Դոմինիկ Կոտարսկի
Դոմինիկ Կոտարսկի խորվ.՝ Dominik Kotarski | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 10, 2000[1][2] (26 տարեկան) | ||
| Ծննդավայր | Zabok, Krapina-Zagorje, Northern Croatia, Խորվաթիա | ||
| Հասակ | 1,89 մետր | ||
| Դիրք | դարպասապահ | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Դոմինիկ Կոտարսկի (խորվ.՝ Dominik Kotarski; փետրվարի 10, 2000[1][2], Zabok, Krapina-Zagorje, Northern Croatia, Խորվաթիա), խորվաթ ֆուտբոլիստ, դանիական «Կոպենհագեն» ակումբի և Խորվաթիայի հավաքականի դարպասապահ[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինիկ Կոտարսկին «Դինամո Զագրեբի» սան է։ 2018 թվականի հունվարի 31-ին 2 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Յոնգ Այաքս[4]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է «Յոնգ ՊՍՎ»-ի դեմ խաղում[5][6]։ Ընդհանուր առմամբ, «Յոնգ Այաքսի» կազմում մասնակցել է 60 հանդիպման, որտեղ բաց է թողել 112 գնդակ և 10 խաղ անցկացրել զրոյի վրա[7]։
2021 թվականի հուլիսի 2-ին վարձավճարով տեղափոխվել է «Գորիցա»[8]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է «Իստրա 1961» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում[9][10]։ Ընդհանուր առմամբ, ակումբի կազմում մասնակցել է 28 հանդիպման, որտեղ բաց է թողել 38 գնդակ և 8 խաղ անցկացրել զրո հաշվով[7]։
2022 թվականի հունիսի 15-ին «Գորիցան» ակտիվացրել է Կոտարսկուն գնելու կետը[11], իսկ արդեն հունիսի 26-ին հայտարարել է դարպասապահի՝ հունական ՊԱՕԿ տեղափոխվելու մասին[12]։ Նորամուտը նշել է կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի «Լևսկու» դեմ խաղում[13]։ Հունաստանի առաջնությունում նորամուտը նշել է «Պանետոլիկոսի» դեմ խաղում[14]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է Խորվաթիայի մինչև 14, 15 և 16 տարեկանների հավաքականներում, որտեղ մասնակցել է 22 հանդիպման և բաց թողել 9 գնդակ: Եվրոպայի պատանեկան առաջնությունում 2017 թվականին մասնակցել է 3 խաղի[15]։ Մրցաշարի արդյունքներով ընդգրկվել է մրցաշարի թիմում[16]։ Խորվաթիայի մինչև 18, 19 և 20 տարեկանների հավաքականների կազմում մասնակցել է 9 հանդիպման, որոնցում բաց է թողել 10 գնդակ: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մասնակցել է երկու հանդիպման[15]։ Հայտնվել է Խորվաթիայի հավաքականի նախնական կազմում աշխարհի առաջնության համար[17]։
Խորվաթիայի գլխավոր հավաքականի կազմում իր նորամուտը նշել Է Եգիպտոսի դեմ խաղում[15]՝ ընդմիջմանը դուրս գալով Նեդիլկո Լաբրովիչի փոխարեն[18]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այաքս»
- Էրեդիվիզիի չեմպիոն (2)՝ 2018/19, 2020/21
- Նիդերլանդների գավաթակիր (2)՝ 2018/19, 2020/21
- Նիդերլանդների սուպերգավաթակիր՝ 2019
ՊԱՕԿ
- Հունաստանի չեմպիոն՝ 2023/24
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդգրկումը մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության թիմում՝ 2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- ↑ «Доминик Котарски». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2021-12-06-ին. Վերցված է 2021-12-06-ին.
- ↑ «Трансферная история». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2021-12-04-ին. Վերցված է 2021-12-06-ին.
- ↑ «Йонг Аякс--Йонг ПСВ». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022-03-26-ին. Վերցված է 2022-07-07-ին.
- ↑ «Йонг Аякс--Хелмонд Спорт». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2021-12-06-ին. Վերցված է 2022-07-07-ին.
- 1 2 «Клубная карьера». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2021-12-06-ին. Վերցված է 2021-12-06-ին.
- ↑ «Dominik Kotarski op huurbasis naar HNK Gorica» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2021-11-04-ին. Վերցված է 2022-06-30-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «Горица--Истра 1961». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2021-12-19-ին. Վերցված է 2022-07-07-ին.
- ↑ «Хайдук--Горица». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2021-12-19-ին. Վերցված է 2022-07-07-ին.
- ↑ «Gorica otkupila Dominika Kotarskog» (խորվաթերեն). hnk-gorica.hr. Արխիվացված օրիգինալից 2022-06-25-ին. Վերցված է 2022-07-07-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «Dominik Kotarski karijeru nastavlja u Grčkoj» (խորվաթերեն). hnk-gorica.hr. Արխիվացված օրիգինալից 2022-07-03-ին. Վերցված է 2022-07-07-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «Левски--ПАОК». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022-09-24-ին. Վերցված է 2023-02-24-ին.
- ↑ «ПАОК--Панетоликос». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022-09-29-ին. Վերցված է 2023-02-24-ին.
- 1 2 3 «Dominik Kotarski». hns.team (խորվաթերեն). Վերցված է 2025-11-15-ին.
- ↑ «Команда турнира». uefa.com. Արխիվացված օրիգինալից 2017-08-10. Վերցված է 2021-12-06-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Dalić objavio širi popis kandidata za Svjetsko prvenstvo». hns-cff.hr (խորվաթերեն). Արխիվացված օրիգինալից 2022-11-08-ին. Վերցված է 2022-11-27-ին.
- ↑ «Egipat - Hrvatska 2:4». rezultati.hns.team (խորվաթերեն). Վերցված է 2025-11-15-ին.
- Փետրվարի 10 ծնունդներ
- 2000 ծնունդներ
- Ապրող անձինք
- Խորվաթիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Այաքս ՖԱ
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Դինամո Զագրեբի ֆուտբոլիստներ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կոպենհագենի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Ֆուտբոլ