Դոնալդ Թրամփի նախագահության առաջին 100 օրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոնալդ Թրամփը նկարագրում է իր նախագահության առաջին 100 օրվա ծրագիրը, 2016 թվականի նոյեմբերի 21

Դոնալդ Թրամփի նախագահության առաջին 100 օրը սկսվել է իր երդմնակալության արարողությունից որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 20-ի կեսօրին: Դոնալդ Թրամփի նախագահության 100-րդ օրն է 2017 թվականի ապրիլի 29-ը: Թրամփը առաջին անգամ լուսաբանել է իր նախագահության առաջին 100 օրվա կատարվելիք ծրագիրը նախագահական ընտրություններից առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերի 23-ին[1] Գեթիսբերգում, Պենսիլվանիա[2]:

Խոստումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփե խոստացել է իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում կատարել հետևյալ կետերը[3][4][5][1]՝

  • Նշանակել այն դատավորներին, որոնք "կհետևեն Սահմանադրությանը " և "կպաշտպանեն երկրորդ ուղղումը"
  • Կառուցել պատ ԱՄՆ հարավային սահմանին և սահմանափակել անօրինական իմիգրացիան "գործազուրկ ամերիկացիներին լավ վարձատրվող աշխատատեղեր ունենալու հնարավորության համար"
  • Վերանայել առևտրային պայմանագրերը այլ երկրների հետ և խիստ միջոցներ կիրառել աշխատատեղերը արտասահման տեղափոխող ընկերությունների համար
  • Չեղարկել և փոխարինել Պացիենտների պաշտպանության և առողջապահության բարեփոխումների ակտը (որը հայտնի նաև որպես Obamacare)
  • Չեղարկել էներգետիկայի արտադրանքների դաշնային սահմանափակումները
  • Նախաձեռնել ԱՄՆ Սահմանադրության նոր ուղղման ընդունումը Կոնգրեսի անդամների պաշտոնավարության ժամկետները սահմանափակելու համար[6][7]
  • Վերացնել «զենքից ազատ» գոտիները[8]
  • Նախագահական հրամանագրերի վերաբերյալ ընդունել «ամեն մի նոր հրամանագիր ընդունելիս, պետք է չեղարկվեն երկու հինը» սկզբունքը[9]
  • ԱՄՆ շտաբների պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավարին հանձնարարել "Ամերիկայի կենսական ինֆրաստրուկտուրան կիբերհարձակումներից և հարձակումների այլ տեսակներից պաշտպանելու համար հանդես գալ նոր ժամանակակից ծրագրով"[9]
  • Չինաստանը հայտարարել "արժութային մանիպուլյատոր"[10]

Երդմնակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփը երդում է տալիս որպես ԱՄՆ Նախագահ

Առաջին 100 օրը սկսվեցին 2017 թվականի հունվարի 20-ի ժամը 12:00-ին: Այդ միջոցառումը դարձավ ԱՄՆ Նախագահի առցանց հեռարձակվող երրորդ երդմնակալությունը և առաջինը՝ սոցիալական մեդիաներով, ինչպիսին է Թվիթերը[11]: Թրամփի երդում տալից հետո ԱՄՆ Նախագահի թվիթերյան հաշիվը՝ @POTUS-ը փոխվեց Նախագահ Թրամփի, ընդգրկելով նախկինում հրապարակված և արդեն արխիվացրած նախկին թվիթերը՝ @POTUS44 անվան տակ: Դանդաղ տեղափոխվեցին նաև Օբայաի վարչության նախագահության օրոք հավաքված POTUS մասնակցային հաշվի բոլոր 13 միլիոն հետևորդները[12]:

Կաբինետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանության փոխանցման ընթացքում Թրամփը նշել է իր կաբինետի պոտենցիալ անդամների անունները, որոնցից բոլորը՝ բացառությամբ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի և փոխնագահաի, պետք է հաստատվեն Սենատի կողմից[13]: Փետրվարի 8-ին Թրամփի կողմից դեռ հունվարին առաջարկած թեկնածուներից վեցը՝ պետքարտուղարի (Ռեքս Թիլլերսոն), պաշտպանության (Ջեյմս Մեթիս), կրթության (Բեթսի ԴեՎոս), ներքին անվտանգության (Ջոն Քելլի), տրանսպորտի (Էլեյն Չաո) արդարադատության (Ջեֆ Սեշնս) նախարարների և թեկնածությունները հաստատվել են Սենատի կողմից (գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է արդարադատության նախարարը): Նույն ժամանակ՝ 2009 թվականին Օբամայի նախագահության առաջին 100 օրվա ընթացքում, իր թեկնածուներից բոլորը, բառացությամբ մեկի, հաստատված են եղել, իսկ 2001 թվականին հաստատվել են նորընտրի նախագահ Ջորջ Ու. Բուշի բոլոր թեկնածուները: Թրամփի առաջարկած ֆինանսների, գյուղատնտեսության, առևտրի, էներգետիկայի, առողջապահության և սոցիալական ծառայությունների, բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման, ներքին գործերի, աշխատանքի, վետերանների գործերի նախարարների թեկնածությունները փետրվարի 7-ի դրությամբ դեռ հաստատված չեն եղել[14]: 2017 թվականի փետրվարի 7-ի դրությամ Դոնալդ Թրամփը ուներ նորընտրի նախագահի առաջարկած կաբինետի անդամների ամենաքիչ ցանկը, բացառությամբ Ջորջ Վաշինգտոնի[15][16]:

Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիքի Հեյլին 2017 թվականի հունվարի 24-ին ստացել է Սենատի աջակցությունը՝ 96 ձայն կողմ և 4 ձայն դեմ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին նշանակվելու համար[17]:

2017 թվականի փետրվարի 8-ին Թրամփը պաշտոնապես հայտարարել է իր կաբինետի կառուցվածը, որի մեջ պետք է լինի 24 անդամ: 2009 թվականին Բարաք Օբամայի կողմից նշանակված Տնտեսագիտության խորհրդատուների հանձնաժողովի ղեկավարը հեռացվել է: Ազգային հետախուզության տնօրենի և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնները բարձրացվել են մինչև կաբինետի անդամների աստիճանը[18]:

Պաշտպանության նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 20-ին՝ Թրամփի երդմնակալության օրը, Ջեյմս Մեթիսը 98 ձայն կողմ և 1 ձայն դեմ ընտրվել է ԱՄՆ պաշտպանության նախարար: Նախկինում Մեթիսին չի հաջողվել դառնալ պաշտպանության նախարար 1947 թվականի ազգային անվտանգության օրենքի համաձայն, ըստ որի թոշակի անցած նախկին զինծառայողները իրավունք չունեն ստանալ պաշտպանության նախարարի պաշտոնը նախքան 7-ամյա ժամկետի լրացումը: [19] 2017 թվականի հունվարի 20-ին՝ Թրամփի երդմնակալության օրը, Ջեյմս Մեթիսը 98 ձայն կողմ և 1 ձայն դեմ ընտրվել է ԱՄՆ պաշտպանության նախարար:

Ներքին անվտանգության նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

88 ձայն կողմ և 11 ձայն դեմ վիճակագրությամբ Ջոն Քելլին Թրամփի երդմնակալության օրը նույնպես առաջադրվել էր՝ որպես ԱՄՆ ներքին անվտանգության նախարար[20]:

Պետքարտուղար[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 1-ին ԷքսոնՄոբիլի նախկին կատարողական տնօրեն, 64-ամյա տեխասցի Ռեքս Թիլլերսոնը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի կողմից երդվեցվել է որպես ԱՄՆ պետքարտուղար[21][22] Թրամփը առաջարկել է Թիլլերսոնի թեկնածությունը գերագույն դիվանագիտական պաշտոնը (արտաքին նախարարի պաշտոնին համարժեքը) զբաղեցնելու համար 2016 թվականի դեկտեմբերի 13-ին[23]: 2017 թվականի հունվարի 23-ին Թիլլերսոնի թեկնածությունը հաստատվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից[24]՝ 56 ձայն կողմից և 43 ձայն դեմ տվյալներով[21][22]:

