Դոննա Հարաուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոննա Հարաուեյ
անգլ.՝ Donna Haraway
Ծնվել էսեպտեմբերի 6, 1944(1944-09-06)[1][2][3] (79 տարեկան) Դենվեր, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
Մասնագիտությունփիլիսոփա, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, պատմաբան, կենսաբան և ոչ գեղարվեստական գրող
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում, Եվրոպական բարձրագույն դպրոց, Ջոնս Հոփքինսի համալսարան և Հավայան կղզիների համալսարան
Գործունեության ոլորտԳենդերային հետազոտություններ
ԱնդամակցությունԲրիտանական ակադեմիա
Ալմա մատերԵյլի համալսարան, Կոլորադո քոլեջ և Կոլորադոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6] և ֆրանսերեն
Պարգևներ
ՈւսուցիչԳրեյս Էվելին Փիքֆորդ[9]
 Donna Haraway Վիքիպահեստում

Դոննա Հարաուեյ (անգլերեն՝ Donna Haraway, սեպտեմբերի 6, 1944(1944-09-06)[1][2][3], Դենվեր, ԱՄՆ), ֆեմինիստական հետազոտությունների ֆակուլտետի և կալիֆորնիական Սանտա-Կրուզայի համալսարանի գիտակցության պատմության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր։ Հարաուեյը համարվում է կիբեռֆեմինիզմի և «նոր նյութապաշտության» հիմնադիրներից մեկը, ժամանակակից էպիստեմոլոգիայի, ֆեմինիստական գիտության և տեխնոլոգիաների հետազոտությունների ու հետհումանիզմի կենտրոնական դեմքերից[10]։ Դոննան «Կիբորգների մանիֆեստ. գիտությունը, տեխնոլոգիան և սոցիալիստական ֆեմինիզմը 1980-ական թվականներին» Էսսեի և բազմաթիվ հոդվածների ու մենագրությունների հեղինակ էպիստեմոլոգիայի, ժամանակակից փիլիսոփայության, գիտության և տեխնոլոգիաների հետազոտությունների, ինչպես նաև ֆեմինիստական և քվիրական տեսության վերաբերյալ[11]։ 1999 թվականին «Modest_Witness Second_Millennium.FemaleMan©Meets_OncoMouse™: Feminism and Technoscience» գրքի համար Հարաուեյն արժանացել է Լյուդվիգ Ֆլեքի անվան մրցանակին, որն ամեն տարի շնորհվում է գիտության և տեխնոլոգիաների բնագավառում լավագույն աշխատանքի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոննա Ջին Հարաուեյը ծնվել է 1944 թվականին Կոլորադոյի Դենվեր քաղաքում։ Հարաուեյի հայրը «Դենվեր-փոստ»-ի սպորտային լրագրող էր, իսկ մայրը՝ իռլանդացի կաթոլիկուհին, մահացել է, երբ Հարաուեյը 16 տարեկան էր։ Հարաուեյը հաճախել է Կոլորադո նահանգի Չերրի Հիլզ գյուղի Սուրբ Մարիամ ակադեմիայի միջնակարգ դպրոց և Կոլորադոյի քոլեջում անասնաբանության, փիլիսոփայության և գրականության մեջ եռակի մասնագիտացում է ունեցել։ Քոլեջից հետո Հարաուեյը տեղափոխվել է Փարիզ և ուսումնասիրել Թեյար դը Շարդենի հիմնադրամի էվոլյուցիոն փիլիսոփայությունն ու աստվածաբանությունը՝ Ֆուլբրայթի կրթաթոշակով։ 1970 թվականին նա պաշտպանել է իր կենսաբանության դոկտորական աստիճանը Եյլի համալսարանում և գրել դիսերտացիա փորձարարական կենսաբանությունում փորձերի ձևավորման գործում փոխաբերության կիրառման մասին՝ այն անվանելով «The Search for Organizing Relations: An Organismic Paradigm in Twentieth-Century Developmental Biology», որն ավելի ուշ խմբագրվել է գրքում և հրապարակվել «Crystals, Fabrics, and Fields: Metaphors of Organicism in Twentieth-Century Developmental Biology» վերնագրի ներքո[11][12]։

«Կիբորգների մանիֆեստ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Հարաուեյը հրապարակել է «Կիբորգների մանիֆեստ. գիտությունը, տեխնոլոգիան և սոցիալիստական ֆեմինիզմը 1980-ական թվականներին» էսսեն Ամերիկյան «Socialist Review» ամսագրում։ Չնայած Հարաուեյի վաղ աշխատանքների մեծ մասը կենտրոնացած էր գիտական մշակույթում ընդգծելու մասկուլինության օգտին տեղաշարժը, նա նաև մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի ֆեմինիստական հետազոտություններում։ Հարաուեյի համար մանիֆեստը պատասխանել է 1980-ական թվականներին ԱՄՆ-ում աճող պահպանողականությանը, երբ ֆեմինիստուհիները ստիպված էին հաշվի առնել իրենց դիրքորոշումը, ինչն անվանել է «գերակայության ինֆորմատիկա»[13][14]։ Կանայք այլևս չէին կարող դուրս գալ արտոնյալ բինարների հիերարխիայից, այլ խորապես սուզված էին դրա մեջ, շահագործվում էին ցանցային հեգեմոնիայով և մասնակցում էին դրան, պետք է ձևավորեին իրենց քաղաքականությունը այդ պայմաններում։

