Դոմինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
դոմինո
Տեսակսեղանի խաղ
Ենթատեսակgame equipment?
Խաղացողների քանակ2-4
Խաղացողների քանակ մինիմալ2
Խաղացողների քանակ մաքսիմալ4
Տարիք1 տարեկանից սկսած
Պատահականությունների ազդեցությունմիջին
 Dominoes Վիքիպահեստում

Դոմինո, սեղանի խաղ, որի ընթացքում կազմվում է դոմինոյի խաղաքարերից շղթա («ոսկորներ», «քարեր»), որոնց նույն միավորներով կեսերը միացվում են իրար՝ նշելով միավորների քանակը։ Այս տերմինը վերաբերում է նաև սեղանի այլ խաղերին, որոնց նպատակն է մեկ կամ մի քանի քարեր դնել սեղանի կամ հատուկ խաղադաշտի վրա այնպես, որ նրանք միմյանց դիպչեն նույն նշաններով։ Հավաքածուի յուրաքանչյուր նիշ սովորաբար ունի թվային արժեք։ Դոմինոյի մեկ ստանդարտ հավաքածուի բոլոր քարերի միավորների գումարը (0-ից 6 միավորների քանակով) 168 է։

Դոմինոյի հավաքածուի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինո խաղը ստեղծվել է բոլորին հայտնի խաղային զառերից։ Ավանդական (դասական) արևմտյան դոմինոների ստանդարտ հավաքածուն ներառում է քսանութ քար, որոնք իրենցից ներկայացնում են ուղղանկյուն սալիկներ՝ երկարությունը երկու անգամ մեծ է լայնությունից։ Նրա դիմային կողմը գծով բաժանված է երկու քառակուսի մասերի։ Յուրաքանչյուր մաս պարունակում է զրոյից մինչև վեց միավոր։ Մասնագիտացված դոմինոյի հավաքածուներում կետերի հնարավոր քանակը կարող է լինել մինչև ինը, տասներկու, տասնհինգ կամ տասնութ։

Դոմինոների թիվը հավասար է կրկնություններով կոմբինացիաների թվին և հաշվարկվում է բանաձևով, որտեղ -ը մասնիկերի քանակն է, իսկ k-ն՝ մասնիկների ընդհանուր քանակը հավաքածուի մեջ։

Օրինակ, վերը նկարագրված 7 թվերից 2-ից բաղկացած «ստանդարտ» հավաքածուն իր մեջ ներառում է քարեր։

Դոմինոն պատրաստվում է (շատ դեպքերում) ոսկորից (սովորական կամ փղոսկրից), կարբոլիտից, պլաստմասսայից, մետաղից կամ փայտից։ Երբեմն դոմինոյի փոխարեն օգտագործվում են խաղաքարտեր։ Բացի ավանդական դոմինոներից, այս խաղի շատ այլ տարբերակներ կան։

Դոմինոյի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինո խաղը գալիս է Չինաստանից։ Հենց այստեղ են ի հայտ եկել ափսեների տեսք ունեցող կարմիր և սպիտակ կետերով քարերը։ Չինաստանում դոմինոյի խաղի մասին առաջին հավաստի հիշատակումը վերաբերում է 13-րդ դարին[1]։ Դոմինոյի ամենավաղ պահպանված ափսեները նույնպես վերաբերում են 12-14-րդ դարերին։ Չինաստանում դոմինոյի տեղական, օրիգինալ տարբերակը մինչև օրս լայն տարածում ունի։

Տասնութերորդ դարում խաղը բերվել է Իտալիա և փոփոխվել։ Դոմինո բառը, ինչպես խաղը կոչվում էր Իտալիայում, ունի նույն արմատը, ինչ իտալերեն իտալ.՝ domino) և լատիներեն (լատին․՝ dominus), որը նշանակում է տիրակալ կամ Տեր։ Անվան ծագման չորս վարկած կա։ Ըստ Ֆասմերի[2]՝ դա պայմանավորված է նրանով, որ նա, ով առաջինը դնում է բոլոր զառերը, դառնում է դոմինո, այսինքն՝ «տիրակալ»։ Կա նաև վարկած, որ խաղն անվանվել է դոմինոյի սև և սպիտակ զգեստների պատվին, որոնք, իրենց հերթին, առաջացել են դոմինիկյան միաբանության հագուստից, որը կրում էին սև գլխարկներով և սպիտակ թիկնոցներով։ Երրորդ վարկածի համաձայն՝ դոմինո խաղալը, ի տարբերություն այլ մոլախաղերի, թույլատրվում էր կաթոլիկ վանքերում, իսկ այնտեղ, որպես կանոն, ցանկացած գործ սկսվում էր «Տիրոջը փառաբանելով» (լատին․՝ benedicamus Domino կամ Domino gracias). այս խոսքերն արտասանում էր առաջին քարը դնող խաղացողը[3]։

Կա դոմինոյի աշխարհի առաջնություն, որին մասնակցում են մոլորակի ուժեղագույն խաղացողները։ Առաջին առաջնությունը կայացել է 2003 թվականին Հավանայում։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը նշանակվել է կազմկոմիտեի պատվավոր նախագահ։ Հաղթող է ճանաչվել կուբայական զույգը։ Ընդհանուր առմամբ, այս առաջնությանը մասնակցել է 168 զույգ, որն անցկացվել է Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի և Կուբայի սպորտի ինստիտուտի հովանու ներքո, այսինքն՝ 336 մարդ՝ 17 երկրներից։ Այդ ժամանակից ի վեր մասնակիցների թիվը մի քանի անգամ աճել է[4][5]։

