Դոթս (կոնֆետ)
| Տեսակ | կոնֆետ |
|---|---|
| Արտադրող | Tootsie Roll Industries? |
Դոթս, կամ Մեյսոն Դոթս (Դոթս ապրանքանիշ), մաստակների ամերիկյան ապրանքանիշ, արտադրվող «Tootsie Roll Industries» ընկերության կողմից։ Գովազդի համաձայն ՝ Չիկագոյի «Tootsie Roll Industries» գործարանում տարեկան արտադրվում է ավելի քան չորս միլիարդ մաստակ[1]։ Դոթսը՝ վեգան, առանց սնձան, առանց ընկույզի, գետնանուշի և կաշրութի արտադրանք է: Այն լինում է տարբեր համերի և տեսակների:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոթս ռեզինե կոնֆետները ներկայացվել են 1945 թվականին Մեյսոնի կողմից և այդ նույն տարում գրանցվել որպես ապրանքանիշ։ 1972 թվականին «Tootsie Roll Industries»-ը ձեռք բերեց Դոթս ապրանքանիշը՝ գնելով «Candy Corporation of America»-ի Մեյսոն բաժանմունքը։ Մինչ այդ ձեռքբերումը դրանք արտադրվում էին «Mason, AU և Magenheimer Confectionery Manufacturing Company»-ի կողմից, որը գտնվում էր Բրուքլինում, իսկ հետագայում՝ Նյու Յորքի Մայնեոլա քաղաքում[2][3]։ Ըստ գովազդների, «Tootsie Roll Industries»-ի Չիկագոյի գործարանում տարեկան արտադրվում է ավելի քան չորս միլիարդ Դոթս[1]։ «Tootsie Roll Industries»-ը պնդում է, որ 1945 թվականի իր մեկնարկից ի վեր կոնֆետը դարձել է «Ամերիկայի թիվ 1 վաճառվող ռեզինե կոնֆետների ապրանքանիշը»[2]։
Կրոուսը Դոթս ապրանքանիշի ամենահին կոնֆետն է, որն առաջին անգամ ստեղծվել է 19-րդ դարի վերջին[2]։ Օրիգինալ Դոթսերը սկիզբ են առել 1945 թվականից, Արևադարձային Դոթսը՝ 2003 թվականից, իսկ Յոգուրտային Դոթսը՝ 2007 թվականից[2]։ Թթու Դոթսը ներկայացվել է 2009-2010 թվականներին։
Համեր և տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օրիգինալ Դոթս»-ի ներկայիս համերը ներառում են բալ (կարմիր), կիտրոն (դեղին), լայմ (կանաչ), նարինջ (նարնջագույն) և ելակ (վարդագույն)[2]։ Թթու Դոթսն ունի հինգ համ և պատրաստված է կիտրոնաթթվով՝ բալ, կիտրոն, նարինջ, խաղող և կանաչ խնձոր։ Արևադարձային Դոթսի համերը ներառում են կղզու նեկտարին, վայրի մանգո, թուրինջ, կարամբոլա սեխ և դրախտային պունշ, իսկ յոգուրտային Դոթսը՝ Բանան, Նարինջ, Մոշ և Կիտրոն-Լայմ[2]։
Կրոուս սև մաստակ կոնֆետները՝ որոնք համարվում են Դոթսի ապրանքանիշի մի մաս, ստեղծվել են 1890-ականներին հրուշակագործներ Էռնեստ Վոն Աուի և Ջոզեֆ Մեյսոնի կողմից։ Գոյություն ունի քաղաքային լեգենդ, որ Կրոուսը պետք է կոչվեր «Սև Վարդ», սակայն տպագրիչը սխալ է լսել անունը որպես «Սև Ագռավներ» և տպել է փաթեթավորումները սխալ անվանմամբ[4]։ Այնուամենայնիվ, հետազոտությունները՝ ներառյալ այն փաստը, որ անունը հեղինակային իրավունքով պաշտպանված էր նախքան կոնֆետները փաթեթավորմամբ վաճառելը, բացահայտում են, որ այս պատմությունը ճշմարիտ չէ[4]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի ներկայիս տեսականուց՝ Օրիգինալ Դոթս (հայտնի նաև որպես Մեյսոն Դոթս), Արևադարձային Դոթս, Յոգուրտային Դոթս, Թթու Դոթս և Կրոուս, անցյալում եղել են նաև այլ տեսակներ (ներառյալ հատուկ կարճաժամկետ առաջխաղացման առաջարկները)։
Հելոուինի ֆիրմային տեսականի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելոուինի համար շուկայում առաջարկվել են երեք հատուկ տեսակներ[5]՝
- Ուրվական Դոթս՝ թափանցիկ բաց կանաչ, Օրիգինալ Դոթսի նույն համերով, սակայն առանց տարբեր գույների, որոնք ցույց են տալիս, թե որ համն է ունենալու կոնկրետ ռեզինե կոնֆետը։
