Դոնալդ III (Շոտլանդիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոնալդ III
唐纳德三世.jpg
Ծնվել է՝1033[1][2]
Մահացել է՝1099
Վախճանի վայրԱնգուս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Իոնա և Դանֆերմլայն վանք
ՔաղաքացիությունFlag of Scotland.svg Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմHouse of Dunkeld
քաղաքական գործիչ
ՀայրDuncan I of Scotland
ԵրեխաներBethoc of Scotland

Դոնալդ III (միջնադարյան գելերեն՝ Դոմնոլ մեք Դոննչադա, ժամանակակից գելերեն՝ Dòmhnall mac Dhonnchaidh),[3] մականունը «Դոնլադ Շիկահեր» կամ «Դոնալդ Սպիտակ» (միջնադարյան գելերեն՝ "Domnall Bán", անգլիկանացված՝ Donald Bane/Bain կամ Donalbane/Donalbain), (մոտավորապես 1032–1099), Շոտլանդիայի թագավոր 1093–1094 և 1094–1097 թվականներին[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնալդը ծնվել է 1032 թվականին իր նախապապ թագավոր Մալքոլմ II-ի իշխանության օրոք։ Նա թագավորի թոռան՝ Դունկանի երկրորդ որդին էր։ Մալքոլմը մահացել է 80 տարեկան հասակում, երբ երբ Դոնալդը մանկիկ էր, և Դոնալդի հայրն է դարձել թագավոր։ Սակայն թագավոր Դունկան I-ը սպանվել է 1040 թվականին Թեյն Մաքբեթի կողմից, երբ Դոնալդը դեռևս պատանի էր, որն էլ թագավոր Մալքոլմ II-ի մյուս թոռն էր, որը բռնազավթել է թագավորի տեղը։

Հոր մահից հետո Դոնալդը գնացել է թաքնվելու Իռլանդիայում 17 տարի, վախենալով, որ իրեն նույնպես կսպանի Մաքբեթը։ Նրա ավագ եղբայր Մալքոլմը գնացել է Անգլիա։ Այս ժամանակ էր, որ Մալքոլմի պապը՝ Դունքելդի Քրինանը, որն ամուսնացած էր Մալքոլմ II-ի դստեր հետ, սպանվել է Մաքբեթի հետ կռվելիս։ Երբ Մալքոլմը մեծացել է, նա տապալել է Մաքբեթին ու դարձել նոր թագավորը։ Դոնալդն այդ ժամանակ 25 տարեկան էր։

Դոնալդի գործունեությունը իր ավագ եղբայր Մալքոլմ III-ի իշխանության տարիներին արձանագրված չէ։ Պարզվում է, որ նա իր ավագ եղբոր ընտրված ժառանգը չէր, ի հակադրություն նախորդ ավանդույթի, այլ Մալքոլմը իր ու Ուեսսեքսի Մարգարեթի ավագ որդի Էդվարդին էր նշանակել հաջորդ թագավոր[5]։ Եթե սա էր Մալքոլմի մտադրությունը, ապա իր ու իր որդի Էդվարդի մահը 1093 թվականի նոյեմբերին Նորթումբրիայի արշավի ժամանակ (տես Ալնվիքի ճակատամարտ,1093) խառնել է նրա պլանները։ Նրանց մահերին անմիջապես հաջորդել է թագուհի Մարգարեթի մահը։

Ֆորդունի Ջոնը հաղորդել է, որ Մարգարեթի մահից հետո Դոնալդը ներխուժել է թագավորություն «գլխավորելով ստվարաթիվ մի հրոսակախումբ» և պաշարել Էդինբուրգը, երբ Մալքոլմի ու Մարգարեթի որդիներն այնտեղ էին։ Ֆորդունը նշում է, որ Էդգար Էթելինգն անհանգստացել է իր զարմիկների ապահովության համար և նրանց տեղափոխել Անգլիա[6]։ Էնդրյու Վինթոունի ավելի հասարակ ժամանակագրության մեջ նշվում է, որ Դոնալդը դարձել է թագավոր և վտարել իր զարմիկներին։ Անգլո-սաքսոնական ժամանակագրությունը նշում է, որ Դոնալդն ընտրվել է թագավոր և արտաքսել անգլիացիներին արքունիքից[7]։