Խաղի կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղին մասնակցում է երկուսից չորս խաղացող։ Երկու խաղացողի դեպքում բաժանում են յոթական քարեր, իսկ երեքի կամ չորսի դեպքում՝ հնգական։ Մնացածը փակ վիճակում դեղադրվում են պահոցում («շուկայում»)[6]։ Սովորական «բակային» դոմինոյում խաղը սկսում է այն խաղացողը ում ձեռքին կա 1:1 զույգը, իսկ եթե ոչ ոք չունի այդպիսի զույգ, ապա ցանկացած այլը՝ աճման կարգով։ Արգելվում է քայլել 0:0 զույգից («դատարկ-դատարկ», «մերկ»)։ Եթե խաղացողներից ոչ մեկի մոտ զույգ չկա, ապա սկսում են ամենացածր միավոր ունեցող քարերից՝ սկսած 0:1-ից:

Հաջորդ խաղացողները քարերը դնում են համապատասխան միավորներով (1:2, 1:3, 1:*, ...): Եթե հաջորդ խաղացողը չունի համապատասխան քարեր քայլի համար, ապա նա պետք է այն փնտրի պահեստում («գնալ շուկա»)։ Քարերը վերցնում է մեկ-մեկ՝ մինչև համապատասխան թվով քար ընկնելը կամ մինչև «շուկայի սպառվելը»։ Այս դեպքում խաղացողը բաց է թողնում իր հերթը («գլորվում»), և այն անցնում է հաջորդին։

Խաղն ավարտվում է, երբ խաղացողներից մեկը դնում է վերջին քարը, այսինքն՝ նրա ձեռքում դոմինո չի մնում[7]։ Այնուհետև հաշվվում են նրա գործընկերների մոտ մնացած միավորները, որոնք անցնում են հաղթողին։ Սովորաբար խաղը խաղում են մինչև 200, 300, 500 միավոր։ Եթե մրցակցի ձեռքում մնացել է ընդամենը մեկ դուբլ 0:0, ապա դա հաշվվում է որպես 25 միավոր (եթե առկա է որևէ այլ քար, ապա «դատարկ-դատարկ»-ը հաշվի չի առնվում)։

Հնարավոր է խաղն ավարտվի «ձկնով». այդպես է կոչվում խաղի դասավորության արգելափակումը, երբ յուրաքանչյուր խաղացող դեռ զառեր ունի իր ձեռքում, բայց ոչ ոք դնելու բան չունի։

Արգելափակման ժամանակ («ձուկ») շահումները անցնում են նրան, ով իր ձեռքերում ունի ամենաքիչ միավորները։ Նրան են անցնում մյուսների միավորները՝ չհաշված սեփականը[8]։

Անկախ խաղի տարատեսակներից, եթե խաղացողներից մեկն իր ձեռքում ունի զույգերի հավաքածու (բոլոր քարերը կրկնակի են) կամ բոլոր քարերը նույն տեսակի են (օրինակ՝ հինգ-մեկ կամ յոթ-երեք), ապա այս դեպքում պարտադիր տեղի է ունենում քարերի վերաբաժանում։

Խաղի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելքում հայտնի են ավելի քան 40 տարբեր խաղեր՝ դոմինոյի օգտագործմամբ։ Կան գունավոր քարերով դոմինոներ, որտեղ գույնը նշանակում է արժանապատվություն։ Խաղերի անվանումները ծայրաստիճան բանաստեղծական են՝ «մեխակներ մշուշի մեջ», «մտնել եղանակի մեջ», «վիթերի ցատկ»[9]։

Ռուսաստանում լայն տարածում են գտել խաղի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են միմյանցից միավորներ հավաքելու եղանակներով, հաղթանակի պայմաններով և այլն։

Նոխազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինո խաղի ամենատարածված տեսակն է։

Խաղին կարող են մասնակցել 2-ից 4 խաղացող։ Յուրաքանչյուր խաղացող ստանում է 7 դոմինո։ Խաղը չորս խաղացողներով խաղալիս սկսում են 1:1 զույգով, իսկ մնացած դեպքերում՝ ամենափոքրով։ Շուկայից վերջին քարը չի վերցվում։ Հաջորդ փուլը սկսում է այն խաղացողը, ով հաղթել է նախորդ փուլում կամ հայտարարել է «ձուկ»։ Յուրաքանչյուր խաղի վերջում պարտվողները իրենց հաշվին գրում են իրենց մոտ մնացած դոմինոյի միավորների քանակը։ Հաշվարկը սկսելու համար պետք է հավաքել առնվազն 13 միավոր։ «Ձկան» ժամանակ, խաղացողների միջև հավասար թվով միավորներ մնալու դեպքում, հայտարարվում է «ձու»։ Այն վերագրվում է հաջորդ փուլի պարտվողին կամ այն խաղացողին, ում ավելի շատ միավոր է մնացել «ձկան» դեպքում։ Մնացած ամենաշատ միավոր ունեցող խաղացողը հաջորդ փուլից առաջ խառնում է քարերը։ «Ձվերի» դեպքում երկու խաղացողներն էլ խառնում են քարերը (երկով խաղալու դեպքում), եթե ավելի շատ խաղացողներ են մասնակցում, և երրորդ խաղացողի մոտ ավելի շատ միավոր է մնացել, քան «ձվերը» ստացած խաղացողների մոտ, ապա խառնում է նա, ով ավելի շատ «ձու» ունի։

Նա, ով առաջինն է հավաքել 101 միավոր, պատվողներին անվանում է «նոխազ»[10]։

Չորս խաղացողներ կարող են զույգերով խաղալ՝ դեմ դիմաց անկյունագծով նստածները խաղում են մի թիմից։

Ծովային նոխազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամիկ խաղ, հաճախ ավելի դժվար, քան նոխազը։ Խաղին կարող են մասնակցել 2-4 խաղացող։ 4 խաղացողի դեպքում կարող են խաղալ զույգերով, կամ յուրաքանչյուրն իր համար։

Խաղը սովորական («ցամաքային») նոխազից տարբերվում է հետևյալ կանոններով.

