Դոնալդ Բարտելմ
Դոնալդ Բարտելմ անգլ.՝ Donald Barthelme | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 7, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 23, 1989[1][2][3][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Հյուստոն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան և Հյուստոնի համալսարան |
Ազդվել է | Ջեյմս Ջոյս |
Մասնագիտություն | գրող, վիպասան, լրագրող, մանկագիր, լրագրող և փիլիսոփա |
Աշխատավայր | Հյուստոնի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Donald Barthelme? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Դոնալդ Բարտելմ (Բարտելմի, անգլ.՝ Donald Barthelme, ապրիլի 7, 1931[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հուլիսի 23, 1989[1][2][3][…], Հյուստոն), ամերիկացի գրող-պոստմոդեռնիստ, հայտնի իր պատմվածքներով։ Նա նաև աշխատել է Houston Post թերթի լրահաղորդ, եղել է Location թերթի գլխավոր լրահաղորդ, Հյուսթոնի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն (1961-1962), Fiction ամսագրի հիմնադիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարտելմը ծնվել է Ֆիլադելֆիայում 1931 թվականին։ Իր հայրը և մայրը ծանոթացել են ուսման ժամանակ՝ Փենսիլվանիայի համալսարանում։ 1933 թվականին, երբ Դոնալդի հայրը ստացավ Հյուսթոնի համալսարանի ճարտարապետության պրոֆեսորի պաշտոնը, իր ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Տեխաս։ Ավելի ուշ նա ինքն ընդունվեց Հյուսթոնի համալսարան, որտեղ սովորեց լրագրություն։ 1951-ին, որպես ուսանող, Բարտելմը գրել է իր առաջին հոդվածները Houston Post թերթում[4]։
1953 թվականին նա զորակոչվել է և անցել ծառայության ԱՄՆ բանակում։ Այդ տարվա հուլիսի 27-ին նա տեղափոխվեց Կորեական թերակղզի՝ հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրելու օրը, որը, ըստ էության, վերջ տվեց Կորեական պատերազին։ Որոշ ժամանակ Բարտելմը ծառայում էր որպես բանակի թերթի գլխավոր խմբագիր, իսկ աշխատանքն ավարտելուց հետո նա վերադարձավ աշխատանքի Houston Post թերթում և ուսումը շարունակեց համալսարանում՝ սովորելով փիլիսոփայություն։ Նա դասերին հաճախեց մինչև 1957 թվականը, բայց նա երբեք դիպլոմ չստացավ։ Դոնալդը իր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում էր Հյուսթոնի ջազ ակումբներում՝ լսելով ջազ երաժիշտների, ինչպիսիք են Լայոնել Հեմփթոնը և Պեկ Կելլին[5].:
1962 թվականին նա տեղափոխվեց Նյու Յորք[6], իսկ հաջորդ տարի լույս տեսավ իր առաջին պատմվածքը՝ «L'Lapse»: Բարտելմն իր ստեղծագործական տարիներին գրել է չորս վեպ և հարյուրից ավելի պատմվածք, ինչպես նաև հրատարակել է «Արգելված հաճույքներ» պարոդիաների գիրքը և բազմաթիվ կարճ շարադրություններ և հարցազրույցներ տարբեր թեմաների վերաբերյալ[4][7]։
Դոնալդ Բարտելը նաև որոշ ժամանակ դասավանդել է Բոստոնի համալսարանում, Բուֆֆալոյի համալսարանում և 1974-1975 թվականներին Սիթի քոլեջում, որտեղ հրավիրվել է որպես արժանի պրոֆեսոր[7]։
Մահացել է քաղցկեղից՝ 1989 թվականին[4]։
Սիրված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վերադարձեք, բժիշկ Կալիգարի (Come Back, Dr. Caligari), 1964
- Չլսված գործեր, անհնարին բաներ (Unspeakable Practices, Unnatural Acts), 1968
- Քաղաքային կյանք (City Life), 1970
- Տխրություն (Sadness), 1972
- Սիրահարները (Amateurs), 1976
- Հիանալի օրեր (Great Days), 1979
- Գիշերային ճանապարհ դեպի շատ հեռավոր քաղաքներ (Overnight to Many Distant Cities), 1983
- Սեմի բառը (Sam's Bar), 1987
- Վաթսուն պատմություններ (Sixty Stories), 1981
- Քառասուն պատմություններ (Forty Stories), 1987
- Թռիչք Ամերիկա. 45 պատմություն (Flying to America: 45 More Stories), 2007
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սպիտակաձյունիկը (Snow White), 1967
- Մահացած հայր (The Dead Father), 1975
- Դրախտ (Paradise), 1986
- Թագավոր (The King), 1990
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արգելված հաճույքներ» պարոդիաների գիրք (Guilty Pleasures), 1974
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Gus Negative։ «Donald Barthelme» (անգլերեն)։ Scriptorium։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է 2012-07-16
- ↑ Tracy Daugherty Hiding Man: A Biography of Donald Barthelme. — New York: St. Martin’s Press, 2009. — ISBN 978-0-312-37868-4
- ↑ «Donald Barthelme» (անգլերեն)։ www.ReaAward.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է 2012-07-16
- ↑ 7,0 7,1 «Donald Barthelme» (անգլերեն)։ Gale Database։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է 2012-07-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կայք Դոնալդ Բարտելմի մասին (ռուս.)
- Դոնալդ Բարթելմի կենսագրությունը և նրա ստեղծագործությունները (անգլ.)
- Բարտելմի հարցազրույցը Paris Review-ում (1981)
- «Վաթսուն պատմվածքներ» գրքի ակնարկ (անգլ.) Նյու Յորք Թայմս
- Դոնալդ Բարտելմի գործերը Google Books-ում
|
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Հուլիսի 23 մահեր
- 1989 մահեր
- Հյուստոն քաղաքում մահացածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի մանկագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի փիլիսոփաներ
- Քաղցկեղից մահացածներ
- Պոստմոդեռնիստ գրողներ