Դոմինիկ Ուիլքինս
Դոմինիկ Ուիլքինս Dominique Wilkins | |||||||||||
Դոմինիկ Ուիլկինսը 1996 թվականին «Պանատինաիկոս»-ի կազմում | |||||||||||
Կարիերան ավարտել է
| |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | ||||||||||
Դիրքը | Թեթև հարձակվող | ||||||||||
Ի ծնե տրված անունը | Ժակ Դոմինիկ Ուիլքինս Jacques Dominique Wilkins | ||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1960 (64 տարեկան) | ||||||||||
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա | ||||||||||
Ազգություն | Ամերիկացի | ||||||||||
Հասակ | 2,01 մ | ||||||||||
Քաշ | 91 կգ | ||||||||||
Դպրոց | Վաշինգտոն (Վաշինգտոն, Հյուսիսային Կարոլինա) | ||||||||||
համալսարան | Ջորջիա (1979—1982) | ||||||||||
Դրաֆթի տարի | 1982 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ | ||||||||||
Դրաֆթ ակումբ | Յութա Ջազ | ||||||||||
Կարիերա սկիզբ | 1982 թվական | ||||||||||
Կարիերա ավարտ | 1999 թվական | ||||||||||
Կարիերայի պատմություն
| |||||||||||
| |||||||||||
Մրցանակներ
| |||||||||||
| |||||||||||
Կարիերայի ցուցանիշներ
| |||||||||||
| |||||||||||
| |||||||||||
2006 Բասկետբոլի փառքի սրահ |
Ժակ Դոմինիկ Ուիլքինս (ֆր.՝ Jacques Dominique Wilkins, հունվարի 12, 1960[1], Փարիզ, Ֆրանսիա), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հինգ տարբեր ակումբների կազմում։ 1982 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Յութա Ջազ» ակումբի կողմից՝ առաջին ռաունդի ընդհանուր առաջին համարի ներքո։ Խաղացել է թեթև հարձակվողի դիրքում։ Բասկետբոլի փառքի սրահի անդամ։
Ուսանողական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլքինսը ավարտել է Ջորջիայի համալսարանը, որտեղ երեք տարիների ընթացքում խաղացել է «Ջորջիա Բուլդոգս» ակումբի կազմում։ 1982 թվականին ճանաչվել է Հարավ-արևելյան կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինիկ Ուիլքինսը 1982 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Յութա Ջազ» ակումբի կողմից՝ առաջին ռաունդի ընդհանուր առաջին համարի ներքո, բայց ակումբի ոչ բավական ֆինանսավորման պատճառով հրաժարվել է հանդես գալ թիմի կազմում։ Դրանից հետո փոխարինվել է «Ատլանտա Հոքս», որի կազմում անցկացրել է տասներկու ոչ լրիվ մրցաշրջան (1982-1994), և մինչ օրս համարվում է ակումբի հավաքած միավորների քանակով առաջնորդ (23 292)։ Հետագայում հանդես է եկել «Լոս Անջելես Կլիպերս» (1994), «Բոստոն Սելտիքս» (1994-1995), «Սան Անտոնիո Սփըրս» (1996-1997) և «Օռլանդո Մեջիք» (1999), ինչպես նաև հունական «Պանատինաիկոս» (1995-1996) և իտալական «Ֆորտիտուդո» (1997-1998) ակումբների կազմում։ Ըստ դեբյուտային մրցաշրջանի արդյունքների ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում։ Բացի դրանից, ըստ մրցաշրջանի արդյունքների 7 անգամ ընդգրկվել է բոլոր աստղերի սիմվոլիկ հավաքականների կազմում (1986, առաջին հավաքական, 1987-1988, 1991 և 1993, երկրորդ հավաքական, 1989 և 1994, երրորդ հավաքական), ինչպես նաև 9 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1986-1994)։ 1985-86 թվականների մրցաշրջանին դարձել է NBA պարբերական առաջնության ամենաարդյունավետ խաղացող։ Երկու անգամ դարձել է սլեմ դանքերի մրցույթի հաղթող, որը ընթանում էր NBA ոսկե ուիքենդի շրջանակներում (1985, 1990)։
