Դոլարի դիվանագիտություն
Արտաքին տեսք
Դոլարի դիվանագիտություն՝ ԱՄՆ-ի էքսպանսիոնիստական քաղաքականություն, որի նպատակն է եղել Լատինական Ամերիկայի և Արևելյան Ասիայի երկրներին կախման մեջ դնել ամերիկյան մոնոպոլիաներից։ «Դոլարի դիվանագետություն» տերմինը առաջինն օգտագործել է ԱՄՆ նախագահ Ուիլյամ Տաֆտը, 1912 թվականին։
Կիրառվել է քաղաքականության՝ ճնշման, թույլ պետությունների ներքին գործերին զինված միջամտություն ցուցաբերելու, ինչպես նաև նրանց փոխառություններ ու ֆինանսատնտական «օգնություն» պարտադրելու միջոցով։
«Դոլարի դիվանագետության» օրինակներ են «Թրումենի դոկտրինան», լատինաամերիկյան երկրների հանդեպ կիրառվող «Հանուն առաջադիմության դաշինքի» քաղաքականությունը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 431)։ |