1. Խաղը շարունակվում է մինչև 125 միավոր։

2. Տուրի պարտվողն այն խաղացողն է, ում ձեռքում գտնվող քարերի վրա ավելի շատ միավոր է մնացել։ Ի տարբերություն մնացած խաղացողների՝ միան նա է գրում իր միավորները։

3. Խաղը պարտված է համարվում, երբ խաղացողններից մեկը հավաքում է 125 կամ ավել միավոր։ Այս պարագայում պարտվողը անվանվում է «Նոխազ» (Ծովային)։

4. Միավորների հաշվարկը սկսվում է առնվազն 25-ից։ 25-ից ցածր միավորները գրի չեն առնվում։ Եթե խաղացողի ձեռքին մնում է միայն մեկ քար 0:0, ապա նա ստանում է 25 միավոր, եթե միակ քարը մնացել է 6:6՝ 50 միավոր։ Եթե 0:0-ը և 6:6-ը մնան միաժամանակ, ապա գրանցվում է ընդամենը 12 միավոր։ Եթե խաղացողներն իրենց ձեռքերում ունեն նույն թվով միավորներ (այսպես կոչված՝ «ձու»), ապա դրանք ամփոփվում են և հաշվեգրվում պարտվողին հաջորդ փուլում (այսինքն՝ խաղի մեջ է մտնում «ձու կրող» անվանումը)։

5. Խաղի առաջին քայլը կատարվում է ըստ շաբաթվա ընթացիկ օրվա՝ երկուշաբթի՝ 1:1, երեքշաբթի՝ 2:2, չորեքշաբթի՝ 3:3, հինգշաբթի՝ 4:4 և այլն։ Քանի դեռ միավորների հաշվարկը չի սկսվել, գրառումը կրկնվում է, բայց ոչ ավելի, քան 3 անգամ։ Հաշվարկը սկսելու դեպքում հաջորդ մարդն ընտրում է ներս մտնելու համար նախատեսված քարը։ Եթե հաշիվը դեռ չկա, խաղը նորից սկսվում է տվյալ «շաբաթվա օրը»։ Եթե առաջին երեք շրջանում խաղացողներից ոչ մեկը հաշիվ չի գրանցել, ապա հաջորդ (4-րդ) շրջանը կատարվում է «արագ»՝ 50 միավորով (քարից 6:6)։ Խաղի ավարտից հետո հաջորդը սկսվում է հաջորդ «շաբաթվա օրվան» համապատասխանող քարով։ Բայց ավելի հաճախ խաղը սկսվում է 1:1-ից մինչև 6:6, անկախ շաբաթվա օրվանից։

6. 6:6 և 0:0 քարերով մուտքերը «արագ» են: 6:6-ի դեպքում պարտվողը ստանում է 50 միավոր: 0:0-ի՝ 75 միավոր։

7. Խաղը սկսողը, եթե կան համապատասխան քարեր, կարող է սկսել 0:0 և 6:6 միաժամանակ դնելով։ Նման խաբեությունը հայտարարվում է «արտասովոր»։ Որտեղ՝

ա) Յուրաքանչյուր հաջորդ խաղացող պետք է տեղադրի 2 քար՝ յուրաքանչյուր կողմում,

բ) հենց որ հաջորդ խաղացողը հնարավորություն չունենա տեղադրել 2 քար, ապա հետագա քայլերը կշարունակվեն սովորականի պես՝ մեկական քարով,

գ) 6:0 քարը կարող է տեղադրվել ցանկացած քայլի ժամանկ, 6:6 և 0:0 առաջատար քարերի միջև ընկած հատվածում (ներառյալ խաղը դրանով ավարտելը),

դ) «արտասովոր» մուտքի ժամանակ պարտվողը ստանում է «արտասովոր նոխազ» անունը,

ե) խաղի հաջորդ փուլերը շարունակվում են ինչպես «արտասովոր» փուլից առաջ՝ բոլոր խաղացողների միավորների հաշվարկը շարունակելով։ Խաղը սկսողը դառնում է հին (նա, ով պետք էր հաջորդ անգամ մտներ)։

8. Այն խաղացողը, ով խաղը սկսում է, իրավունք ունի մտնել 6:6 կամ 0:0 (արագ մուտքով), եթե բոլոր մյուս խաղացողներն արդեն քայլ ունեն արած: 6:6, 0:0 ներս մտնելիս և «արտասովոր» մուտքի ժամանակ «ձկնորսություն անել» չի թույլատրվում։ Եթե ի վերջո «արագ» կամ «արտասովոր» մուտքի արդյունքում «ձուկ» է ստացվել, մունքը կրկնվում է։ Տվյալ դեպքում առաջատար քարը (6:6, 0:0 կամ երկուսն էլ) չի մասնակցում դոմինոյի խառնմանը, այլ վերցնում է մտնողը։

9. Եթե մուտքն ավարտվում է 6:6-ով, պարտվողը ստանում է 100 միավոր, իսկ նա, ով ավարտում է 6:6 հաշվով, բոլոր միավորները հանվում է մինչև 0։

