Դոնալդ Ֆեյսոն
Դոնալդ Ֆեյսոն անգլ.՝ Donald Faison | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող |
Համատեղ ապրող(ներ) | Մինկա Քելլի |
Դոնալդ Էյդիսոն Ֆեյսոն (անգլ.՝ Donald Adeosun Faison, հունիսի 22, 1974, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է NBC-ի «Կլինիկա» սերիալի Քրիսթոֆեր Թյորքի դերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նյու Յորք նահանգի Հարլեմ քաղաում՝ քասթինգի տնօրեն Շիրլիի և դռնապան Դոնալդի ընտանիքում[1]։ Դերասանի երկրորդ անունը՝ «Էյդիոսան»-ը, յորուբա լեզվից թարգմանաբար նշանակում է «Ես կրում եմ Աշանի թագը»։ Այն հորինվել է ծնողների կողմից Նիգերիա այցելելուց հետո։ Դոնալդ Ֆեյսոնն ունի չորս եղբայր, որոնցից կրտսերը՝ Օլամանդ Ֆեյսոնը, հանդիսանում է Imajin ամերիկյան Ռիթմ ընդ բլյուզ խմբի հանդամ։ Դոնալդը սովորել է Մանհեթենի մանկական պրոֆեսիոնալ դպրոցում, որտեղ պատրաստում են ապագա դերասաններ և պարողներ։ Նրա լավագույն ընկերն է Դեշ Մայհոկը[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեյսոնը ճանաչում է ձեռք բերել «Անհասկացողները» ֆիլմում (թողարկվել է 1995 թվականին) խաղացած Մյուրեյա Լոուրենս Դյուվալյայի դերից հետո[3]։ Նույն թվականին խաղացել է «Արտաշնչմանը սպասելով» ֆիլմի Թարիքի դերը։ Հետագայում Դոնալդը «Ֆելիսիթի» հեռուստասերիալի 23 էպիզոդներում կատարել է Թարիքի դերը, ինչպես նաև հայտնվել է «Հիշելով Տիտաններին» ֆիլմում՝ կատարելով պատվասեր ֆուտբոլիստ Փիթի դերը, և հնչյունավորել MTV-ի «Ծաղրածուների դպրոց» անիմացիոն սերիալի մի քանի կերպարներին։
2005 թվականին Ֆեյսոնը նկարահանվել է MTV-ի «Փոխձիեր» ամերիկյան հեռուստաշոուի էպիզոդում, որի խաղարկության զոհը դարձել է «Կլինիկա» հեռուստաշոուի իր խաղընկեր Զաք Բրաֆը[4]։ Նա նաև հայտնվել է Fall Out Boy խմբի Մայքլ Ջեքսոնի «Beat It» երգի քավեր տարբերակի տեսահոլովակում։
2010 թվականին Ֆեյսոնը «Սքայլայն» ֆիլմում կատարել է Թերիի դերը։ 2011-2012 թվականին «Նախկին» սիթքոմում կատարել է գլխավոր դերերից մեկը[5]։
2011 թվականին հայտնվել է The Sims Medieval խաղի համար գովազդային հոլովակներում։ 2012 թվականին նկարահանվել է «Կատարյալ ձայն» ֆիլմի էպիզոդիկ դերում[6][7]։ 2013 թվականին եղել է «Ո՞վ է ծիծաղում վերջինը» սքեթչ շոուի հաղորդավարը[8]։ 2016-2018 թվականներին վարել է GSN Winsanity խաղարկային շոուն[9]։
2018-2020 թվականներին Ֆեյսոնը հնչյունավորել է «Ատսղային պատերազմներ։ Դիմադրություն» մուլտսերիալի Հայպ Ֆազոնի պիլոտը, որը կոչվել է նրա պատվին[10]։
«Կեղծ բժիշկներ, իսկական ընկերներ» փոդքասթում, որը թողարկվել է 2020 թվականի մարտին, Ֆեյսոնը և նրա խաղընկեր Զաք Բրաֆը կիսվել են իրենց պատմություններով և սերիալի նկարահանման փորձով։ Փոդքասթը տարածվում է iHeartRadio ընկերության կողմից[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնալդն ունի վեց երեխա։ Ավագ որդին՝ Շոն Ֆեյսոն-Ինսը, Դոնալդի մանկության ընկերուհի Օդրի Ինսից է, իսկ երրոդը Լիզա Ասկիից է, որի հետ ամուսնացել է 2001 թվականին։ Ունի երկվորյակ որդի և դուստր՝ Դեյդը և Քայան, ու ևս մեկ որդի՝ Քոբին։ Զույգը բաժանվել է 2005 թվականին[12]։
2012 թվականի դեկտեմբերին Դոնալդն ամուսնացել է Քեյսի Քոբի հետ[13]։ 2013 թվականի օգոստոսի 15-ին նրանք ունեցել են որդի՝ Ռոկո Ֆեյսոնը[14], իսկ 2015 թվականի ապրիլի 4-ին՝ դուստր՝ Ուայլդեր Ֆրենսիս Ֆեյսոնը[15]։
Դոնալդը Զաք Բրաֆի մտերիմ ընկերն է, որի հետ միասին նկարահանվել է «Կլինիկա» սերիալում։
Ընտրված Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1992 | ֆ | Հեղինակություն | Juice | ուսանող |
1994 | ֆ | Շուգար Հիլ | Sugar Hill | Քայմի Դեմիելս |
1995 | ֆ | Գործեր Նյու Ջերսիում | New Jersey Drive | Թայնի Դայմ |
1995 | ֆ | Անհասկացողները | Clueless | Մյուրեյ |