Ուիլքինսը 1996 թվականին հունական «Պանատինաիկոս»-ի կազմում հաղթել է Եվրալիգան՝ միաժամանակ դառնալով քառորդ եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող։ Բացի դրանից նա դարձել է Հունաստանի գավաթի հաղթող և նրա ամենաարժեքավոր խաղացողը։
2006 թվականին Ուիլքինսի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[2]։
NBA կարիերայի ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
* | Գլխավորել է առաջնությունը |
Ամենամյա մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1982-83 | Ատլանտա | 82* | 82* | 32.9 | .493 | .182 | .682 | 5.8 | 1.6 | 1.0 | .8 | 17.5 |
1983-84 | Ատլանտա | 81 | 81 | 36.6 | .479 | .000 | .770 | 7.2 | 1.6 | 1.4 | 1.1 | 21.6 |
1984-85 | Ատլանտա | 81 | 81 | 37.3 | .451 | .309 | .806 | 6.9 | 2.5 | 1.7 | .7 | 27.4 |
1985-86 | Ատլանտա | 78 | 78 | 39.1 | .468 | .186 | .818 | 7.8 | 2.6 | 1.8 | .6 | 30.3* |
1986-87 | Ատլանտա | 79 | 79 | 37.6 | .463 | .292 | .818 | 6.3 | 3.3 | 1.5 | .6 | 29.0 |
1987-88 | Ատլանտա | 78 | 76 | 37.8 | .464 | .295 | .826 | 6.4 | 2.9 | 1.3 | .6 | 30.7 |
1988-89 | Ատլանտա | 80 | 80 | 37.5 | .464 | .276 | .844 | 6.9 | 2.6 | 1.5 | .7 | 26.2 |
1989-90 | Ատլանտա | 80 | 79 | 36.1 | .484 | .322 | .807 | 6.5 | 2.5 | 1.6 | .6 | 26.7 |
1990-91 | Ատլանտա | 81 | 81 | 38.0 | .470 | .341 | .829 | 9.0 | 3.3 | 1.5 | .8 | 25.9 |
1991-92 | Ատլանտա | 42 | 42 | 38.1 | .464 | .289 | .835 | 7.0 | 3.8 | 1.2 | .6 | 28.1 |
1992-93 | Ատլանտա | 71 | 70 | 37.3 | .468 | .380 | .828 | 6.8 | 3.2 | 1.0 | .4 | 29.9 |
1993-94 | Ատլանտա | 49 | 49 | 34.4 | .432 | .308 | .854 | 6.2 | 2.3 | 1.3 | .4 | 24.4 |
1993-94 | Լ. Ա. Կլիեպերս | 25 | 25 | 37.9 | .453 | .247 | .835 | 7.0 | 2.2 | 1.2 | .3 | 29.1 |
1994-95 | Բոստոն | 77 | 64 | 31.5 | .424 | .388 | .782 | 5.2 | 2.2 | .8 | .2 | 17.8 |
1996-97 | Սան Անտոնիո | 63 | 26 | 30.9 | .417 | .293 | .803 | 6.4 | 1.9 | .6 | .5 | 18.2 |
1998-99 | Օռլանդո | 27 | 2 | 9.3 | .379 | .263 | .690 | 2.6 | .6 | .1 | .0 | 5.1 |
Կարիերա | 1074 | 995 | 35.5 | .461 | .319 | .811 | 6.7 | 2.5 | 1.3 | .6 | 24.8 | |
Բոլոր աստղեր | 8 | 3 | 22.7 | .400 | .250 | .737 | 3.8 | 2.1 | .8 | .5 | 15.1 |
Փլեյ Օֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1983 | Ատլանտա | 3 | 3 | 36.3 | .405 | 1.000 | .857 | 5.0 | .3 | .7 | .3 | 15.7 |
1984 | Ատլանտա | 5 | 5 | 34.4 | .417 | .000 | .839 | 8.2 | 2.2 | 2.4 | .2 | 19.2 |
