Դոնա Կարոլ
| Դոնա Կարոլ | |
|---|---|
| Ի ծնե անուն | իսպ.՝ Linda Renée Abadi |
| Ծնվել է | մայիսի 28, 1938 կամ մայիսի 28, 1939[1] Բուենոս Այրես, Արգենտինա[1] |
| Երկիր | |
| Մահացել է | մարտի 31, 2020[2][3] Բուենոս Այրես, Արգենտինա[4] |
| Ժանրեր | ջազ |
| Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և ջազ երգիչ |
| Գործիքներ | վոկալ |
| Ամուսին | Oscar López Ruiz? |
Դոնա Կարոլ (իսպաներեն՝ Donna Caroll․ մայիսի 28, 1938 կամ մայիսի 28, 1939[1], Բուենոս Այրես, Արգենտինա[1] - մարտի 31, 2020[2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի ջազ երգչուհի և դերասանուհի։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնա Կարոլը՝ Լինդա Ռենե Աբադին ծնվել է Բուենոս Այրեսում։ Վաթսունականների կեսերին նա հաղթեց Canal 11 -ի կազմակերպած լսումներում և նկարահանվեց Show 90 երաժշտական շոուում, որի շնորհիվ շուտով լայն ճանաչում ձեռք բերեց[5]։ Այն բանից հետո, երբ ամրապնդեց իր համբավը այլ շոուների մասնակցության և Gancia vermouth գինեգործական ընկերության գովազդի համար ձայնագրած շատ սիրված ջինգլի շնորհիվ, 1966 թվականին նա ձայնագրեց իր առաջին ալբոմը՝ Sol de medianoche -ն[6]։ Իր կարիերայի ընթացքում Դոնա Կարոլը երգեր է ձայնագրել իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն ու պորտուգալերեն և ձայնագրել է ալբոմներ Ֆրանսիայում, Իսպանիայում ու Պուերտո Ռիկոյում[7]։ Նա նաև թատրոնի դերասանուհի էր, հիմնականում հանդես էր գալիս երաժշտական կատակերգություններում[8]։ Դոնա Կարոլն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Premio Martín Fierro-ի և Konex -ի[9]։
Արաբ մի գործարարի հետ անհաջող ամուսնությունից հետո[10] նա 1966 թվականից մինչև իր մահն ամուսնացած էր կիթառահար և կոմպոզիտոր Օսկար Լոպես Ռուիսի հետ, ում հետ նա հաճախ համագործակցում էր բեմում և ձայնագրվելիս[7]։
Դոնա Կարոլը մահացել է 81 տարեկան հասակում, սրտի կանգից[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- 1 2 https://laopinionaustral.com.ar/donna-caroll-fallece-a-los-80-anos/
- 1 2 https://www.conclusion.com.ar/espectaculos/se-apago-la-personal-y-ductil-voz-de-donna-caroll/03/2020/
- 1 2 https://pablolayus.com.ar/dolor-por-la-muerte-de-una-recordada-artista/
- ↑ «Donna Caroll: "Tuve una infancia muy dura"». Clarín (իսպաներեն). 2010 թ․ հունիսի 12. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Giordano, Santiago (2020 թ․ ապրիլի 1). «Murió Donna Caroll». Página 12. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- 1 2 3 Giordano, Santiago (2020 թ․ ապրիլի 1). «Murió Donna Caroll». Página 12. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.Giordano, Santiago (1 April 2020). "Murió Donna Caroll". Página 12. Retrieved 6 January 2022.
- ↑ «Murió Donna Caroll, figura del jazz y la comedia musical». Clarín (իսպաներեն). 2020 թ․ մարտի 31. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Tangos íntimos en la lengua de Shakespeare». La Nación (իսպաներեն). 2002 թ․ ապրիլի 27. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Donna Caroll: "Tuve una infancia muy dura"». Clarín (իսպաներեն). 2010 թ․ հունիսի 12. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին."Donna Caroll: "Tuve una infancia muy dura"". Clarín (in Spanish). 12 June 2010. Retrieved 6 January 2022.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Donna Caroll discography at Discogs
- Donna Caroll discography at MusicBrainz
- Դոնա Կարոլ Internet Movie Database կայքում
| ||||||||||
- Մայիսի 28 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Մարտի 31 մահեր
- 2020 մահեր
- Բուենոս Այրես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 20-րդ դարի երգիչներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- CS1 Spanish-language sources (es)
- Արգենտինացի դերասանուհիներ
- Արգենտինացի երգչուհիներ