1995 | ֆ | Արտաշնչմանը սպասելով | Waiting to Exhale | Թարիք Մեթյուս |
1996-1998 | ս | Սաբրինա՝ փոքրիկ կախարդուհի | Sabrina the Teenage Witch | Դեշիել / Ջասթին |
1996-1999 | ս | Անհասկացողները | Clueless | Մյուրեյ |
1998 | ֆ | Չեմ կարող սպասել | Can’t Hardly Wait | թմբկահար Դեն |
2000 | ֆ | Հիշելով Տիտաններին | Remember the Titans | Փիթի Ջոնս |
2000-2002 | ս | Ֆելիսիթի | Felicity | Թրեյսի |
2001 | ֆ | Ջոզի և կատվիկներ | Josie and the Pussycats | Դի Ջեյ |
2001-2010 | ս | Կլինիկա | Scrubs | բժիշկ Քրիսթոֆեր Թյորք |
2002 | ֆ | Մեծ, գեր խաբեբան | Big Fat Liar | Ֆրենք Ջեքսոն |
2003 | ֆ | Քաղաքային աղջիկներ | Uptown Girls | Հյուի |
2016 | ֆ | Ինչ-որ նոր բան | Something New | Նելսոն Մակքուին |
2006 | ֆ | Տղաները Լաս Վեգասում | Bachelor Party Vegas | Էշ |
2010 | ֆ | Սքայլայն | Skyline | Թերի |
2011-2015 | ս | Նախկին | The Exes | Ֆիլ Չեյզ |
2012 | ֆ | Կատարյալ ձայն | Pitch Perfect | չորրոդ ձայն |
2013 | ֆ | Հարված հետույքին 2 | Kick-Ass 2 | բժիշկ Գրավիտոն |
2014 | ֆ | Ցանկանում եմ լինել այստեղ | Wish I Was Here | Էնթոնի |
2017-2018 | ս | Ռեյ Դոնովան | Ray Donovan | Էնթոնի Ա’Շոն Անդերսոն |
2019-2020 | ս | Երևույթ | Emergence | Ալեքս Էվանս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «What's Up, Doc?». People. 2002 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Tanber, George J. (2007 թ․ փետրվարի 22). «Q&A: 'Scrubs' star as pro team owner?». ESPN. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Folgers ad (1989)». Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին – via YouTube.
- ↑ «Zach Braff Busted Beating Up Teen on 'Punk'd'». Hollywood.com. 2006 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Kay, Jeremy (2010 թ․ փետրվարի 11). «IM Global want buyers to see the light on Skyline». Screen Daily.
- ↑ Klassen, Anna (2015 թ․ ապրիլի 16). «13 Things 'Pitch Perfect' Has Ruined Forever». Bustle (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Bell, Amanda June (2017 թ․ մարտի 15). «What Donald Faison has been doing since Scrubs». Looper.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Berenz, Ryan (2013 թ․ ապրիլի 4). «Who Gets the Last Laugh?: Donald Faison hosts TBS hidden-camera comedy». Channel Guide Magazine. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Pedersen, Erik (2015 թ․ նոյեմբերի 18). «GSN Will Play 'Winsanity' With Host Donald Faison». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Asarch, Steven (2018 թ․ հոկտեմբերի 4). «'STAR WARS' RESISTANCE' ISN'T THE MYTHICAL SPACE OPERA YOU'RE USED TO». Newsweek (կանադական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Lee, Emily (2020 թ․ մարտի 31). «Zach Braff & Donald Faison Launch 'Fake Doctors, Real Friends' Podcast». iHeartRadio. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Stone, Natalie (2017 թ․ մարտի 2). Donald Faison and Ex-Wife Lisa Askey: A Look Back at Their Relationship Before Her Passing. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ Messer, Lesley (2012 թ․ դեկտեմբերի 15). «Donald Faison Marries Cacee Cobb». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Donald Faison and CaCee Cobb Welcome Son Rocco» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Donald Faison and CaCee Cobb Welcome Daughter Wilder Frances» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Ֆեյսոն» հոդվածին։ |
|
- Հունիսի 22 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացի տղամարդ կատակերգուներ