10. Եթե մուտքն ավարտվում է 0:0 («կախել փսլինքը»), խաղն ավարտվում է, և պարտվողը (քարերի վրա ավենաշատ միավորներ ունեցողը) ստանում է «փսլնքոտ նոխազ» (Snotty Goat) տիտղոսը՝ անկախ իր ռեկորդում առկա միավորներից։

11. Եթե շրջանը ավարտվել է 6:6 և 0:0 հաշիվներով միաժամանակ, խաղն ավարտվում է, իսկ պարտվողին (քարերի վրա ավենաշատ միավորներ ունեցողին) շնորհվում է «Ծովակալ» կոչումը։

12. Դուք կարող եք նահանջել միաժամանակ 2 զույգով։

13. Եթե հաշվում խաղացողներից մեկն ունի 124 միավոր, մուտքը եղել է 0:0 կամ 6:6, և այդ խաղացողը պարտվում է, ապա նրան շնորհվում է «Կախովի նոխազ» տիտղոսը։

14. Եթե հանձնումից հետո խաղացողներից մեկի ձեռքում կա 5 և ավելի զույգ կամ նույն «տեսակի» 6-7 քար, ապա կատարվում է փոխանցում։ Իր քարերը խառնվում են այն խաղացողի քարերի հետ, ով չունի զույգ։

15. Ամենահետաքրքիր խաղը 2x2 զույգերովն է, երբ թիմի խաղացողները կարող են խաղալ իրենց զուգընկերոջ հետ միասին։ Զույգերով խաղում ամփոփվում են պարտվող զույգի ձեռքում մնացած միավորները։

16. «Ծովային նոխազ» խաղը կարող է շատ արագ ավարտվել.

  • մի մուտքի ժամանակ՝ «փսլնքոտ նոխազ», «ծովակալ», «արտասովոր նոխազ»[11],
  • երկու «արագ» մուտքի ժամանակ՝ 6:6 + 0:0 (125 միավոր), կամ 0:0 + 0:0 (150 միավոր);
  • երեք «արագ» մուտքի ժամանակ՝ 6:6 + 6:6 + 6:6 (150 միավոր), կամ 6:6 + 6:6 + 0:0 (175 միավոր).

17. Խաղի այլ կանոնները («ձուկ» և այլն) նման են սովորական «Նոխազին»։ «Փսլնքոտ նոխազը» հաճախ ունենում է «Ճաղատ նոխազ» հոմանիշը[12]։

Չեչևե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի տեսակը կանոններով նման է «Նոխազին»։ Խաղին կարող է մասնակցել երկուսից չորս խաղացող։ Չեչևե անունը ծագել է «ЧЧВ» հապավումից, որը նշանակում է «մարդը մարդու համար գայլ է» (քանի որ խաղացողները զույգերով չեն խաղում նույն թիմում, այլ յուրաքանչյուրն իր համար)։

  • Եթե խաղացողների քանակը չորսից քիչ է, յոթական քար են վերցնում, իսկ եթե չորս են՝ վեցական։ Մնացած քարերը ուղարկվում են «շուկա»։
  • Խաղը սկսում է այն խաղացողը, ով ձեռքում ունի 1-1 զույգը, եթե չունի, ապա 2-2 և այդպես մինչև 0-0 (դատարկ զույգ)։ Առաջին զույգը չի կարող փակվել։
  • «Շուկայից» (առաջին դրված զույգից) կարող եք քայլել չորս ուղղությամբ, հետագայում այդ ուղղությունները կարող են «փակվել»։
  • Եթե խաղացողը ունի մի քանի զույգ, ապա կարող է դրանք տեղադրել միանգամից, այդ դեպքում որոշները կարող են բաց լինել, որոշները՝ ոչ. կա՛մ բոլորը փակ են, կա՛մ բոլորը բաց են։
  • Եթե խաղացողը չունի համապատասխան քար, պետք է գնա «շուկա» և իր հայեցողությամբ վերցնի քարեր, մինչև համապատասխանը չգտնի։
  • Եթե խաղացողը չունի համապատասխան քար, և «շուկան» դատարկ է, նա «կտկտացնում» է՝ բաց է թողնում իր հերթը։
  • Եթե խաղացողը խաղն ավարտում է դատարկ զույգով (0-0), ապա նրանից բացի բոլորը դառնում են «նոխազ»։
  • Եթե խաղացողը խաղն ավարտում է 6-6 զույգով, ապա բոլորը, բացի նրանից, ստանում են 50 միավոր։
  • Եթե խաղացողի ձեռքերում միայն դատարկ զույգն է մնում (0-0), և այն չի խաղացվել խաղացողի կողմից, ապա խաղացողը վաստակում է 25 միավոր։
  • Եթե խաղացողը ձեռքում միայն 6-6 զույգն է մնում, և այն չի խաղացվել խաղացողի կողմից, ապա խաղացողը վաստակում է 50 միավոր։
  • «Նոխազ» կոչումը տրվում է այն խաղացողին, ով վաստակում է 101 միավորից ավելի։
  • Միավորների հաշվարկումը արվում է ամենաշատ միավորներ հավաքած խաղացողի օգտին։ Օրինակ՝ Արամն ունի 23 միավոր, Անին՝ 25, վերջում Անին ստանում է 25+23=48 միավոր։
  • Խաղաշրջանը պարտվողը խառնում է քարերը։
  • Խաղաշրջանն ավարտողը առաջինն է քայլը սկսում, ընդ որում, քայլը կարող է կատարել ցանկացած քարով[13]։

Սպորտային դոմինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի տեսակը կանոններով նման է «Նոխազին»։ Խաղը խաղում են չորս խաղացող զույգերով։

Հիմնական տարբերություններ.

