Դոմենիկո Մորոնե
Դոմենիկո Մորոնե | |
---|---|
Ծնվել է | 1442[1][2][3][…] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Վախճանվել է | 1518 |
Մահվան վայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Veronese school? |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Battle between the Gonzaga and the Bonacolsi? |
Domenico Morone Վիքիպահեստում |
Դոմենիկո Մորոնե (իտալերեն՝ Domenico Morone, 1442[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա - 1518, Վերոնա, Վենետո, Իտալիա), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։ Ստեղծագործել է վաղվերածննդյան շրջանի նկարիչների ոճով։ Նրա աշխատանքների մեծ մասը չի պահպանվել, հատկապես որմնանկարները[4]։
Պահպանվածների թվում են մի շարք պաննոներ, որոնցում պատկերված են հասարակական տոնախմբությունների և աշխարհիկ այլ տեսարաններ։ Լավագույն աշխատանքներից է համարվում 1494 թվականին նկարած Cacciata dei Bonacolsi (կամ «Բոնակոլսիի վտարումը 1328 թվականին. Մանտուայի Պիացա Սորդելո հրապարակի տեսարան») կտավը, որ ներկայումս գտնվում է Մանտուայի Դքսական պալատում։ Հիշարժան գործերից են նաև Սան Բեռնարդինո եկեղեցու երգեհոնի փեղկերին նկարած Աստվածամայրը (ներկայումս գտնվում է Բեռլինի Staatliche Museum-ում), այդ եկեղեցու Սանտ Անտոնիո մատուռի որմնանկարները, սաբինյան կանանց բռնաբարությունը պատկերող երկու փոքրաչափ պաննոները, որոնք նույնպես վերագրվում են Մորոնեին և ներկայումս գտնվում են Լոնդոնի Արվեստի ազգային պատկերասրահում։ Վերածննդի դարաշրջանի նկարիչ և արվեստաբան-պատմիչ Ջորջո Վազարին Դոմենիկո Մորոնեին համարում է նրա ժամանակների Վերոնայի երկրորդ մեծ նկարիչը։ Դոմենիկոյի որդի և աշակերտ Ֆրանչեսկոն նույնպես այդ քաղաքի անվանի նկարիչներից էր, ինչպես և մյուս աշակերտներից Միկելե դա Վերոնան, Ջիրոլամո դաի Լիբրին։
Արվեստի պատմաբանների կարծիքով՝ Մորոնեն ղեկավարել է Սան Բեռնարդինո եկեղեցու ֆրանցիսկյան գրադարանի պատկերազարդման աշխատամքները, անձամբ ինքն էլ է մասնակցել դրանց՝ իր ձեռքով ստեղծելով կենտրոնական որմնանկարների մեծ մասը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Subject of Domenico Morone's 'Tournament' Panels in the National Gallery, London, Tom Henry. The Burlington Magazine (1994) pp 21–22.
- Gene P. Veronesi. The decoration of the Sagramossa Library in the Church of San Bernardino, Verona.PhD dissertation, Case Western Reserve University, 2000.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոմենիկո Մորոնե, artnet.de կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմենիկո Մորոնե» հոդվածին։ |
|