Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում անգլ.՝ Doctor Strange in the Multiverse of Madness | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և սարսափ ֆիլմ |
Հիմք | Դոկտոր Սթրենջ |
Թվական | մայիսի 6, 2022, մայիսի 4, 2022 և մայիսի 5, 2022[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սեմ Ռեյմի[2] |
Պրոդյուսեր | Քևին Ֆայգի |
Սցենարի հեղինակ | Մայքլ Ուոլդրոն |
Դերակատարներ | Բենեդիկտ Քամբերբեչ[2], Բենեդիկտ Վոնգ[2], Չիվիթել Էջիոֆոր[2], Էլիզաբեթ Օլսեն[2], Ռեյչել ՄաքԱդամս[2], Սոչիլ Գոմես[2] և Մայքլ Ստալբերգ |
Օպերատոր | Ջոն Մեթիսոն |
Երաժշտություն | Դենի Էլֆման |
Մոնտաժ | Բոբ Մուրավսկի |
Նկարահանման վայր | Լոնդոն, Սոմերսեթ և Սյուրեյ |
Կինոընկերություն | Marvel Studios |
Տևողություն | 126 րոպե[3] |
Բյուջե | 200 000 000 $ |
Նախորդ | Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա, Դոկտոր Սթրենջ և ՎանդաՎիժեն |
Հաջորդ | Թոր. Սեր և ամպրոպ |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» (անգլ.՝ Doctor Strange in the Multiverse of Madness), Marvel Comics-ի կերպար Դոկտոր Սթրենջի մասին սպասվող ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ։ Ֆիլմի ստեղծմամբ զբաղվում է Marvel Studios-ը։ Տարածման իրավունքը պատկանում է Walt Disney Studios Motion Pictures ընկերությանը։ Ֆիլմը հանդիսանում է 2016 թվականին թողարկված ֆիլմի շարունակությունը և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի քանակով 27-րդ ֆիլմը։ Գլխավոր դերակատարն է Բենեդիկտ Քամբերբեչը։ Նաև իրենց դերերին են վերադառնալու Էլիզաբեթ Օլսենը, Ռեյչել Մաքադամսը և Բենեդիկտ Վոնգը։
2018 թվականի դեկտեմբերին Սքոթ Դերիքսոնը պայմանագիր է կնքել Marvel Studios-ի հետ «Դոկտոր Սթրենջ» ֆիլմի շարունակության համար[4]։ Բայց 2020 թվականի հունվարին Դերիքսոնը թողել է ռեժիսորի պաշտոնը ստեղծագործական խնդիրների պատճառով, բայց մնացել է որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր[5]։ Քամբերբեչը, Մաքադամսը և Վոնգը հաստատել են իրենց կերպարներին վերադառնալու մասին։ Էլիզաբեթ Օլսենը նույնպես կհայտնվի ֆիլմում՝ կատարելով Վանդա Մաքսիմոֆի (Ալ կախարդուհի) կերպարը[6]։ 2019 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ հայտարարվել է, որ ֆիլմը նկարահանվելու է որպես սարսափ, ինչը նմանօրինակ առաջին ֆիլմն է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում[7]։ Նկարահանումները պետք է սկսվեն 2020 թվականի մայիսին։
«Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» ֆիլմն ԱՄՆ-ի վարձույթում պետք է հայտնվի 2021 թվականի մայիսի 7-ին[8]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Բենեդիկտ Քամբերբեչ | Դոկտոր Սթրենջ[4] |
Էլիզաբեթ Օլսեն | [9] | Վանդա Մաքսիմոֆ (Ալ կախարդուհի)
Ռեյչել Մաքադամս | [10] | Քրիստինա Պալմեր
Բենեդիկտ Վոնգ | Վոնգ[4] |
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի ապրիլին ֆիլմի համահեղինակ Քարգիլը հայտարարել է, որ նա և Դերիքսոնն ունեն «տարօրինակ մտքեր», որոնք կարող են իրականություն դառնալ ֆիլմի հետագա սիքվելներում[11]։ 2016 թվականի հոկտեմբերին Դերիքսոնը հաստատել է, որ նա ունի շարունակության մասին ծրագրեր, որ. «Ինձ դուր է գալիս կերպարը, ինձ դուր է գալիս վիզուալ հնարավորությունները և ես լավ գիտեմ կոմիքսները, առաջին ֆիլմը՝ այսբերգի գագաթն է։ Կան բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող են իրագործվել»։ Ռեժիսորը ցանկացել է հետևել 2008 թվականի «Մռայլ ասպետ» ֆիլմի օրինակին և «ստեղծել խորաթափանց չարագործ»։ Գլխավոր դերակատար Բենեդիկտ Քամբերբեչը ավելացրել է, որ պայմանագիր է կնքել Դոկտոր Սթրենջի մասին պատմող ամենաքիչը մեկ ֆիլմում նկարահանվելու մասին[12]։ Դերիքսոնը հետաքրքրություն է ցուցաբերել Մղձավանջ սիքվելի նկատմամբ որպես գլխավոր անտագոնիստ[13], նաև պատմել է Ջոնաթան Փենգբորնի և Համիրայի կերպարները բացահայտելու վերաբերյալ, որոնք ունեցել են շատ քիչ էկրանային ժամանակ։ Դերիքսոնի խոսքերով՝ իր և Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգիի և Ջո Ռուսոյի սերտ փոխկապակցվածության շնորհիվ, 2018 թվականի «Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» և 2019 թվականի «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմերի ռեժիսորներից մեկը, նա «տեղյակ է եղել», որ ներկայացվելու է նաև Դոկտոր Սթրենջի քրոսովեր ֆիլմը[14]։ Առաջին մասի սցենարիստներից մեկը՝ Ջոն Սթեյթսը հայտարարել է, որ նա կցանկանար տեսնել Քլեային՝ ֆիլմի շարունակությունում[15]։
2017 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Սքոթ Դերիքսոնը վերադառնալու է ֆիլմի շարունակության աշխատանքներին, այն բանից հետո, երբ կավարտի «Լոքքերի բանալիները» հեռուստասերիալում իր պարտականությունները[16]։ 2018 թվականի դեկտեմբերին Դերիքսոնը «աննկատելիորեն» պայմանագիր է կնքել ստուդիայի հետ, սիքվելում ռեժիսորի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ[4]։ Marvel-ը հայտարարել է ֆիլմի ռեժիսորի որոնումների մասին, այն ժամանակ, երբ Քամբերբեչը, Մաքադամսը և Վոնգը հաստատել են, որ վերադառնալու են Սթիվեն Սթրենջի, Քրիստին Փալմերի և Վոնգի դերերին[4][10]։ The Hollywood Reporter-ը հայտարարել է, որ ֆիլմի սցենարը գրվելու է 2019 թվականի ընթացքում, այն ժամանակ, երբ ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2020 թվականի սկզբին, ավելացնելով, որ ֆիլմը մեծ էկրաններին է բարձրանալու 2021 թվականի մայիսին։ 2019 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ հայտարարվել է, որ ֆիլմի պրեմիերան նշանակվել է 2021 թվականի մայիսի 7-ին, նաև հաստատվել է Ալ կախարդուհու դերում Էլիզաբեթ Օլսենի դերակատարման մասին։ Ֆայգիի խոսքերով ֆիլմը կապված է լինելու Disney+ հեռուստաալիքի «ՎանդաՎիժեն» հեռուստասերիալի հետ, որը դարձնում է ֆիլմը՝ միակը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք-ում, որը կապ ունի հեռուստասերիալի հետ[17]։ Դերիքսոնը մտադրություն ունի, որ կոմիքսներից ֆիլմի մեջ ներառի մի շարք «գոթական» տարրեր՝ առաջին ֆիլմի համեմատ[9]։
Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարին Դերիքսոնը լքել է ֆիլմի ռեժիսորի պաշտոնը՝ Marvel-ի հետ ունեցած ստեղծագործական տարաձայնությունների պատճառով, բայց համաձայնել է զբաղեցնել գործադիր պրոդյուսերի պաշտոնը[5]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումների սկիզբը կայանալու է 2020 թվականի մայիսին։ Որպես բեմադրող օպերատոր հրավիրվել է Յարոն Օրբախը[18]։
Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմն ԱՄՆ-ում վարձույթի մեջ հայտնվելու է 2021 թվականի մայիսի 7-ին[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.marvel.com/movies/doctor-strange-in-the-multiverse-of-madness
- ↑ https://www.bbfc.co.uk/release/doctor-strange-in-the-multiverse-of-madness-q29sbgvjdglvbjpwwc0xmdaynzc2