  • Քայլ են կատարում հերթականությամբ։
  • Քարերը դրվում են հատուկ հենարանների վրա։
  • Արվում է որոշակի քանակով բաշխում՝ չորսի բազմապատիկներով (4, 8, 12 և այլն)։
  • Հաղթում է հակառակորդի վրա շատ բալեր գրած զույգը։

Էշ (կամ Խաչ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամիկ խաղ 2-4 հոգու համար։ Արտաքնապես այն կարող է նմանվել ստորև նշված հեռախոսին, սակայն խաղի կանոններն ավելի մոտ են «Նոխազին»։

Խաղը «Նոխազից» տարբերվում է հետևյալ կերպ.

  • Առաջին տեղադրված զույգին չորս կաղմից կարելի ա քարեր կցել։
  • Եթե խաղացողը ունի հնարավորություն բոլոր ուղղություններից զույգ դնել (2, 3 կամ 4 զույգ), ապա կարող է դրանք միաժամանակ դնել։
  • Զույգ տեղադրող խաղացողն իրավունք ունի այն «փակել» (դոմինոն շրջված է դեմքով ներքև, այդ իսկ պատճառով խաղի անվան տարբերակներից մեկը «փակոցի» է)։ Միևնույն ժամանակ, արգելվում է դոմինոյի հետագա տեղադրումն այս կողմում։ Միաժամանակ մի քանի զույգ տեղադրելիս խաղացողն իրավունք ունի փակելու կամ բացելու ցանկացած քանակով զույգ։
  • Եթե առաջին քայլը զույգ չի դրվել և մինչև չդրվի գոնե մեկ զույգ, ապա հաջորդ խաղացողն իրավունք ունի միաժամանակ երկու զույգ փակելու։ Այստեղ ավարտվում է խաղը և տեղի է ունենում միավորների սովորական հաշվարկ։

Միավերների հաշվարկումը, ինչպես «Նոխազում», արվում է մինչև 101 միավոր, գրանցումը սկսելու համար անհրաժեշտ է 13 միավոր հավաքել։ 13-ից ցածր հավաքած միավորները «հիշվում են» և վերականգնվում միայն այն դեպքում, եթե հաջորդ խաղափուլում այս խաղացողի համար ոչինչ չի գրանցվում կամ հիշվում։

Հեռախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղին կարող է մասնակցել երկու կամ չորս խաղացող (կարող եք խաղալ երեք հոգով, մնացած 7 դոմինոները «շուկան» են, որտեղից դուք պետք է դոմինո ստանաք, եթե դնելու ոչինչ չունեք)։ Յուրաքանչյուր խաղացող ստանում է յոթական քար։ Տեղադրված առաջին զույգը հայտարարվում է «տուն»։ Դրան կարող եք քարեր կցել ևս 2 կողմից և արդյունքում խաղը կշարունակվի 4 կողմից։ Թույլատրվում է տեղադրել մինչև չորս զույգ միաժամանակ (յուրաքանչյուր կողմից մեկական) 1 քայլում։ Նա, ով ունի 0-0 (մերկ, դատարկ-դատարկ) սկսում է խաղը։

Հաջորդ խաղերում նա, ով ավարտեց նախորդը, սկսում է խաղը, և այդպես շարունակվում է մինչև խաղի ավարտը։ Պարտադիր չէ խաղալ զույգերով, կարող եք քար դնել 6-4 կամ 0-5 և անմիջապես ավելացնել ձեր հաշվին՝ համապատասխանաբար 10 կամ 5 միավոր։

Օրինակ երկու խաղացողների դեպքում.

  • Առաջին խաղացողը դրել է 3-2 (3+2=5 հինգ միավոր ավելանում է հաշվին), երկրորդ խաղացողը կարող է տասը միավոր վերցնել, եթե նա տեղադրի միանգամից երկու զույգ 2-2 և 3-3 (2+2+3+3=10 միավոր)։ Խաղացողը կարող է միավորներ չվերցնել և փակել մեկ զույգը։ Այդ դեպքում առաջին փակ զույգը կդառնա տունը։
  • Այսպիսով, երկրորդ խաղացողը դրեց երկու զույգ՝ 2-2 և 3-3։ Առաջին խաղացողը միավորներ վերցնելու համար կարող է դնել 2-4 կամ 3-6 քարերից մեկը (օրինակ՝ դրել է 2-4, ինչը նշանակում է կրկնակի 2-2 տունն է (առաջին փակվածը) ստացվել է այսպես՝ 3+3+4= 10, տասը միավոր, 2-2 զույգն ու քարի մյուս ծայրը՝ 2-4, այլևս չեն հաշվվում)։
  • Երկրորդ խաղացողը, միավորներ վերցնելու համար, պետք է զառերը դնի 3-6 կամ 3-1 (1+4=5 միավոր)։ Այս դեպքում տունը (մեր դեպքում 3-3) չի հաշվվում։ Այս դեպքում մյուս խաղացողը կարող է քարը տեղադրել երրորդ կողմում։ Խաղացողները տան բոլոր չորս կողմերը կարող են միանգամից ծածկել զույգերով։ Այն խաղացողը, ում ձեռքում մնացել են քարեր կամ մեծ քանակությամբ միավորներ (ոչ հաշիվների վրա), պարտվում է։

Օրինակ՝

  • Մնացել է երկու քար՝ 6-4 և 5-3, ընդհանուր 18, այսինքն՝ 15-ը դուրս է գրված (կլորացվում է)։ Այս խաղում պարտքեր չկան։