Հարաուեյի «Մանիֆեստ»-ի համաձայն՝ «ոչ մի բան չկա կանանց մեջ որպես այդպիսին, ինչը բնական կերպով կմիավորեր նրանց միասնական կատեգորիայի մեջ։ Չկա նույնիսկ այնպիսի վիճակ, ինչպիսին «կին լինելն է», որն ինքնին շատ բարդ կատեգորիա է, կառուցված է սեքսուալ և այլ սոցիալական պրակտիկաների մասին վիճահարույց գիտական դիսկուրսներից»[13]։ Կիբորգին պետք չէ կայուն, էսենցիալիստական ինքնություն, պնդել է Հարաուեյը, և ֆեմինիստները պետք է մտածեն «մտերմության» վրա հիմնված կոալիցիաներ ստեղծելու մասին, այլ ոչ թե ինքնության։ Իր փաստարկը հիմնավորելու համար Հարաուեյը վերլուծել է «women of color» ընդհանրությունը՝ առաջարկելով այն որպես մոտիկության քաղաքականության հնարավոր օրինակներից մեկը։ Օգտագործելով տեսաբան Չելա Սանդովալի կիրառած եզրույթը՝ Հարաուեյը գրել է, որ «ընդդիմության գիտակցությունը» համեմատելի է կիբորգների քաղաքականության հետ, քանի որ ինքնությունը շեշտելու փոխարեն այն ցույց է տալիս, թե ինչպես է մտերմությունն առաջանում «այլության, տարբերության և առանձնահատկության» արդյունքում[11][13]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Crystals, Fabrics, and Fields: Metaphors of Organicism in Twentieth-Century Developmental Biology, 1976. ISBN 978-0-300-01864-6
  • «Manifesto for Cyborgs: Science, Technology, and Socialist Feminism in the 1980s», Socialist Review 80 (1985): 65-108.
  • «Situated Knowledges: The Science Question in Feminism and the Privilege of Partial Perspectives», Feminist Studies 14.3 (1988): 575—599.
  • Primate Visions: Gender, Race, and Nature in the World of Modern Science, Routledge: New York and London, 1989. ISBN 978-0-415-90294-6
  • Simians, Cyborgs and Women: The Reinvention of Nature, New York: Routledge, and London: Free Association Books, 1991 (includes «A Cyborg Manifesto»). ISBN 978-0-415-90387-5
  • Modest_Witness Second_Millennium.FemaleMan©Meets_OncoMouse™: Feminism and Technoscience, New York: Routledge, 1997 (winner of the Ludwig Fleck Prize). ISBN 0-415-91245-8
  • How Like a Leaf: A Conversation with Donna J. Haraway, Thyrza Nichols Goodeve, New York: Routledge, 1999. ISBN 978-0-415-92402-3
  • The Companion Species Manifesto: Dogs, People, and Significant Otherness, Chicago: Prickly Paradigm Press, 2003. ISBN 0-9717575-8-5
  • When Species Meet, Minneapolis: University of Minnesota Press, 2007. ISBN 0-8166-5045-4
  • Staying with the Trouble: Making Kin in the Chthulucene, Durham: Duke University Press, 2016. ISBN 978-0-8223-6224-1
  • Manifestly Haraway, Minneapolis: University of Minnesota Press, 2016. ISBN 978-0-8166-5048-4
  • Making Kin not Population: Reconceiving Generations, Donna J. Haraway and Adele Clarke, Chicago: Prickly Paradigm Press, 2018. 9780996635561.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/14484528.2011.554162
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. https://www.literaturpreisgewinner.de/belletristik-international/american-book-awards#_1992
  8. http://gsas.yale.edu/news/yale-graduate-school-honors-four-alumni-wilbur-cross-medals
  9. Conniff R. House of lost worlds: dinosaurs, dynasties, and the story of life on earth — 2017. — ISBN 978-0-300-22692-8
  10. «AdMarginem - Донна Харауэй». admarginem.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  11. 11,0 11,1 11,2 Donna Haraway(անգլ.) // Wikipedia. — 2017-07-22.
  12. Даниил Жайворонок Киборги из чрева беременного монстра: теоретические фигуры Донны Харауэй // Syg ma.
  13. 13,0 13,1 13,2 Haraway, Donna (1990). «A Cyborg Manifesto: Science, Technology, and Socialist-Feminism in the Late Twentieth Century». Simians, Cyborgs and Women: The Reinvention of Nature. Routledge. pp. 149—181. ISBN 978-0-415-90387-5
  14. Glazier, Jacob W. (2016). The Wiley Blackwell Encyclopedia of Gender and Sexuality Studies. John Wiley & Sons, Ltd. ISBN 978-1-118-66321-9. doi:10.1002/9781118663219.wbegss318/ab

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոննա Հարաուեյ» հոդվածին։