Jump to content

Դոնալդ Լ. Թրամփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնալդ Լ. Թրամփ
անգլ.՝ Donald Trump
Ծնվել էհուլիսի 31, 1945(1945-07-31)[1][2] (81 տարեկան)
ԾննդավայրGreencastle, Ինդիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՋոհ Հոփքինզի բժշկական դպրոց (1970)[3][4]
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
Մասնագիտությունբժիշկ, ուռուցքաբան և ղեկավար
ԱշխատատուInova Health System?[3], Roswell Park Comprehensive Cancer Center?, Naval Hospital Philadelphia?, Դյուքի համալսարան և Փիթսբուրգի համալսարան

Դոնալդ Լինն «Սկիպ» Թրամփ (անգլ.՝ Donald Lynn "Skip" Trump, հուլիսի 31, 1945(1945-07-31)[1][2], Greencastle, Ինդիանա, ԱՄՆ)[5], ամերիկացի ուռուցքաբան, որը 2015 թվականի հունվարից ի վեր Վիրջինիա նահանգի Ֆոլլս Չըրչ քաղաքում գտնվող Ինովա Շառ քաղցկեղի ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրենն է[6][7][8]։ Նա ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի ազգականը չէ և նրա հետ ոչ մի ազգակցական կապ չունի[9]։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփը ծնվել և մեծացել է Նյու Յորքում[8]։ Նա ստացել է բակալավրի բժշկական աստիճան Ջոնս Հոփքինսի համալսարանում, որտեղ նա նաև ավարտել է կլինիկական օրդինատուրան։

Թրամփի առաջին աշխատանքը եղել է Ֆիլադելֆիայի ռազմածովային հիվանդանոցում: Հետագայում նա աշխատել է Ջոնս Հոփքինսի համալսարանում, Դյուկի համալսարանում և Փիթսբուրգի համալսարանում: 2002 թվականին նա աշխատանքի է անցել Ռոսվել Պարկի համալիր քաղցկեղի կենտրոնում որպես ինստիտուտի տնօրենի տեղակալ և կլինիկական հետազոտությունների գծով փոխնախագահ[10]։ 2007 թվականին նա դարձել է կենտրոնի նախագահ և մնացել է պաշտոնում մինչև 2014 թվականի դեկտեմբերին թոշակի անցնելը: Ռոսվել Պարկի տնօրենների խորհրդի նախագահն ասել է, որ «Ռոսվել Պարկի կլինիկական եկամուտները և հիվանդների խնամքի ծրագրերը շարունակում են աճել, քանի որ դոկտոր Թրամփը եղել է ինստիտուտի «վերափոխման գործընթացի» առաջատարը: Նա ղեկավարել է մի շարք կարևոր նախաձեռնություններ, որոնք մեծ ներուժ ունեն բարելավելու տեղական և տարածաշրջանային առողջապահական գործընկերների հետ համագործակցությունները, դրանով օգուտ բերելով քաղցկեղով հիվանդներին ոչ միայն Ռոսվել Պարկում, այլև Նյու Յորքի հյուսիսում»[11]։

Հարաբերությունները նախագահ Դոնալդ Թրամփի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռուցքաբանության ոլորտում իր աշխատանքից բացի, Թրամփը հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ ընդհանուր անուն ու ազգանուն ունենալու համար։ Նրանք ազգակցական կապ չունեն։ Նա համաձայն չէ Դոնալդ Ջ. Թրամփի քաղաքական տեսակետների հետ և քաղաքական գործչի հռետորաբանությունը համարում է «թշնամական»։ Նա չի քվեարկել Թրամփի օգտին 2016 թվականի ընտրությունների ժամանակ[12]։ Ուռուցքաբանին հաճախ անվանում են «մյուս Դոնալդ Թրամփ», և նա տասնամյակներ շարունակ բազմիցս բախվել է շփոթությունների և տարբեր խնդիրների՝ կապված գործարարի հետ, ով իրենից մեկ տարի մեծ է։ Թրամփի քաղաքական վերելքի ֆոնին ուռուցքաբանը սկսել է ավելի հաճախ օգտագործել իր «Սկիպ» մականունը։

Դոնալդ Լ. Թրամփը 1980-ականներին նամակի միջոցով կապ է հաստատել Թրամփի ընտանիքի հետ։ 2007 թվականին բժիշկ Թրամփի հիվանդներից մեկը կապ է հաստատել գործարարի հետ, և գործարարը պատասխանել է նամակով, և մերժել է ուռուցքաբանի ղեկավարած քաղցկեղի կենտրոնին նվիրատվություն կատարելու առաջարկը։ 2010 թվականին Դոնալդ Թրամփը հեռախոսոազրույց է ունեցել, որի ընթացքում Դոնալդ Ջ. Թրամփը խնդրել է իր ընկերոջ որդուն ավելացնել կլինիկական փորձարկումների թիմին։ Չնայած որ փորձարկմանը նոր հիվանդ ավելացնելու համար արդեն շատ ուշ էր, բժիշկ Թրամփը խնդրել է գործարարին սափրել գլուխը։ Գործարարը հրաժարվել է, և փոխարենը Դոնալդ Ջ. Թրամփի հիմնադրամի միջոցով 30,000 դոլար ուղարկել[13]։ Նույն թվականին մի տեսանյութում գործարար Թրամփն ասել է. «Դոնալդ Լ. Թրամփը, որը դու ես, հավանաբար ավելի կարևոր է, քան Դոնալդ Ջ. Թրամփը, որը ես եմ։»։

Պատիվներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփը Մեդեիլլ քոլեջի կողմից ստացել է բժշկության և բիզնեսի ոլորտում Ողջ Կյանքի Նվաճումների մրցանակ, և Ջոնս Հոփքինսի համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի կողմից շնորհվել է «Ակնառու շրջանավարտների» մրցանակի[14]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://web.archive.org/web/20180219042813/http://www.tsn.org.tw/tsnFile/pointapp/apply/J8CC0B3A0922E504/CV
  2. 1 2 https://fr.famousbirthdays.com/people/donald-trump.html
  3. 1 2 https://www.inova.org/Physician_Directory/Donald-L-Trump-MD/824845
  4. http://www.vahealthprovider.com/results_generalinfo.asp?License_No=0101258401
  5. «Donald L. Trump CV» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. «Donald Trump». Inova. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. Itkowitz, Colby (2016 թ․ հոկտեմբերի 17). «Meet the other Donald Trump, whom candidate Trump once called 'the more important' one». The Washington Post.
  8. 1 2 Freed, Benjamin (2016 թ․ հունիսի 2). «Donald L. Trump Is a Doctor in Virginia, and Yes, He Knows Why We Called Him». The Washingtonian.
  9. Grossman, Samantha (2015 թ․ նոյեմբերի 13). «From Taylor Swift to Donald Trump: What It's Like to Share Your Name With a Celebrity». Time. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  10. Priest, Lisa (2005 թ․ հուլիսի 22). «Ontario makes Herceptin widely available». The Globe and Mail.
  11. «Roswell Park's Trump to retire in December». The Buffalo News. 2014 թ․ հուլիսի 14.
  12. Massie, Chris (2016 թ․ հոկտեմբերի 25). «'The other Donald Trump' is voting for Hillary Clinton». CNN.
  13. Fahrenthold, David A. (2016 թ․ հուլիսի 12). «I thought I had found proof that Donald Trump gives to charity. But it wasn't that Donald Trump». The Washington Post. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 6-ին.
  14. «Roswell Park CEO Receives Award From Johns Hopkins Alumni Association». Roswell Park Comprehensive Cancer Center. 2011 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2021-05-14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.