Դոյփաք

Դոյփաք (ֆրանսերեն՝ Doypack) կամ պաուչ (անգլ.՝ pouch)[1][2], պլաստիկ, թղթե կամ բազմաշերտ փաթեթի տեսակ՝ այդ նույն հումքից պատրաստված հատակիկով՝ առաձգականությամբ և հերմետիկությամբ աչքի ընկնող։ Հատակիկի առկայության և պատրաստման տեխնոլոգիայի շնորհիվ փաթեթը լցված վիճակում մնում է ուղղահայց դիրքով։ Դոյփաքի սկզբունքային առանձնահատկությունը հանդիսանում է հատակիկի ճկուն կառուցվածքը և փաթեթի վերնամասի բազմակար (բազմաշերտ) լինելը (սովորաբար ունենում է 1-5 կար կամ շերտ)։ Փաթեթավորման այս տեսակն իր անվանումն ստացել է այն ստեղծողի՝ Լուի Դուայենի ազգանվան հիման վրա (թարգմանաբար՝ ֆրանսերենից «Louis Doyen»): Doyen + packaging (անգլ. թարգմանաբար՝ «Դուայենի փաթեթավորում») - «Doypack»[3]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս փաթեթի կառուցվածքի գյուտը տեղի է ունեցել1963 թվականին Լուի Դուայենի կողմից (թարգմանաբար՝ ֆրանսերենից «Louis Doyen»), ով հանդիսանում էր ֆրանսիական Thimonnier ընկերության ղեկավարը։ Հենց այս ընկերությանն է պատկանում «Doypack» ապրանքանիշի վաճառքի իրավոընքը[3]։ Այս տարիներին եվրոպացի արտադրողները չկարողացան ըստ արժանվույն գնահատել նորարարությունը, այդ իսկ պատճառով դոյփաքը, որպես բրենդ, մնաց ամրագրված «Thimonnier» ընկերության վրա, իսկ ահա այդ ժամանակների համար ոչ այնքան սովորական փաթեթավորման պատրաստման արտոնագրի ժամկետը չերկարաձգեց[4]։ Այդ կերպ դոյփաք փաթեթների պատրաստման տեխնոլոգիան դարձավ հանրամատչելի։ Ճապոնացի արտադրողները զարգացրին և կատարելագործեցին դոյփաք փաթեթների պատրաստման տեխնոլոգիան։ Բացի մաքուր պոլիմերային դոյփաքներից՝ սկսեցին արտադրել նաև ալյումինաթիթեղից պատրաստված դոյփաքներ[5], ինչպես նաև կոմբինացված շերտերով, ինչը, միանշանակ, դրական ազդեցություն գործեց նոր դոյփաքների ամրության և արտադրանքի պահպանման ժամկետի վրա։ Դոյփաքները Ճապոնիայում շատ արագ դարձան հանրամատչելի, իսկ Ճապոնիային հաջորդեց ամբողջ աշխարհում ձեռք բերած ճանաչելիությունը։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոյփաքն իրենից ներկայացնում է հարթ փաթեթ, որը ներքևի հատվածում ունի ծալվածք։ Երբ փաթեթը լցվում է համապատասխան արտադրանքով, ծալվածքը բացվում է, իսկ փաթեթն ստանում է նոր՝ լայնակի հավասար տեսք՝ հիմնամասի հատվածից, ինչը թույլ է տալիս, որ փաթեթն առանց որևէ խոչընդոտի կանգուն մնա։ Լրացուցիչ ամրություն և ուղղահայաց դիրքը պահպանելու առաձգականություն են հաղորդում եռակցման կարերի կառուցվածքային առանձնահատկությունները։ Դոյփաքը ծառայում է տարատեսակ մթերքների՝ թե՛ ձեռքով, թե՛ ավտոմատացված փաթեթավորման (սուրճ, թեյ, համեմունք, չիր, հյութ, մայոնեզ, կոնֆետ և այլն), ինչպես նաև տարատեսակ ոչ ագրեսիվ սուբստանցիաների համար (սերմեր, քիմիական միջոցներ, թութուն և այլն)։
Դոյփաքի առավելությունները շատ արագ ի հայտ եկան։ Ի տարբերություն ապակյա տարաների՝ դոյփաքն անհնար է կոտրել։ Դոյփաքի սեփական զանգվածըէ դրանում լցված մթերքի զանգվածի հարաբերակցությամբ, գործնականում հասցված է նվազագույնի։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դոյփաքներ կարելի է պատրաստել ոչ միայն պլաստիկից, այլև այլ հումքից։ Փաթեթավորման նոր տեսակի մեծ մակերեսը թույլ էր տալիս ապրանքը ավելի շահավետ կերպով մատուցել սպառողներին։ Դոյփաքները հնարավորություն էին տալիս օգտագործել Zip-Lock փականներ կամ խցաններ, ինչն զգալիորեն ավելացնում էր արդեն բացված դոյփաքի պարունակության պահպանման ժամկետները։ Դոյփաքն ուներ պատրաստման համեմատաբար ցածր գին՝ մինչ այդ տարածում գտած այլ փաթեթների գների համեմատ։
Այժմ դոյփաք արտադրող ընկերությունը դոյփաքների տարեկան արտադրության ծավալները գնահատում է 40 միլիարդ հատիկ փաթեթ[3]։
Վերամշակում․ դոյփաք տեսակի փաթեթները բաղկացած են 20 տեսակից ավելի նյութերի կոմբինացիայից, ինչն էլ այս փաթեթները դարձնում է չվերամշակվող։ Այսօրինակ պլաստիկների վերամշակման միակ ելքը RDF վառելիքի արդյունավետ թողարկումն է, ինչը չի պահանջում այրման ռեսուրսներ, չի պարունակում օրգանական նյութեր և իներտ, չայրվող միացություններ[6]։
Դոյփաքների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- փաթեթ՝ կանգուն, շրջանաձև հատակիկով,
- փաթեթ՝ ամրացված եզրաշերտերով,
- փաթեթ՝ ծալվող հատակիկով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Дой-паки (паучи) – РазДельный Сбор — сайт справочник» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Что такое «пауч»? Журнал «Тара и упаковка» - новости». www.magpack.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին.
- 1 2 3 «thimonnier.com «THIMONNIER created Doypack®»» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «www.gerelo.dp.ua «Современная Упаковка — Пакеты ДОЙ-ПАК (Doy-Pack)»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «nzdl.org «Doypack pouch 11. Cheerpack aluminium coated bag»» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Мусорная ответственность: как превратить отходы в ценное сырье Արխիվացված 2023-02-08 Wayback Machine // РБК, 4 окт 2022