2017 թվականի հունվարի 26-ին, երբ Թիլլերսոնը այցելել է ԱՄՆ պետքարտուղարություն, պետքարտուղարի տեղակալներ Ջոյս Էնն Բարը, Պատրիք Ֆ. Քենեդին, Միշել Բոնդը, և Ջենթրի Օ. Սմիթը միաժամանակ հրաժարական են տվել[25]: Պետքարտուղարության աշխատակազմի նախկին ղեկավար Դեյվիդ Ուեյդը այդ հրաժարականները անվանել է "ամենախոշոր միաժամանակ հրաժարականը ինստիտուցիոնալ հիշությունից, որը ամեն մեկը կարող է հիշել."[25]: Թրամփի ադմինիստրացիան պատմել է CNN-ին, որ այդ տեղակալաները պաշտոնից ազատվել են[26], իսկ Չիկագո Թրիբյունը հաղորդել է, որ մի քանի բարձրաստիճան դիվանագետ հեռացել են Պետական քարտուղարությունից հայտարարելով, որ իրենց «պատրաստ էին մնալ իրենց պաշտոններում, սակայն չունեին նման սպասելիքներ»[27]:

Գլխավոր դատախազ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 8-ին Ալաբամայի սենատոր Ջեֆ Սեյշնսը, ով հունվարին Թրամփի կողմից առաջադրված է եղել որպես գլխավոր դատախազ, հաստատվել է այդ պաշտոնում, համաձայն ԱՄՆ օրենսգրքի 28-րդ բաժնի ստանձնելով միաժամանակ նաև արդարադատության նախարարի պաշտոնը: Սեյշնսը ԱՄՆ կառավարության իրավապահ մարմինների գլխավոր պաշտոնյա և իրավաբանն է, ում ենթակայության տակ է գտնվում 113 000 աշխատակից: Նյու Յորք Թայմսի կողմից թեկնածուական մարտերը նկարագրվել են որպես "դառը և ռասայապես կանխորոշված" [28]: Հունվարի 30-ին Թրամփը նշանակել է Վիրջինիա նահանգի Արևելելյան շրջանի Միացյալ Նահանգների հավատարմատար Դանա Ջ. Բոենտին որպես գլխավոր դատախազի պաշտոնակար՝ մինչև Ջեֆ Սեյշնսի թեկնածության հաստատումը Սենատի կողմից[29]: Բոենտեն փոխարինել է Սալլի Եյթսին, ում Թրամփը ազատել է աշխատանքից Արդարադատության նախարարությանը Թրամփի Միացյալ Նահանգներ մուտք գործելու սահմանափակումը հաստատող թիվ 13769 հրամանագիրը չպաշտպանելու հրահանգ տալու համար[30]: Եյթսը ասել է, որ "այժմ ես համոզված չեմ, որ այդ հրամանագրի պաշտպանությունը համապատասխանում է [արդարադատության նախարարի] պարտականություններին, և ես համոզված չեմ, որ այդ հրամանագիրը օրինական է"[31][32]:

Նյու Յորք Թայմսը Թրամփի առաջադրած Ջեֆ Սեյշնսի թեկնածության հաստատման գործընթացը նկարագրվել է որպես "զարմանալի վիճելի"[33], իսկ Ֆոքս Նյուսը անվանել է այդ "վայրի գիշեր",[34]: CNN-ը այդ "հազվադեպ հանդիմանությունը" "ցնցող պահ" է անվանել [35], երբ սենատոր Միթչ Մաքքոնելը սենատոր Էլիզաբեթ Ուորրենին լսումների մնացյալ ժամանակ լռեցնելու համար ի մի է բերել ԱՄՆ կանոնակարգի 19-րդ կանոնը: Մաքքոնելը[34]: Մաքքոնելը ընդհատել է Ուրրենի խոսքը, կարդալով Քորեթա Սքոթ Քինգի և սենատոր Թեդ Քեննեդիի հեղինակած մի քանի էջ 1986 թվականի 500 էջանոց սղագրությունից Ջեֆ Սեյշնսի ենթադրական ռասայական նախապաշարմունքի վերաբերյալ, ինչը օգնել է այն ժամանակ հանրապաետականների կողմից ղեկավարված Դատական հանձնաժողովին մերժել նրա դաշնային դատավորի թեկնածությունը: Ուորրենը անհապաղ սկսեց Սեյշնսին քննադատող սենատոր Սթրոմ Թուրմոնդին 1986 թվականին Մարթին Լյութեր Քինգի այրու՝ Քորեթա Սքոթ Քինգի կողմից գրված նամակի իր ընթերցանության ուղիղ հեռարձակումը[36], որից հետ բազմաթիվ ԶԼՄ-ներ հրապարակեցին ամբողջական տեքստը[37][35]:

Համաձայն Վաշինգտոն Փոստի Սեյշնսի "պահպանողական, պոպուլիստական հայացքները ձևավորել են" Թրամփի "վաղ քաղաքականության, այդ թվում նաև իմիգրացիայի վերաբերյալ դիրքորոշման" զգալի մասը[38]:

Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 10-ին հաստատվել է Թոմ Փրայսի թեկնածությունը "կառավարության $1 միլիարդանոց նախարարության"՝ ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի (ԱՍԾՆ) պաշտոնում[39]: ԱՍԾ նախարարությունը ընդգրկում է Առողջապահության ազգային ինստիտուտները, Հիվանդությունների վերահսկողության և նախապահպանության կենտրոնները և Մթերային ապրանքների և դեղամիջոցների վարչությունը: Փրայսը, ով ObamaCare-ի խիստ ընդդիմադիր է, հետևելու է դրա չեղարկման և փոխարինման գործընթացին[39]: Նա հոդվածներ է հրապարակել "փոքր, պահպանողական բժշկական ասոցիացիայում"՝ Ամերիկայի բժիշկների և վիրաբույժների ասոցիացիայում, որին պատկանում է, և որը դեմ է հանդես գալիս պարտադիր պատվաստմանը և շարունակում է պնդել, որ պատվաստանյութերը աուտիզմ են առաջացնում[40],"Թրամփի կողմից երկար ժամանակ աջակցված դավադրության վարկաբեկված տեսություն": Ի պատասխան լսումների ժամանակ սենատորներից կողմից ուղղված հարցերին թե արդյոք նա հավատում է, որ պատվաստանյութերը աուտիզմ են առաջացնում, նա պատասխանել է, որ "I think the science in that instance is that it does not".[41]:

Ֆինանսների նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվ Մնուչինը, ով առաջադրվել է Թրամփի կողմից 2016 թվականի նոյեմբերին[42][43], 2017 թվականի փետրվարի 13-ին երկար լսումներից հետո վերջնականապես հաստատվել է՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում[44][45][46][47][48]:

Շրջակա միջավայրի պահպանման գործակալության ադմինիստրատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 16-ին 54 ձայն կողմ և 46 ձայն դեմ հաստատվել է Սքոթ Փրութի թեկնածությունը Շրջակա միջավայրի պահպանման գործակալության ադմինիստրատորի պաշտոնում[49]: Փետրվարի 16-ին Օկլահոմայի շրջանային դատարանի դատավոր Ալեթիա Թիմոնսը հրահանգել է Փրութին Մեդիայի և ժողովրդավարության կենտրոնի կողմից դատարան փոխանցված գործով "նավթային, գազային և ածխային արդյունաբերության հետ իր կապերի հետ առնչվող հազարավոր էլեկտրոնային նամակներ տակնուվրա անել"[50]: Օրենսդիրները քննադատել են Փրութին, ով 14 անգամ դատի է տվել Շրջակա միջավայրի պահպանման գործակալության Օկլահոմա նահանգի անունից[49]:

