Դոմ Պերինիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոմ Պերինիոն
DomPerignonChampagne.jpg
ՏեսակԱպրանքային նշան
Ենթատեսակշամպայն
ԱրտադրողMoët & Chandon?
Ծագման երկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ստեղծման տարի1921
domperignon.com
Dom Pérignon (champagne) Վիքիպահեստում

Դոմ Պերինիոն (ռուս.՝ До́м Периньо́н), ֆրանսիական «Moët et Chandon» արտադրողի պրեմիում դասի շամպայնի ապրանքանիշ: Անվանումն ստացել է ի պատիվ բենեդիկտյան հոգևորական Պիեռ Պերինյոնի, որն իբրև թե հայտնագործել է փրփրուն գինու արտադրության շամպայնացման մեթոդ[1]:

«Dom Pérignon Prestige Cuvee»-ն միլեզիմային շամպայն է, այսինքն՝ արտադրվում է շշի վրա նշված տարվա խաղողի բերքից, և, որպես կանոն, դա լինում է հաջող տարի[2]: Ապրանքանիշի ներքո արտադրվում է շամպայնի երկու տեսակ՝ սպիտակ բրյուտ և վարդագույն բրյուտ: Արտադրվող շամպայնի շշերի ծավալներն են՝ դասական 0․75 լիտր, 1․5 լիտր, 3 լիտր և 6 լիտր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմ Պերինիոն

Առաջին անգամ «Dom Pérignon Prestige Cuvee» շամպայնն արտադրվել է 1921 թվականին, բայց 1930 թվականներին Մեծ ճգնաժամի պատճառով վաճառքում հայտնվեց միայն 1936 թվականին: Մի քանի տարի անց Քրիստի անգլիական աճուրդի կարգացուցակում գրանցվեց 1926 թվականի բերքի շիշը՝ որպես երկրորդ միլեզիմ, բայց «Moët et Chandon» տան միլեզիմների պաշտոնական ցուցակում այն բացակայում էր:

1921 թվականի բերքից հետո հաջորդը լեգենդար 1928-ն էր: Հետաքրքիր է, բայց այն ոչ ծաղրանք էր, ոչ էլ սխալ: 1926 թվականի բերքի շիշն ուներ նույն տեսքը, ինչ «Dom Pérignon Prestige Cuvee»-ի՝ 18-րդ դարի օրիգինալ շիշը՝ օրիգինալ պիտակով և տառատեսակով։ Սակայն շամպայնի անունը նշված չէր։ Պիտակի դիմային հատվածում գրված էր․ «Շամպայնը հատուկ ստեղծվել է «Simon Brothers & Co» 1835-1935 ընկերության հարյուրամյա հոբելյանի առթիվ»։ Դա «Moët et Chandon» տան կողմից բրիտանական գործընկերոջ 150 հաճախորդների համար որպես հոբելյանական նվեր պատրաստված 300 շշերից մեկն էր[3]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Dom Pérignon Cuvee»-ի արտադրության համար օգտագործում են հատուկ տեսակի խաղող, որը հավաքվում է 1820 թվականին «Moët et Chandon» տան կողմից ձեռք բերված Գրան Կրյու և Պրեմիե Կրյու կատեգորիայի խաղողի այգիներից, ինչպես նաև «Lanson» շամպայն-գինիների տանը պատկանող խաղողի այգիներից․

  • Aÿ-Champagne Grand Cru
  • Bouzy Grand Cru
  • Cramant Grand Cru
  • Le Mesnil-sur-Oger Grand Cru
  • Verzenay Grand Cru
  • Hautvillers Premier Cru

Տարեկան բերքից արտադրվում է 200 հազար արկղ «Դոմ Պերինիոն»:

«Dom Pérignon Cuvee»-ի տեսակային բաղադրության մեջ մտնում է 55 % շարդոնե և 45 % պինո նուար: Շշերում պահպանվում է ոչ պակաս, քան 12 ամիս: Բերքի տարիներն են՝ 1921, 1926, 1928, 1929, 1934, 1943, 1947, 1949, 1952, 1953, 1955, 1959, 1961, 1962, 1964, 1966, 1969, 1970, 1971, 1973, 1975, 1976, 1978, 1980, 1982, 1983, 1985, 1988, 1990, 1992, 1993, 1995, 1996, 1998, 1999, 2000, 2002, 2003, 2004, 2005, 2006 և 2009[4][5]:

«Dom Pérignon Cuvee Rosé»-ի տեսակային բաղադրության մեջ մտնում է 50 % շարդոնե և 50 % պինո նուար: Շշերում պահպանվում է ոչ պակաս, քան 12 ամիս: Բերքի տարիներն են՝ 1959, 1962, 1964, 1966, 1969, 1971, 1973, 1975, 1978, 1980, 1982, 1985, 1986, 1988, 1990, 1992, 1993, 1995, 1996, 1998, 2000, 2002, 2003, 2004 և 2005[4][5]:

2017 թվականի դրությամբ «Dom Pérignon»-ի ընթացիկ միլեզիմը սպիտակի համար համարվում է 2009-ը, իսկ վարդագույնի համար՝ 2005-ը[4]:

Դիզայներական լուծումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերին ներկայացվեց «Stolen Kisses by Sylvie Fleury»-ի յուրահատուկ հավաքածուն, որը բաղկացած էր 1998 թվականի բերքից պատրաստված վարդագույն շամպայնի շշից և շրթներկի ձեռագործ դրոշմներով երկու գավաթից: Հավաքածուն ստեղծվել է շվեյցարացի նշանավոր ճարտարապետ և դիզայներ Սիլվիա Ֆլյորիի հետ համագործակցության արդյունքում թվով 999 համարակալված նմուշով:

2007 թվականի Սուրբ Ծննդյան տոների առթիվ ներկայացվեց «Dom Pérignon Rosé Guitar Case by Karl Lagerfeld»-ի յուրահատուկ հավաքածուն՝ կազմված վարդագույն շամպայնի վեց շշից և կիթառի պատյանում դրված հախճապակյա երեք գավաթից։ Դիզայնով զբաղվել էր գերմանացի հայտնի դիզայներ Կարլ Լագերֆելդը: Կիթառի վարդագույն պատյանը, որը վարպետորեն ձևավորված է վեց շիշ շամպայնի և երեք գավաթի համար, պատրաստվել է ձեռքով, դրսից պատված է պերկեսի, իսկ ներսից՝ գառան կաշվով: Հավաքածուի վեց շշում ներառված են տարբեր տարիների բերքի վարդագույն գինիներ, մասնավորապես, երեք շիշ գինին պատրաստված է 1996 թվականի բերքից, երկու շիշը՝ 1986 թվականի բերքից, և մեկ շիշը՝ 1966 թվականի բերքից: Հավաքածուն գնորդներին են ներկայացրել թոփ-մոդելներ Եվա Հերցիգովան և Բրեդ Կրյոնիգը «LVMH» ընկերության հատուկ պրեզենտացիայի ժամանակ: Հավաքածուի նախնական գինը 100 հազար եվրո էր[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. D. & P. Kladstrup Champagne, p. 38 Harper Collins Publisher, 0-06-073792-1
  2. Pérignon Dom (17 November 2016)։ «CHAMPAGNES» 
  3. Stevenson, Tom, The World of Fine Wine (March 25, 2014) "Dom Pérignon Oenothèque 1966-1996"
  4. 4,0 4,1 4,2 «Dom Pérignon website - vintage archives» 
  5. 5,0 5,1 Pérignon Dom։ «Market International English»։ Market International English 
  6. sothebys.com Sotheby's auction page

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tom Stevenson «Christie’s World Encyclopedia of Champagne & Sparkling Wine», 2002 Absolute Press
  • Tom Stevenson «Sotheby’s Wine Encyclopedia», 2007 Dorling Kindersley

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]