Խաղը շարունակվում է մինչև 225 միավոր (իրականում սա զուտ պայման է. կան խաղի շատ տարածված տարբերակներ, օրինակ՝ մինչև 151։ Ամեն ինչ կախված է պայմանավորվածությունից)։ Նվազագույն միավորներ ունեցող խաղացողը պարտվում է։ Այս խաղի համար հարմար է օգտագործել հաշվապահական հաշիվները։ Հնարավոր է (և ավելի հետաքրքիր) խաղալ չորս խաղացողներով (երկուսը երկուսի դեմ), խաղի սկզբունքը և միավորներ վաստակելը չի փոխվում, միայն միավորների հավաքումն ու հանումը արվում է երկուսի համար[12]։

Մագինս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա դոմինոյի անգլիական տարբերակն է։

Երկու խաղացող վերցնում են յոթական քարեր։ Եթե խաղացողները երեքն են կամ չարսը, բաժանվում են հնգական քարեր։ Խաղը սկսողը սկսում է ցանկացած քարով։ Առաջին զույգը, որը հայտնվում է խաղի մեջ, բացում է քառակողմ շղթա։ Հետագա քարերը ավելացվում են ոչ միայն աջ և ձախ կողմերում, այլև վերևում և ներքևում։

Այս խաղում միավորները շնորհվում են, երբ դրված քարերի ազատ հատվածների ընդհանուր թիվը հինգի բազմապատիկ է։ Յուրաքանչյուր հինգի համար խաղացողը ստանում է 5 միավոր։ Խաղացողը կարող է զույգերը դնել, բացառությամբ առաջին զույգի, երկայնքով և խաչաձև, ինչպես իրեն հարմար է։ Խաղն ավարտելու համար նա ստանում է 10 միավոր։ Արգելափակված խաղի ժամանակ հաղթում է նա, ով իր ձեռքերում ամենաքիչ միավորն ունի։ Խաղացողը ստանում է միավորների քանակը, որը հավասար է իր միավորների և մյուս խաղացողների միավորների գումարի տարբերությանը, որը կլորացվում է հինգի։ Սովորաբար խաղը խաղում են մինչև 200 միավոր։

Գեներալ (Գեներալ նոխազ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղին մասնակցում է չորս հոգի, որոնք թիմերով դասավորված են անկյունագծով։ Բոլորին տրվում է 7 դոմինո։

Միևնույն թիմի խաղացողները կարող են միմյանց տեղեկացնել իրենց ձեռքում 0x0 և/կամ 6x6 դոմինոյի առկայության մասին (0x0 աչքով է անում, 6x6-ը փչում է այտը)։

Ամեն դեպքում, խաղը սկսվում է 1x1-ով։ «Ձուկը» չի թույլատրվում, այսինքն՝ «ձկան» (փակուղի) ավարտվող փուլը չի հաշվվում։ Խաղն շարունակվում է երկու ծայրերում (երկու ուղղություններով՝ առանց փակվելու)։ Խաղի նպատակն է ավարտել 0x0 և/կամ 6x6 զույգերով։ Խաղն ավարտվում է ցանկացած դեպքում, եթե խաղացողներից մեկի դոմինոն վերջանա։ Պարտվողը որպես պատիժ խառնում է քարերը։ Երբ խաղն ավարտվում է 0x0 և/կամ 6x6 դոմինոներով, պարտվողը հայտարարվում է «Գեներալ»։ Պարտվողն այն է, ում հերթը հաջորդում է խաղն ավարտածից հետո։

Միավորների հաշվարկում չի կատարվում։ Հաշվում է միայն թիմում «Գեներալների» քանակը։ Խաղն ընթանում է 30-ից 60 րոպե։

Խաղը կարող են խաղալ նաև 2-ից ավելի թիմեր, այսինքն՝ 4, 6, 8 հոգի և այլն։ Ա, Գ և Բ, Դ թիմերը խաղում են, իսկ Ե, Զ թիմը սպասում է իր հերթին։ Եթե թիմերից մեկը պարտվում է 2 անգամ, այն իր տեղը զիջում է մյուս խաղացողներին։ Եթե թիմերից մեկը հենց խաղի սկզբում ստանում է «Գեներալը», ապա իր տեղը զիջում է հաջորդ թիմին։

Փաստացի «Գեներալ» համարվում է հենց պարտվողը, ում վրա միանգամից «կախել» են 0×0, և 6×6։

Խաղի մեկ այլ տարբերակում անհրաժեշտ է միայն խաղն ավարտել 0x0 զույգի միջոցով՝ «մերկ» կամ «դատարկ»։ Պարտվող թիմին անվանում են նաև «մերկ»։ Միևնույն ժամանակ, չի կարելի զուգընկերոջդ ցույց տալ, որ քո ձեռքերում կա 0x0 կամ 6x6։ «Գեներալի» կանոնը գործում է նաև այն ժամանակ երբ միանգամից երկու զույգ է հայտնվում խաղացեղի ձեռքին։ Այս դեպքում ձգտում են խաղն ավարտել միանգամից երկու զույգով՝ «Գեներալով»[14]։

Յոթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը խաղում են երկու և ավել խաղացողներով, բայց հետաքրքրությունը կորչում է հինգ և ավել խաղացողների դեպքում։ Յոթ կամ ավելի քիչ քարեր են բաժանվում, եթե շատ թվով խաղացողներ են խաղի մեջ՝ հաշվի առնելով շուկայում քարերի պարտադիր ավելի փոքր մնացորդը։ Խաղն անցկացվում է 2 ծայրերում՝ առանց փակման իրավունքի։

  • 1-1 զույգի տերը սկսում է խաղը այս զույգով, կամ հաջորդ աճող զույգով, եթե խաղացողների ձեռքում չկա 1-1։ Հաջորդը ընտ ժամացույցի սլաքի ուղղությամբ նստած խաղացողն է։
  • Երկու ծայրերում միավորների գումարը հավասար է 6-ի, խաղացողին իրավունք է տալիս մեկ այլ քայլ կատարել։
  • Երբ ընդհանուր թիվը 7 է, խաղափուլի հաջորդ խաղացողը «շուկայից» վերցնում է 2 քար։ Երբ շուկան դատարկվում է, խաղացողը պատահական քարեր է վերցնում այն խաղացողից, ով յոթ է դրել՝ դեմքով ներքև։
  • Եթե խաղացողը չի կարողնաում համապատասխան խաղաքարը տեղադրել, ապա «շուկայից» վերցնում է միայն մեկ քար.