Աշխատանքի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ փետրվարի 15-ին Էնդրու Փազդերը հանեց իր թեկնածությունը ԱՄՆ աշխատանքի նախարարի պաշտոնի համար, նա առաջինն էր Թրամփի կաբինետի թեկնածուներից, ում «թեկնածությունը ձախողվեց»[51]: Փազդերը, ով քննադատության առարկա էր դարձել նախկինում անօրինական իմիգրանտին որպես տան տնտեսուհի վարձելու, իր «կանանց և ռեստորանների աշխատակիցների» մասին արտահայտությունների, ինչպես նաև «1980-ականների իր չարասիրտ ամուսնալուծության» համար իր թեկնածության հաստատման լսումներից անմիջապես առաջ հրաժարական տվեց[52]:

Ոչ կաբինետային նշանակալի պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 A Civil War History Lesson On Trump's Visit To Gettysburg, NPR, October 23, 2016, http://www.npr.org/2016/10/23/499067575/a-civil-war-history-lesson-on-trumps-visit-to-gettysburg, վերցված է February 9, 2017 
  2. Kelly Amita, Sprunt Barbara (November 9, 2016)։ «Here Is What Donald Trump Wants To Do In His First 100 Days»։ NPR։ Վերցված է November 11, 2016 
  3. Donald J. Trump (October 22, 2016)։ «Donald J. Trump Delivers Groundbreaking Contract for the American Voter in Gettysburg»։ Donald J. Trump for President։ Վերցված է November 11, 2016 
  4. Schoen John W. (November 9, 2016)։ «Here's what's coming from the Trump administration»։ CNBC։ Վերցված է November 9, 2016 
  5. These are Trump's key promises for his first 100 days, CNN, November 9, 2016, http://www.cnn.com/videos/world/2016/11/09/trumps-100-days-orig.cnn, վերցված է January 29, 2017 
  6. «Trump calls for congressional term limits, lobbyist crackdown»։ Fox News։ October 18, 2016։ Վերցված է November 13, 2016 
  7. Tessa Berenson (October 18, 2016)։ «Donald Trump Wants Term Limits For Congress»։ Time.com։ Վերցված է November 13, 2016 
  8. Johnson Jenna (January 8, 2016)։ «Donald Trump: ‘I will get rid of gun-free zones on schools’»։ Washington Post։ Վերցված է January 17, 2017 
  9. 9,0 9,1 Saba Yousef։ «Trump announces executive actions for Day One»։ Politico 
  10. «What it means if Trump names China a currency manipulator»։ Associated Press։ December 29, 2016։ Վերցված է January 19, 2017 
  11. «WhiteHouse.gov Turns the Page»։ Washington Post։ January 21, 2009։ Վերցված է January 22, 2017 
  12. Selyukh Alina։ «On The Day Of White House Transitions, Twitter Shifts @POTUS To Donald Trump»։ NPR 
  13. Mooney Chris, Wagner John (January 19, 2017)։ «Trump picks Sonny Perdue for agriculture secretary»։ The Washington Post։ Վերցված է January 19, 2017 
  14. Tom LoBianco, Ted Barrett and Eugene Scott, CNN (February 7, 2017), Betsy DeVos confirmed as education secretary; vice president casts historic tie-breaking vote, http://www.cnn.com/2017/02/07/politics/betsy-devos-senate-vote, վերցված է February 8, 2017 
  15. Singman Brooke (February 8, 2017)։ «Trump Facing Historic Delays in Confirmation Push»։ Fox News։ Վերցված է February 8, 2017 
  16. Schoen John W. (February 24, 2017)։ «No President has Ever Waited This Long to Get a Cabinet Approved»։ CNBC։ Վերցված է February 27, 2017 
  17. Senate Executive Session, Congressional Record, January 24, 2017, https://www.congress.gov/congressional-record/2017/1/24/senate-section/article/s426-1?r=15, վերցված է January 26, 2017  The official daily record of the debates and proceedings of the U.S. Congress.
  18. «President Trump announces his full Cabinet roster» (en-US)։ Վերցված է 2017-02-09 
  19. Lamothe Dan (January 20, 2017)։ «James Mattis is sworn in as defense secretary, pledges to build alliances»։ Washington Post։ Վերցված է January 22, 2017 