1094 թվականի մայիսին Դոնալդի զարմիկ Դունկանը (Դոննչադ մեք Մաիլ Քոլուիմ), Մալքոլմի ու նրա առաջին կնոջ՝ Ինգիբյորգ Ֆինսդոթիրի որդին, ներխուժել է ՝ գլխավորելով անգլո-նորմանացիների ու նորթումբրիացիների մի բանակ, որին օգնում էին իր խորթ եղբայր Էդմունդն ու աներ Գոսպատրիքը՝ Նորթումբրիայի կոմսը։ Ներխուժման արդյունքում Դունկանը հայտնվել է գահին որպես Դունկան II, բայց ապստամբությունը հաղթել է իր դաշնակիցներին ու նա ստիպված էր օտարերկրյա զորքերին ուղարկել երկրից։ Դունկանը սպանվել է 1094 թվականի նոյեմբերի 12-ին Մաել Պետայրի՝ Մեարնի[8] մորմայերի կողմից։ Ուլստերի ժամանակագրությունն ասում է, որ Դունկանն սպանվել է Էդմունդի[9] ու Դոնալդի հրամանով (որին սխալմամբ անվանել են նրա եղբայր)։

Դոնալդը վերականգնել է իշխանությունը՝ Էդմունդին նշանակելով իր ժառանգ[10]։ Դոնալդն այդ ժամանակ տարեց մարդ էր, մոտավորապես 62 տարեկան, առանց հայտնի որդիների, այսպիսով ժառանգն ակնհայտորեն պահանջվում էր։ Ուիլյամ Մալմեզբերին ասում է, որ Էդմունդը պահանջել է« թագավորության կեսը » առաջարկելով, որ Դոնալդն իր զարմիկին շնորհի կալվածք իշխելու[11] համար։

Մալքոլմի ու Մարգարեթի կենդանի մնացած ավագ որդին՝ Էդգարը, ստացել է Վիլյամ Ռուֆուսի աջակցությունը, չնայած ուրիշ հանգամանքներ հետաձգել էին Էդգարի վերադարձը անգլիական բանակի կողմից, որը ղեկավարում էր իր մորեղբայր Էդգար Էթելինգը[12]։ Դոնալդի ճակատագիրը ամբողջապես պարզ չէ։ Ուիլյամ Մալմեզբերին պատմում է մեզ, որ նա «սպանվել է Դավիդի (հետագայի Դավիդ I-ի) խարդախությամբ ․․․ և Ուիլյամ Ռուֆուսի[13] ուժով»։ Անգլո-սաքսոնական ժամանակագրությունն ասում է Դոնալդի մասին , որ նա վտարվել է[13], մինչդեռ Թիգերնաքի տարեգրություններում նրան կուրացնում են իր եղբոր[14] կողմից։ Ջոն Ֆորդունը, հետևելով թագավորների ցուցակին, գրում է, որ Դոնալդը «կուրացվել է ու դատապարտվել ցմահ բանտարկության» Էդգարի կողմից։ Բանտարկության վայրը համարվում է Ռեսքոբին, Ֆորֆարի մոտ, Անգուսում[15]։ Ծեր նախկին թագավորը մահանալու էր 67 տարեկան հասակում 1099 թվականին, բանտում։ Աղբյուրները տարակարծիք են Դոնալդի հուղարկավորման վայրի մասին, արդյոք դա սկզբից եղել է Դանֆերմլայն վանքը, թե Դունքելդ եկեղեցին, բայց միակարծիք են, որ նրա մասունքները հետագայում տեղափոխվել են Այոնա։

Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնալդն ունեցել է մեկ դուստր, որդիներ չի ունեցել։Նրա դուստր Բեթոքն ամուսնացել է Ուքթրեդ (կամ Հեյդրիան) դե Թինդեյլի՝ Թինդեյլի լորդի հետ[16]։ Բեթոքի դուստր Հեքսթիլդան ամուսնացել է Ռիչարդ Քոմինի՝ Լոթիանի արդարադատի հետ։ Բադենոքի լորդ Ջոն II-ի պահանջները գահի նկատմամբ գալիս էին Դոնալդից Բեթոքի ու Հեքսթիլդայի[17] միջոցով։ Դոմնոլի որդի Լադհմանը՝ Շոտլանդիայի թագավորի թոռը, որը մահացել է 1116 թվականին, կարող է եղած լինել Դոնալդի[18] որդին։ Նմանապես, նա կարող է նաև եղած լինել 1085 թվականին մահացած Մաել Քոլուիմի որդի Դոմնոլի որդին, որն էլ իր հերթին կարող է եղած լինել Մալքոլմ III-ի կամ Մաել Քոլուիմ մեք Մաիլ Բրիգտիի՝ Մորեյի մորմայերի որդին։

Բեթոքի երկրորդ ամուսինը Ռուդոլֆ Նիթսդեյլն էր։

Պատկերումներ գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» պիեսում Դոնալբեյն երկրորդական հերոսը ներկայացնում է Դոնալդ III-ին։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1023178885 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. Domnall mac Donnchada is the Mediaeval form
  4. Donald's elder brother Malcolm III (Máel Coluim mac Donnchada) is presumed to have been between two and ten years of age in 1040; Duncan, p. 42. Walter Bower's Scotichronicon says that Donald passed his exile during the reign of Macbeth (Mac Bethad mac Findlaích) in the Hebrides, but this is unlikely given his age; McDonald, p. 104.
  5. Scottish Annals, p. 112, quoting Symeon of Durham; Duncan, p. 54; Oram, David I, p. 39.
  6. Fordun, V, xxi.
  7. Scottish Annals, pp.117–118; Oram, David I, pp. 40–41.
  8. Oram, David I, pp. 42–44.
  9. Annals of Ulster, s.a. 1094.
  10. Duncan, pp. 55–56; Oram, David I, pp. 44–45.
  11. Anderson, SAEC, pp. 118–119.
  12. Oram, David I, p. 45.
  13. 13,0 13,1 Anderson, SAEC, p. 119.
  14. Annals of Tigernach, s.a. 1097.
  15. Fordun, V, xxvi; Duncan, pp. 57–58; Oram, David I, pp. 47–48.
  16. Young, Alan, Robert the Bruce's Rivals: The Comyns, 1213–1314, (East Linton, 1997), pp15 -
  17. Duncan, pp. 241, 270, & 348–349.
  18. Annals of Ulster, s.a. 1116; McDonald, p. 23.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anderson, Alan Orr, Scottish Annals from English Chroniclers A.D. 500–1286. D. Nutt, London, 1908.
  • Ashley, Mike., "British Kings & Queens." Carroll & Graf, NY,2002. 0-7867-1104-3, pg. 115
  • Duncan, A.A.M., The Kingship of the Scots 842–1292: Succession and Independence. Edinburgh University Press, Edinburgh, 2002. 0-7486-1626-8
  • John of Fordun, Chronicle of the Scottish Nation, ed. William Forbes Skene, tr. Felix J.H. Skene, 2 vols. Reprinted, Llanerch Press, Lampeter, 1993. 1-897853-05-X
  • McDonald, R. Andrew, Outlaws of Medieval Scotland: Challenges to the Canmore Kings, 1058–1266. Tuckwell Press, East Linton, 2003. 1-86232-236-8
  • Oram, Richard, David I: The King Who Made Scotland. Tempus, Stroud, 2004. 0-7524-2825-X
  • Oram, Richard, The Canmores: Kings & Queens of the Scots 1040–1290. Tempus, Stroud, 2002. 0-7524-2325-8