1. Եթե այս քարը չի նույնպես չի համապատասխանում, հերթը անցնում է խաղափուլի հաջորդ խաղացողին։ 2. Եթե այս քարը տեղադրելիս գումարը 6 է, ապա խաղացողը շարունակում է իր քայլը, իսկ եթե պահանջվող քարը կրկին ձեռքում չէ, խաղացողը պետք է նորից վերցնի այն «շուկայից»։ 3. Երբ շուկան դատարկվում է, հերթը անցնում է հաջորդ խաղացողին։

  • Զույգ ունեցող ծայրերը գումարելիս գումարվում են զույգի ընդհանուր արժեքները (0-0=0; 1-1=2; 2-2=4;… 6-6=12):
  • Խաղն ավարտվում է, երբ խաղացողներից մեկի քարերը վերջանում են կամ երբ հայտարարվում է «ձուկ» (նույն արժեքի քարերը դուրս են եկել խաղից և փակել են երկու ծայրերը)։ Այն խաղացողը, ով իր ձեռքում գտնվող քարերի վրա ամենաշատ միավորներն ունի, պարտվում է (բոլոր զույգերը, առանց բացառության, հաշվելիս հաշվվում են որպես 10 միավոր)։ Պարտվողը «փայտ» է ստանում։
  • Հաջորդ խաղը սկսում է նախորդը ավարտած մասնակիցը, կամ «ձկնորսը»։
  • Երեք «փայտ» հավաքած խաղացողը դուրս է գալիս խաղից։ Նոր խաղ սկսելիս խաղացողները վերցնում են նույն քանակությամբ քարեր, ինչ առաջինում։ «Խաղափուլը» հայտարարվում է, երբ հայտնվում է բացարձակ հաղթողը։
  • Նոր խաղ՝ խաղացողների նույն նախնական կազմով, սկսում է 2-2 զույգի տերը՝ այս զույգով, իսկ խաղացողների ձեռքում 2-2-ի բացակայության դեպքում խաղը սկսվում է հաջորդ զույգով՝ այն ունեցողը։
  • Քայլի օրինակ. 1-ին խաղացող՝ (1-1), 2-րդ խաղացող՝ (1-1)(1-4)՝2+4=6-կրկնվող քայլ, (2-1)(1-1)(1-4)՝2+4=6-կրկնվող քայլ, (2-1)(1-1)(1-4)(4-5)՝2+5=7, 3-րդ խաղացողը վերցնում է շուկայից 2 քար (շուկայի դատարկվելու դեպքում վերցնում է 2-րդ խաղացողից) և շրջանցում է իր հերթը։
  • Եթե խաղացողը քայլում է երեք կամ ավել անգամ, ապա նա կարող է իրար հետևից երկու կտոր տեղափոխել։

Այլ դոմինո-խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական դոմինոն ունի 28 քարեր կետերով կամ թվերով՝ 0-ից 6։ Դրան նաև ասում են Զույգ-6 դոմինո։ Կան խաղեր նաև դոմինոյի այլ հավաքածուներով։ Դրանք տարբերվում են քարերի քանակով, ձևով, սիմվոլների հատվածների քանակով, հատվածների գույնով և խորհրդանիշների հավաքածուով[15]։ 0-ից n կետերով կամ թվերով դոմինոների հավաքածուն պարունակում է քար։ Հնարավոր է օգտագործել լրացուցիչ կտորներ և նույնիսկ խաղադաշտ, որը սահմանափակում է հնարավոր քայլերի քանակը։

Մանկական դոմինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական դոմինոներ, որոնք օգտագործում են կետերի փոխարեն յոթ խորհրդանիշների (տառեր, թվեր), նկարների (կենդանիներ, բույսեր և այլք) կամ գույների հավաքածու[16]։

Զույգ-3 դոմինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դսական դոմինոյի հավաքածու

Դասական դոմինո, որը պարունակում է 10 քար՝ 0-ից 3-ը կետերով կամ թվերով։

Զույգ-6 դոմինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական դոմինո, որը պարունակում է 28 քար՝ 0-ից 6-ը կետերով կամ թվերով։

Զույգ-9 դոմինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական դոմինո, որը պարունակում է 55 քար՝ 0-ից 9-ը կետերով կամ թվերով։

Զույգ-12 դոմինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական դոմինո, որը պարունակում է 91 քար՝ 0-ից 12-ը կետերով կամ թվերով։

Զույգ-15 դոմինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կետային դոմինո

Դասական դոմինո, որը պարունակում է 136 քար՝ 0-ից 15-ը կետերով կամ թվերով։

Զույգ-18 դոմինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական դոմինո, որը պարունակում է 190 քար՝ 0-ից 18-ը կետերով կամ թվերով։

