Դոկտոր Դուլիթլ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոկտոր Դուլիթլ 3
անգլ.՝ Dr. Dolittle 3
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ և կինոկատակերգություն
Թվական2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչ Թորն[1][2][3][…]
ՊրոդյուսերՋոն Դևիս
Սցենարի հեղինակՀյու Ջոն Լոֆթինգ
ԴերակատարներՔայլա Փրեթ[1][2][3][…], Քրիստեն Ուիլսոն[1][2][4], Ջոն Էյմոս[1][2], Քելամ Ուորթի, Ջոն Նովաք, Չելան Սիմոնս, Նորմ ՄակԴոնալդ, Ուոլքեր Հովարդ[2][4], Ջեյմս Քըրք և Էքստազիա Սանդերս
ԵրաժշտությունՔրիստոֆեր Լեներց
ԿինոընկերությունDavis Entertainment
Տևողություն90 րոպե
ՆախորդԴոկտոր Դուլիթլ 2
ՀաջորդDr. Dolittle: Tail to the Chief?

Դոկտոր Դուլիթլ 3, 2006 թվականի ամերիկյան ընտանեկան կատակերգություն։ Գլխավոր դերում խաղում է Քայլա Փրատտը որպես դոկտոր Դուլիթլի դուստր՝ Մայա Դուլիթլ։ Նրա հետ գլխավոր դերերում են Քրիստեն Ուիլսոնը որպես Լիզա Դուլիթլ և Նորմ ՄաքԴոնալդը, ով խոսում էր Լաքի շան ձայնով։

Սա դոկտոր Դուլիթլի շարքի երրորդ ֆիլմն է և առաջինը, որում չի խաղում Էդդի Մերֆին դոկտոր Դուլիթլի դերում կամ Ռեյվեն-Սիմոնեն Շարիս Դուլիթլի դերում, թեև նրանք հիշատակվում են ֆիլմում։

Ֆիլմի սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայայի կերպարը զարգացել է առաջին ֆիլմից։ Թեև նա այդ ժամանակ պարփակված անհատ էր, ով ավելի շատ հետաքրքրված էր իր գիտական նախագծերով, Մայան դարձավ սովորական դեռահաս։ Ինչպես իր քույր Շարիսը, նա ժառանգում է իրենց հայր Ջոնի հնարավորությունը խոսել կենդանիների հետ, ինչից հետո իր կյանքը բոլոր բնագավառներում թարսուշիտակ եղավ։ Նա նաև խնդիրներ է ունենում իր ծնողների հետ, մինչ իր ընկերները կարծում են, թե նա գժվել է։

Մինչ Ջոնը գնացել էր կենդանաբանական արշավների, Մայայի մայր Լիզան ուղարկում է իրեն (Լաքիի հետ) մի ռանչո "Դուրանգո" անունով, որպեսզի նա գտնի ինքն իրեն։ Ռանչոյի սեփականատերն են Ջադը (Ջոն Ամոս), և իր որդի Բոն (Ուոլքեր Հովարդ)։ Այնտեղ Մայան փորձում էր թաքցնել իր կենդանիների հետ խոսելու հնարավորություններ, բայց հետո օգտագործում է դրանք փրկելու "Դուրանգո"-ն հարևան ռանչոյի կողմից վերցվելուց։

Մայան սկզբից վախենում էր խոստովանել իր հնարավորությունների մասին, քանի որ կարծում էր, թե իր ընկերները իրեն կլքեն, բայց վերջիվերջո խոստովանում է։ Իր օգնությամբ, "Դուրանգո" ռանչոն մասնակցում է ռոդեոյի մրցաշարի 50,000$ շահումով, և հաղթում է այն։ Նաև, նա առաջին անգամ համբուրվում է Բոյի հետ և վերջապես շահում է նրա սիրտը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քայլա Փրատտ որպես Մայա Դուլիթլ
  • Չելան Սիմմոնս որպես Վիվիկա
  • Քրիստեն Ուիլսոն որպես Լիզա Դուլիթլ
  • Ջոն Ամոս որպես Ջադ
  • Ուոլքեր Հովարդ որպես Բո
  • Էքստասիա Սանդերս որպես Թեմմի
  • Քալում Ուորֆի որպես Թայլեր
  • Լյուչիանա Քարրո որպես Բրուքլին
  • Դավ Քամերոն որպես Խմեր
  • Նորմ ՄաքԴոնալդ որպես Լաքի
  • Գարի Բիզի որպես Բուտչ
  • Եվ ուրիշներ...

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]