Դոյնա Ալդյա-Տեոդորովիչ
Դոյնա Ալդյա-Տեոդորովիչ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ռումիներեն՝ Doina Aldea-Teodorovici |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1958 Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1992 (33 տարեկան) Coșereni, Ialomița County, Ռումինիա |
Գերեզման | Հայկական կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Իոն Կրյագնեի անվան պետական մանկավարժական համալսարան |
Կրթություն | Մոլդովայի պետական համալսարան |
Կապված | Իոն Ալդյա-Տեոդորովիչ |
Ամուսին | Ion Aldea Teodorovici? |
Պարգևներ | |
Կայք | teodorovici.md |
![]() |
Դոյնա Ալդյա-Տեոդորովիչ (ռումիներեն՝ Doina Aldea-Teodorovici, 15 նոյեմբերի, 1958, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ - 30 հոկտեմբերի, 1992, Կոշերենի, Յալոմիցա, Ռումինիա), մոլդովացի խորհրդային երգչուհի, կոմպոզիտոր և երգիչ Իոն Ալդյա-Տեոդորովիչի կինը։ Մոլդովական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1992)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոյնա Ալդյա-Տեոդորովիչը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 15-ին Քիշնևում՝ մտավորականների ընտանիքում։ Հայրը եղել է գրող և լրագրող, իսկ մայրը ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Քիշնևի № 1 միջնակարգ դպրոցում։
Դպրոցում սովորելու տարիներին Դոյնան «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայում մասնակցել է ֆիլմերի ռուսերեն կրկնօրինակումների, ինչպես նաև հանրակրթական դպրոցում սովորելուն զուգահեռ հաճախել է երաժշտական դպրոց։ Տասնչորս տարեկան հասակից աշխատել է «Moldoveneasca» անսամբլում, որի հետ այցելել է ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ, Ալժիր, Գերմանիա, Կիպրոս, ինչպես նաև երիտասարդական փառատոնների է մասնակցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում։ 1975 թվականին Դոյնան ավարտել է դպրոցը և նույն թվականին Յուրի Նիկոլաևի հետ սկսել է վարել «Շիրյե կռուգ» շոու-ծրագիրը։ 1979 թվականին ավարտել է Քիշնևի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որտեղ սովորել է ռումիներեն լեզու և գրականություն։ 1979-1988 թվականներին համաշխարհային գրականություն է դասավանդել Քիշնևի պետական ինստիտուտում (ներկայում՝ Իոն Կրյանգեի անվան պետական մանկավարժական համալսարան)։
1981 թվականին նա ամուսնացել է մոլդովացի երգիչ և կոմպոզիտոր Իոն Ալդյա-Տեոդորովիչի հետ։ 1982 թվականի օգոստոսի 5-ին ծնվել է նրանց որդին՝ Քրիստոֆոր Ալդյա-Տեոդորովիչը։ Նույն թվականին Դոյնա Ալդյա-Տեոդորովիչն սկսել է ելույթ ունենալ ամուսնու հետ[1]։ Նրանք համերգներ են տվել Մոլդովայի ու Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում։
1992 թվականի հոկտեմբերի 30-ին Իոն և Դոյնա Ալդյա-Տեոդորովիչներն մահացել են ավտովթարից, որ տեղի էր ունեցել Բուխարեստից 49 կմ հեռավորությամ վրա. մեքենան, որով նրանք գնում էին Քիշնև, հարվածել է ծառին։ Նրանք թաղվել են Քիշնևի Կենտրոնական (Հայկական) գերեզմանատանը։
1993 թվականին Դոյնա Ալդյա-Տեոդորովիչը հետմահու պարգևատրվել է Մոլդովայի Հանրապետության շքանշանով։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտիստների որդին՝ Քրիստի Ալդյա-Տեոդորովիչը, հիմնադրել է «Douа inimi gemene» փառատոնը՝ նվիրված ծնողների հիշատակին։
- Քիշնևում տեղադրվել է Իոն և Դոյնա Ալդյա-Տեոդորովիչների հուշարձան[2]։
- Ի հիշատակ Իոն և Դոյնա Ալդյա-Տեոդորովիչների Մոլդովայում թողարկվել է 100 լեյ արժողությամբ հուշադրամ (շրջանառության մեջ է 2010 թվականի օգոստոսի 3-ից)[3]։
- Մոլդովայի նամականիշներ
2002 թվական, Իոն և Դոյնա Ալդյա-Տեոդորովիչներ
2012 թվական, Իոն և Դոյնա Ալդյա-Տեոդորովիչներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Исполнители - Ион и Дойна Алдя-Теодорович
- ↑ «Памятник Иона и Дойны Алдя-Теодорович»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-03-27
- ↑ «Дойна и Ион Алдя-Теодорович — два сердца бьющихся в такт»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին։ Վերցված է 2016-03-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իոն և Դոյնա Ալդյա-Տեոդորովիչներ, մոլդովացի արտիստներ Archived 2016-04-20 at the Wayback Machine.
- Muzica Moldoveneasca - Ion si Doina Aldea Teodorovici Archived 2016-03-05 at the Wayback Machine. (մոլդովերեն)
|