Մեքսիկական գնացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղ, որում օգտագործում է դասական դոմինոյի հավաքածուներից մեկը Զույգ-6-ից մինչև Զույգ-18 (սովորաբար Զույգ-9 կամ Զույգ-12) և լոկոմոտիվ խորհրդանշող մի քանի խաղաքարեր։ Խաղի նպատակն է ազատվել ձեր դոմինոներից՝ դրանք դասավորելով անհատական շղթայում, որը կոչվում է ձեր գնացք, կամ ընդհանուր շղթայում, որը կոչվում է մեքսիկական գնացք։

Սուպեր գնացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական գնացքի խաղի տարբերակ, որը պահանջում է քարերի լրացուցիչ հավաքածու մեկ կամ երկու կողմերում կարմիր լոկոմոտիվով։ Լրացուցիչ քարերը ներառում են՝ երկու լոկոմոտիվով քարեր, լոկոմոտիվով զառերի հավաքածու և տվյալ դոմինոյի թվերից յուրաքանչյուրը, լոկոմոտիվով և տառի խորհրդանիշ ունեցող քարերի հավաքածու, որը խաղացողներին առաջարկում է լրացուցիչ գործողություններ։ Այսպիսով, Զույգ-12 հավաքածուն պահանջում է 21 լրացուցիչ քար։

Չինական դոմինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական դոմինոյու օգտագործում են 32 ուղղանկյուն դոմինո։ Քարերի կեսերի վրա կան մեկից վեց կետեր, առանց կետերի (դատարկ) նշանը չի օգտագործվում։ Դոմինոն բաժանված է ռազմականի (10 քար) և քաղաքացիականի (11 քար, յուրաքանչյուրը երկու կտոր)։ Չինական դոմինոյի քարերի կետերը բազմագույն են (սպիտակ և կարմիր)։

Եռանկյունաձև դոմինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռանկյուն դոմինոները սեղանի խաղ է, որը պարունակում է 56 եռանկյուն դոմինո։ Դոմինոյի անկյուններում կան թվեր կամ կետեր 0-ից 5-ը։ Թվերը դասավորված են ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ աճման կարգով։ Զառերը տեղադրվում են այնպես, որ դրանց եզրերը դիպչեն միմյանց, և այդ ծայրի անկյուններում թվերը համընկնեն։ Քարի արժեքը որոշվում է նրա անկյունների կետերի գումարով։ Խաղի դասական կանոնները ներառում են տուգանք շուկայից զառեր վերցնելու համար և բոնուսային միավորներ բոլոր երեք գագաթներին դիպչելու համար։ Խաղի կոմերցիոն հասանելի տարբերակներում ստեղծողի կանոնները կարող են զգալիորեն տարբերվել դասականներից[16]։

Դոմինոյի խորհրդանիշները Յունիկոդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունիկոդում, սկսած 5.1 տարբերակից, կան դասական դոմինոյի սիմվոլներ, որոնք գտնվում են 1F030-1F09F տարածքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lo, Andrew (2000 ). The Game of Leaves: An Inquiry into the Origin of Chinese Playing Cards. Bulletin of the School of Oriental and African Studies, University of London, Vol 63-3, p. 401.
  2. «Домино в Этимологическом словаре Фасмера»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-21-ին։ Վերցված է 2022-06-25 
  3. «История игры домино»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-24-ին։ Վերցված է 2017-07-25 
  4. «История домино от истоков до современности» (ռուսերեն)։ domino-game.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին։ Վերցված է 2019-11-30 
  5. «Домино — это серьёзно! Как на чемпионате мира «забивали козла» в Год Козы»։ sport-olymp.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-24-ին։ Վերցված է 2019-11-30 
  6. «Настольная игра ДОМИНО 2457/361406»։ komus-opt.ru։ Վերցված է 2024-01-22 
  7. «Домино дуэль — Яндекс Игры»։ Яндекс Игры (ռուսերեն)։ Վերցված է 2024-01-22 
  8. «Как в домино называется называется блокировка выкладки?»։ QUIZZCLUB — Любопытные факты и каверзные вопросы (ռուսերեն)։ 2020-02-12։ Վերցված է 2024-01-22 
  9. «Все о игре "Домино"» 
  10. «Домино "Забей козла" купить по цене 195 руб. в интернет-магазине Яркая Планета»։ bright-planet.ru (ru-RU)։ Վերցված է 2024-01-22 
  11. «Домино — Игры — «Тифло-пространство»»։ tiflo.space։ Վերցված է 2024-01-22 
  12. 12,0 12,1 «Домино (игра) | это... Что такое Домино (игра)?»։ Словари и энциклопедии на Академике (ռուսերեն)։ Վերցված է 2024-01-22 
  13. NiNa.Az (2023-10-29)։ «Домино»։ www.wikidata.ru-ru.nina.az (ru-RU)։ Վերցված է 2024-01-22 
  14. «Домино»։ Sushka (ru-RU)։ 2014-05-16։ Վերցված է 2024-01-22 
  15. «Правила игры в детское домино»։ Новости Волгограда: Все для Вас - Волгоград (ru-RU)։ Վերցված է 2024-01-22 
  16. 16,0 16,1 «Домино. Правила игры. Другие домино игры - 30 Апреля 2020 - Блог - Персональный сайт учителя математики»։ smirnovas-matem.ucoz.net։ Վերցված է 2024-01-22 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • С. М. Попов С. П. Тарасов «Игры для всех: азартные и неазартные» с. 193—194
  • С. Ю. Храмов, «Давайте поиграем в домино! (первая энциклопедия в мире по домино)», Чебоксары-2018, 276 с., серия «Давайте поиграем», https://chramov1.wixsite.com/domino

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]