Դոմինոշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոմինոշտայն, ծածկված կաթնային շոկոլադով: Քաղցրաբլիթի միջուկ (ներքևում), խնձորի դոնդող, պարսիպան (վերևում):
Դոմինոշտայնի տեսակները (ձախից աջ, լցոնը ներքևից վերև). քաղցրաբլիթ-նուգա քաղցրաբլիթ, կաթնային շոկոլադ; քաղցրաբլիթ-դոնդող-մարցիպան, մուգ շոկոլադ; քաղցրաբլիթ-կարմիր հաղարջի-քաղցրաբլիթ-մարցիպան, մուգ շոկոլադ: Մեջտեղինը պատրաստվում է Niederegger-ի, մնացածը՝ Համբուրգի հրուշակեղենի արդյունաբերությունում:

Դոմինոշտայն (գերմ.՝ Dominostein), գերմանական և ավստրիական քաղցրավենիք, որը հանրաճանաչ է դարձել հատկապես Սուրբ ծննդի ժամանակ:

Այն իրենից ներկայացնում է ջնարակապատ, զուգահեռանիստի տեսքով շոկոլադե կոնֆետ՝ բազմաշերտ միջուկով: Շոկոլադը կարող է լինել մուգ, կաթնային կամ սպիտակ: Բաղադրիչի շերտերը կարող են ներառել Նյուրնբերգի քաղցրաբլիթ, մրգային դոնդող (բալի, ծիրանի և այլն), մարցիպան կամ պերսիպան և այլն[1][2][3]: Քաղցրավենիքի ամենատարածված խորիզներն են՝ քաղցրաբլիթ, դոնդող, պերսիպան:

Դոմինոշտայնի տեսակներից բացի, Deutsches Lebensmittelbuch֊ը սահմանում է երկու տեսակի կոնֆետ՝ ըստ որակի՝

  • Feine Dominosteine (կամ Dessert-Dominosteine) պետք է պարունակի առնվազն երկու շերտ. նվազագույնը մեկ շերտ մրգային լցոնով և մեկ շերտ՝ մարցիպանով կամ պերսիպանով,
  • Feinste Dominosteine կարող է միայն պարունակել մրգային խորիզ և մարցիպան:

Դոմինոշտայնը պատրաստում են հրուշակարաններում և արտադրությամբ:

Այն ստեղծել է Հերբերտ Վենդլերը (գերմ.՝ Herbert Wendler) (1912—1998) 1936 թվականին՝ Դրեզդենում: Դոմինոշտայնը էժան էր, ոռի պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայում դարձել է պրալինի փոխարինող[4][5]:Այդ ժամանակ հայտնի էր Notpraline անվամբ[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Claus Schünemann, Günter Treu Technologie der Backwarenherstellung. Fachkundliches Lehrbuch für Bäcker und Bäckerinnen. — Gildebuchverlag, 2002. — С. 310. — ISBN 978-3-7734-0150-2
  2. Kohlenhydratreiche Lebensmittel (Handbuch der Lebensmittelchemie). — Springer, 1967. — С. 329. — 819 с. — ISBN 978-3662342664
  3. «BMEL - Lebensmittel-Kennzeichnung - Leitsätze für Feine Backwaren» [Guidelines for fine pastries]։ www.bmel.de (գերմաներեն)։ Վերցված է 2015-12-25 
  4. «Dresdner Dominosteine»։ www.landwirtschaft.sachsen.de (գերմաներեն)։ Վերցված է 2015-12-25 (չաշխատող հղում)
  5. «Dominosteine - Layered Christmas Cookie Recipe from Germany»։ About.com Food։ Վերցված է 2015-12-25 
  6. «Dresdner Dominosteine» (գերմաներեն)։ landwirtschaft.sachsen.de (չաշխատող հղում)