  20. Kopan Tal (January 20, 2017)։ «Senate confirms Trump's first two Cabinet members»։ CNN։ Վերցված է January 22, 2017 
  21. 21,0 21,1 Trump cabinet: Rex Tillerson sworn in as top US diplomat, BBC, February 2, 2017, http://www.bbc.com/news/world-us-canada-38835462, վերցված է February 2, 2017 
  22. 22,0 22,1 Remarks by President Trump and Vice President Pence at Swearing-In Ceremony for Secretary of State Rex Tillerson, Washington: The White House, February 1, 2017, https://www.whitehouse.gov/the-press-office/2017/02/01/remarks-president-trump-and-vice-president-pence-swearing-ceremony, վերցված է February 2, 2017 
  23. «Rex Tillerson, Exxon C.E.O., Chosen as Secretary of State»։ The New York Times (Arthur Ochs Sulzberger, Jr.)։ December 13, 2016։ Վերցված է February 2, 2017 
  24. «Senate committee approves Tillerson for secretary of state»։ CNN։ Վերցված է January 23, 2017 
  25. 25,0 25,1 The State Department's entire senior administrative team just resigned, January 26, 2017, https://www.washingtonpost.com/news/josh-rogin/wp/2017/01/26/the-state-departments-entire-senior-management-team-just-resigned/, վերցված է January 27, 2017 
  26. David A. Graham (January 26, 2017), Trump's Hollowed-Out State Department, The Atlantic, https://www.theatlantic.com/politics/archive/2017/01/state-department-resignations/514550/, վերցված է January 29, 2017, «Abrupt departures of top officials Wednesday, under disputed circumstances, leave Foggy Bottom without a confirmed secretary or nominees for several top leadership jobs» 
  27. Several career diplomats have resigned from the State Department, Washington, DC: Chicago Tribune, January 26, 2017, http://www.chicagotribune.com/news/nationworld/ct-state-department-senior-team-resigns-20170126-story.html, վերցված է January 29, 2017 
  28. Eric Lichtblau and Matt Flegenheimer (February 8, 2017), Jeff Sessions Confirmed as Attorney General, Capping Bitter Battle, The New York Times, https://nyti.ms/2k4kyFC, վերցված է February 8, 2017 
  29. «Trump fires acting Attorney General who defied him on immigration»։ Chicago News 
  30. Smith David, Jacobs Ben, Ackerman Spencer (January 31, 2017)։ «Sally Yates fired by Trump after acting US attorney general defied travel ban - White House says Obama appointee 'betrayed' justice department with letter instructing officials not to enforce president's executive order»։ Washington and New York: The Guardian։ Վերցված է February 8, 2017 
  31. Mark Landler, Matt Apuzzo, and Eric Lichtblau (January 30, 2017)։ «Trump Fires Acting Attorney General»։ The New York Times։ Վերցված է February 8, 2017 
  32. «Acting Attorney General declares Justice Department won’t defend Trump's immigration order»։ Washington Post։ January 30, 2017։ Վերցված է February 8, 2017 
  33. Emmarie Huetteman, Matt Flegenheimer and Julie Hirschfeld Davis (February 8, 2017), Fireworks Before a Final Vote on Jeff Sessions, First 100 Days Briefing, https://www.nytimes.com/2017/02/08/us/politics/donald-trump-administration.html?_r=0, վերցված է February 8, 2017 
  34. 34,0 34,1 Warren Silenced on Senate Floor During Sessions' Confirmation Hearing, Fox & Friends, Fox News, February 8, 2017, http://insider.foxnews.com/2017/02/08/elizabeth-warren-silenced-senate-floor-jeff-sessions-mitch-mcconnell, վերցված է February 8, 2017 
  35. 35,0 35,1 Ted Barrett (February 8, 2017), Warren cut off during Sessions debate after criticism, CNN, http://www.cnn.com/2017/02/07/politics/elizabeth-warren-mitch-mcconnell/, վերցված է February 8, 2017 
