Դոլորես Ալեու Ռիերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դոլորս Ալեու ի Ռիերաից)
Դոլորես Ալեու Ռիերա
Ծնվել էապրիլի 7, 1857(1857-04-07)[1][2]
Բարսելոնա, Իսպանիա
Մահացել էփետրվարի 19, 1913(1913-02-19) (55 տարեկան)
Բարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունբժիշկ
Հաստատություն(ներ)Acadèmia per à la Il·lustració de la Dona?
Ալմա մատերԲարսելոնայի համալսարան
Տիրապետում է լեզուներինկատալաներեն և իսպաներեն
 Dolors Aleu i Riera Վիքիպահեստում

Դոլորես Ալեու ի Ռիերա, (իսպ.՝ Dolores Aleu Rieraապրիլի 7, 1857(1857-04-07)[1][2], Բարսելոնա, Իսպանիա - փետրվարի 19, 1913(1913-02-19), Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի հայտնի բժիշկ[3][4][5]։ Դոլորեսը Իսպանիայում առաջին կինն է, որը բժշկության արտոնագիր է ստացել և երկրորդ կինը, որը դոկտորական աստիճանի է արժանացել[6]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեուն սկսել է կարդալ 5 տարեկանից[7]։ Նա սովորել է Բարսելոնայի համալսարանում, այնինչ 1874-1875 թվականների ընթացքում դասերի է հաճախել նաև Վալենսիայի համալսարանում[3]։ Դոլորսը բակալավրի աստիճանը ստացել է 1874 թվականի հուլիսին։ Հաջորդ սեպտեմբերին նա ընդունվել է համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Ալեուն ուսումն ավարտել է 1879 թվականին, սակայն որակավորման քննություն հանձնելու թույլտվությունը ստացել է միայն երեք տարի անց՝ 1882 թվականի գարնանը։ Այդ տարվա հունիսի 19-ին նա քննությունը հանձնել է գերազանց գնահատականներով և այդպիսով դարձել է առաջին իսպանացի կինը, որը բժշկական պրակտիկայի արտոնագիր է ստացել[8]։ 1882 թվականի հոկտեմբերի 8-ին, Ալեուն դարձել է երկրորդ իսպանացի կինը, որը բժշկության դոկտորական աստիճանի է արժանացել (նա այն ստացել է Մարտինա Քաստելս Բալեսպիից չորս օր հետո)։ Հոկտեմբերի 6-ին ներկայացված նրա ատենախոսությունը վերնագրվել է «կանանց հիգիենիկ և բարոյական դաստիարակությունը»[3]։ Դրանում նա քննադատել է կանանց նկատմամբ խտրականությունը[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեուն մասնագիատացել է գինեկոլոգիայի և մանկաբուժության ոլորտներում։ Չնայած այն բանին, որ Ալեուն Իսպանիայում բժշկություն ուսումնասիրող 3 կանանցից մեկն էր (մյուս 2 կանայք էին Քաստելսը և Մարիա Էլենա Մասերասը), այնուամենայիվ հետագայում Ալեուն միայնակ է շարունակել բժշկությամբ զբաղվել։ Նա բժշկական խորհրդատվական ընկերություն է բացել Բարսելոնայում, որը ղեկավարել է 25 տարի։ Քաստելսը մահացել է նախքան պրակտիկ բժշկությամբ զբաղվելը, իսկ Էլենա Մասերասը զբաղբել է ուսուցչությամբ[9]։

Ալեուն շատ ակտիվ է եղել իր 25 տարվա ծավալած գործունեության ընթացքում։ Նա եղել է Արվեստի, գիտության և կանանց հարցերով ակադեմիայի (իսպ.՝ Academia de Ciencias, Artes y Oficios para la Mujer) պրոֆեսոր, խորհրդատու կանանց համար։

Ալեուն նաև հեղինակ էր մի շարք տեղեկատվական տեքստերի, որոնք ուղղված էին կանանց, հատկապես, մայրերի կյանքի որակի բարելավմանը։ Դրանք իրենց մեջ ներառում էին խորհուրդներ մայրերին, որոնք վերաբերում էին տնտեսությանը, մաքրությանը, հագուստին, քնին, ֆիզիկական վարժություններին և երեխաների զվարճություններին[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականին Ալեուն ամուսնացել է Կամիլո Կույաս Մարտիի հետ[7]։ Նրանք ունեցել են 2 որդի՝ Ջոնը և Կամիլը։ Ջոնը՝ ավագը, սովորել է շինարարություն, շինմոնտաժ։ Ի տարբերություն Ջոնի, Կամիլը սովորել է բժշկություն։ Վերջինս մահացել է շատ հանկարծակի՝ 23 տարեկանում թոքախտից։ Ենթադրվում է, որ այս իրադարձությունն արագացրել է Ալեուի մահը, որն էլ մահացել է 56 տարեկանում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 բնակիչների գրանցում ըստ մշտական կամ ժամանակավոր բնակության վայրի
  2. 2,0 2,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Aleu i Riera, Dolors (1857-1913)».
  4. 4,0 4,1 «Doctor Aleu, the first woman doctor in Spain».
  5. Troy Mckenzie (2014 թ․ սեպտեմբերի 23). WOMEN'S WORTH, PRICELESS. Trafford Publishing. էջեր 143–. ISBN 978-1-4907-4707-1.
  6. Aleu i Riera, Dolors. «De la necesidad de encaminar por nueva senda la educación higiénico-moral de la mujer». Tesis Doctorales en Red (Dissertation Network). Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Dolors Aleu Riera». Diccionari Biografic de Dones (Biographical Dictionary of women). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
  8. La Vanguardia, 17 March 2010, pages 24-25 Doctores en Medicina, letter to the editor from M. Conxa Montagud
  9. La Vanguardia, 23 March 2010, page 20 Doctores en Medicina, letter to the editor from M. Dolors Cuyas R., Aleu's great-granddaughter

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gallery of Catalan Doctors: Dolors Aleu i Riera (in Catalan)
  • Corbella, Jacinto, and Domenech, Edelmira. "A question of priority: Helena Maseras, Dolors Aleu, Martina Castells," in Proceedings of the First International Congress of the History of Catalan Medicine (Montpellier), 1970, vol. I, pp. 139–142.
  • Ibero Costanso, Alba. "Aleu i Riera, Dolors", in Women in the History of Spain (Madrid: Planeta, 2000), pp. 388–390.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոլորես Ալեու Ռիերա» հոդվածին։