1986 | Ատլանտա | 9 | 9 | 40.0 | .433 | .439 | .861 | 6.0 | 2.8 | 1.0 | .2 | 28.6 |
1987 | Ատլանտա | 9 | 9 | 40.0 | .410 | .415 | .892 | 7.8 | 2.8 | 1.8 | .9 | 26.8 |
1988 | Ատլանտա | 12 | 12 | 39.4 | .457 | .222 | .768 | 6.4 | 2.8 | 1.3 | .5 | 31.2 |
1989 | Ատլանտա | 5 | 5 | 42.4 | .448 | .294 | .711 | 5.4 | 3.4 | .8 | 1.6 | 27.2 |
1991 | Ատլանտա | 5 | 5 | 39.0 | .372 | .133 | .914 | 6.4 | 2.6 | 1.8 | 1.0 | 20.8 |
1993 | Ատլանտա | 3 | 3 | 37.7 | .427 | .250 | .767 | 5.3 | 3.0 | 1.0 | .3 | 30.0 |
1995 | Բոստոն | 4 | 4 | 37.5 | .426 | .471 | .889 | 10.8 | 2.0 | .5 | .8 | 19.0 |
1999 | Օռլանդո | 1 | 0 | 3.0 | .500 | .000 | .000 | .0 | .0 | .0 | .0 | 2.0 |
Կարիերա | 56 | 55 | 39.6 | .429 | .281 | .824 | 6.7 | 2.6 | 1.3 | .6 | 25.4 |
Եվրալիգայի ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]† | Եվրալիգա չեմպիոն |
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1995–96†[3] | Պանատինաիկոս | 17 | 17 | 33.2 | .446 | .322 | .825 | 7.4 | 1.8 | 0.5 | 0.0 | 20.1 |
1997–98[4] | Ֆորտիտուդո | 20 | 20 | 33.8 | .455 | .293 | .725 | 7.0 | 1.7 | 1.5 | 0.0 | 17.9 |
Մրցանակներ և ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NBA Բոլոր աստղեր սլեմ դանք չեմպիոն՝ 1985, 1990։
- NBA սկսնակների հավաքական՝ 1983։
- NBA բոլոր աստղերի առաջին հավաքական՝ 1986։
- NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքական՝ 1987–88, 1991, 1993։
- NBA բոլոր աստղերի երրորդ հավաքական՝ 1989, 1994։
- NBA բոլոր աստղերի խաղ։ 1986–94։
- Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահ (2006)։
- ՖԻԲԱ Եվրալիգա չեմպիոն՝ 1996 (Այժմ որպես Եվրալիգա).
- Հունաստանի գավաթի հաղթող։ 1996
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ SNAC — 2010.
- ↑ «Jacques Dominique Wilkins Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Panathinaikos BSA Athens.
- ↑ Teamsystem Bologna.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография Доминика Уилкинса на сайте nba.com (անգլ.)
- Биография на официальном сайте «Атланта Хокс» (անգլ.)
- Статистика на сайте www.basketballreference.com (անգլ.)
- Статистика выступлений в Евролиге (անգլ.)
- Официальный сайт Доминика Уилкинса (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Ուիլքինս» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1960 ծնունդներ
- Հունվարի 12 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Աշխարհի առաջնությունների մեդալակիրներ
- Աշխարհի չեմպիոններ
- Ատլանտա Հոքսի բասկետբոլիստներ
- ԲԱԱ-ի բասկետբոլիստներ
- Բասկետբոլի փառքի սրահի անդամներ
- Բոստոն Սելտիքսի բասկետբոլիստներ
- Լոս Անջելես Կլիպերսի բասկետբոլիստներ
- Յութա Ջազի բասկետբոլիստներ
- Չօգտագործվող համարներով NBA բասկետբոլիստներ
- Սան Անտոնիո Սփըրսի բասկետբոլիստներ
- Օռլանդո Մեջիքի բասկետբոլիստներ