  36. Paul Kane and Ed O'Keefe (February 8, 2017), Republicans vote to rebuke Elizabeth Warren, saying she impugned Sessions’s character, https://www.washingtonpost.com/news/powerpost/wp/2017/02/07/republicans-vote-to-rebuke-elizabeth-warren-for-impugning-sessionss-character/?utm_term=.3279d7a1a0af, վերցված է February 8, 2017 
  37. Here's that Coretta Scott King letter that got Elizabeth Warren in trouble, USA Today, February 8, 2017, http://www.usatoday.com/story/news/politics/2017/02/08/read-letter-coretta-scott-king-wrote-opposing-sessions/97634920/, վերցված է February 8, 2017 
  38. Ellen Nakashima (February 8, 2017), Senate confirms Jeff Sessions as attorney general, The Washington Post, https://www.washingtonpost.com/world/national-security/senate-confirms-jeff-sessions-as-attorney-general/2017/02/08/051d58f6-ed72-11e6-9973-c5efb7ccfb0d_story.html?utm_term=.a76a93fbca92, վերցված է February 8, 2017 
  39. 39,0 39,1 Meredith Wadman (February 10, 2017)։ «Senate confirms Price to lead HHS»։ Science։ American Association for the Advancement of Science։ Վերցված է February 17, 2017 
  40. Jeremy Peters, Barry Meier (2015-02-05)։ «Rand Paul Is Linked to Doctors’ Group That Supports Vaccination Challenges»։ The New York Times 
  41. Arthur Delaney (January 24, 2017)։ «Tom Price Tries To Assure Senators He’s Not Crazy On Vaccines»։ The Huffington Post 
  42. Appelbaum Julie Hirschfeld Davis, Binyamin, Haberman Maggie (November 29, 2016)։ «Trump Taps Hollywood’s Mnuchin for Treasury and Dines With Romney»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է February 14, 2017 
  43. «President-Elect Donald J. Trump to Nominate Steven Mnuchin as Secretary of the Treasury, Wilbur Ross as Secretary of Commerce and Todd Ricketts as Deputy Secretary of Commerce»։ Greatagain.gov։ November 30, 2016։ Վերցված է December 11, 2016 
  44. Rappeport Alan (January 13, 2017)։ «Steven Mnuchin Is Confirmed as Treasury Secretary»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է January 14, 2017 
  45. Chris Isidore (January 19, 2017)։ «Trump Treasury pick: 'I have been maligned'»։ CNN Money։ Վերցված է January 19, 2017 
  46. Alan Rappeport (January 19, 2017)։ «Steven Mnuchin, Treasury Nominee, Failed to Disclose $100 Million in Assets»։ The New York Times։ Վերցված է January 19, 2017 
  47. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ BBC_T100_Mnuchin անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  48. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ WSJ_T100_Cohn_NEC_2017 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  49. 49,0 49,1 Senate advances nomination of Trump pick Pruitt to head EPA, Reuters, February 16, 2017, http://www.reuters.com/article/us-usa-congress-epa-idUSKBN15V29O, վերցված է February 16, 2017 
  50. Brady Dennis (February 16, 2017), On eve of confirmation vote, judge orders EPA nominee to release thousands of emails, The Washington Post, https://www.washingtonpost.com/news/energy-environment/wp/2017/02/16/on-eve-of-confirmation-vote-judge-orders-epa-nominee-to-release-thousands-of-emails/?utm_term=.6a6891c9c1c4, վերցված է February 16, 2017 
  51. Andy Puzder withdraws nomination for labour secretary, BBC, February 15, 2017, http://www.bbc.com/news/world-us-canada-38987930, վերցված է February 16, 2017 
  52. Alan Rappeport (February 15, 2017)։ «Andrew Puzder Withdraws From Consideration as Labor Secretary»։ The New York Times։ Վերցված է February 16, 2017