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kit Borys (December 11, 2018)։ «Scott Derrickson Returning to Direct 'Doctor Strange' Sequel (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-12-ին։ Վերցված է 2020-01-07
- ↑ 5,0 5,1 Lang Brent, Donnelly Matt (January 9, 2020)։ «'Doctor Strange 2' Director Scott Derrickson Drops Out (Exclusive)»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից January 10, 2020-ին։ Վերցված է January 9, 2020
- ↑ Patel Rohan (20 июля 2019)։ «Doctor Strange in the Multiverse of Madness Officially Announced; Will Also Star Elizabeth Olsen»։ ComicBookMovie։ Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին։ Վերցված է 21 июля 2019
- ↑ Eisenberg Eric (20 июля 2019)։ «Doctor Strange 2 Will Be More Horror-Centric, Feature A Surprise MCU Hero»։ CinemaBlend։ Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին։ Վերցված է 21 июля 2019
- ↑ Couch Aaron, Kit Borys (20 июля 2019)։ «Marvel Unveils Post-'Endgame' Slate with 'Eternals', 'Shang-Chi' and Multiple Sequels»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 20 июля 2019-ին։ Վերցված է 20 июля 2019
- ↑ 9,0 9,1 9,2 Donnelly Matt (20 июля 2019)։ «‘Doctor Strange’ Sequel Billed as First MCU Horror Film at Comic-Con»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին։ Վերցված է 21 июля 2019
- ↑ 10,0 10,1 McNary Dave (11 декабря 2018)։ «‘Doctor Strange’ Director Scott Derrickson to Return for Sequel»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-12-ին։ Վերցված է 12 декабря 2018
- ↑ Կաղապար:Cite av media Partial transcriptions from MCUExchange (Archive) and Newsarama (Archive)
- ↑ Hunt James (24 октября 2016)։ «Doctor Strange 2: director confirms early plans»։ Den of Geek։ Արխիվացված է օրիգինալից 25 октября 2016-ին։ Վերցված է 24 октября 2016
- ↑ Krupa Daniel (28 октября, 2016)։ «Doctor Strange Director's Idea For a Sequel»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 29 октября, 2016-ին։ Վերցված է 2 ноября, 2016
- ↑ Deckelmeier Joe (4 ноября 2016)։ «Scott Derrickson Discusses Doctor Strange's Comic Book Influences»։ Screen Rant։ Արխիվացված է օրիգինալից 4 ноября 2016-ին։ Վերցված է 5 ноября 2016
- ↑ Huver Scott (23 декабря, 2016)։ «Passengers Screenwriter on Space Science & Interstellar Love Stories»։ Comic Book Resources։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-26-ին։ Վերցված է 26 декабря, 2016
- ↑ Andreeva Nellie (20 апреля, 2017)։ «‘Locke & Key’ Drama From Carlton Cuse, Joe Hill & IDW Gets Hulu Pilot Order, Scott Derrickson To Direct»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-21-ին։ Վերցված է 20 апреля, 2017
- ↑ Hood Cooper (20 июля 2019)։ «Scarlet Witch Will Star In Doctor Strange 2; Connects To Disney+ Series»։ Screen Rant։ Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին։ Վերցված է 21 июля 2019
- ↑ Palmer Poppy-Jay (December 31, 2019)։ «Doctor Strange 2 to feature classic Marvel characters, says Kevin Feige»։ SciFiNow (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-31-ին։ Վերցված է 2020-01-07
|