- Չղջիկ Դոթս՝ սև գույնի Դոթս է թուրինջի համով։
- Քենդի Քորն Դոթս՝ քենդի քորն համով և նման քենդի քորնի։
Այլ տոների ֆիրմային տեսականի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոնական այլ հատուկ տեսակները ներառել են՝
- Սուրբ Ծննդյան Դոթս, որոնք ունեն վանիլային (սպիտակ) վերևի մաս, կա՛մ բալի (կարմիր), կա՛մ լայմի (կանաչ) հիմքով։ Դրանք փոխարինվեցին տոնական Դոթսով, որոնք 2023 թվականի տոնական սեզոնի համար լինում էին կա՛մ բալ/կանաչ Խնձոր (կարմիր վերև/կանաչ հիմք), կա՛մ լայմ/ելակ (կանաչ վերև/կարմիր հիմք)[2]։
- Ածուխի Կտորների նման Դոթս՝ մոշի (սև) և սև բալի (մուգ կարմիր) համերով (ներկայացվել է 2023 թվականի տոնական սեզոնին)[2]։
- Վալենտինի Դոթս, որոնք ունեն Վանիլային (սպիտակ) հիմք, կա՛մ բալի (կարմիր), կա՛մ մարաքույայի (վարդագույն) վերևի հատված։
- Բալասերի Դոթս, որը բոլորը կարմիր բալի Դոթսերի տուփ է[2]։
- Զատիկի Դոթս՝ հապալասի (կապույտ), կիտրոնի (դեղին), լայմի (կանաչ), բալի (կարմիր) և նարնջի (նարնջագույն) համերով (ներկայացվել է 2010 թվականին)։
- Գարնանային Դոթս՝ խաղողի (մանուշակագույն), մանգոյի (նարնջագույն), ելակի (վարդագույն) և արքայախնձորի (դեղին) համերով (ներկայացվել է 2024 թվականին)[2]։
Այլ համեր և տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ տեսակները և համերը ներառել են՝
- 1980-ականներին եղել է Դոթսի մի տեսակ՝ կոչված Համեմունքային Դոթս։
- Վայրի հատապտղային Դոթսը ներկայացվել է 2000 թվականին։ Վայրի հատապտղային Դոթսը քաղցր, ծամվող ռեզինե կոնֆետներ են՝ պատված թթվաշ, խրթխրթան շերտով։ Վայրի Հատապտղային Դոթսը դադարեցվել է արտադրվել 2007 թվակնին։
- Դոթս Տարրեր՝ նռան (երկիր, մանուշակագույն), դարչինի (կրակ, կարմիր), կանաչ թեյի (ջուր, կանաչ) և գրուշանկայի (օդ, փիրուզագույն) համերով (ներկայացվել է 2008 թվականին, այլևս չի արտադրվում)։
- Տաք Դոթսը (հայտնի նաև որպես դարչինի Դոթս) թողարկվել է 2004 թվակնին, բայց դադարեցվել է 2006 թվականին։
- Հայրենասիրական Դոթս, որոնք ունեն վանիլային (սպիտակ) վերևի մաս, կա՛մ ելակի (կարմիր), կա՛մ հապալասի (կապույտ) հիմք։
- Տեսականի Կարմիր Դոթս՝ ելակի, բալի և մրգային պունշի համերով։
- Հատուկ առանձին համերի փաթեթներ, ինչպիսիք են Վարդագույն գրեյպֆրուտը, դեղձը և ձմերուկը։ Շուկայահանվում են որպես «թթու շերտեր», պահպանելով բոլոր մյուս Դոթսերի ռեզինե կոնֆետի ձևը[1][6][7][8]։
- 2022 թվականին ներկայացվեց Ձմերուկի Դոթսը՝ կարմիր վերևի մասով և կանաչ հիմքով՝ ձմերուկի տեսքը նմանակելու համար[2]։
- Տեսականի Լիմոնադի Դոթս՝ լիմոնադի, կապույտ ազնվամորու լիմոնադի, բալի լիմոնադի, ելակի լիմոնադի և լայմի լիմոնադի համերով, ներկայացվել է 2023 թվականին[2]։
Բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոթսը պարունակում է՝ եգիպտացորենի օշարակ, շաքար, սննդային օսլա, խնձորաթթու, բնական և արհեստական համեր, նատրիումի ցիտրատ և արհեստական գույներ[2]։
Ըստ «PETA»-ի՝ Դոթսը վեգան է և ըստ «Tootsie Roll Industries» կայքի՝ չի պարունակում սնձան, ընկույզներ, գետնանուշ և կաշրութ (պաշտոնապես վավերացված է կաշրութ ուղղափառ միության կողմից 2009 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ)[9][10][11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «DOTS Candy». CandyWarehouse (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 «DOTS Gumdrops». Tootsie Roll Inc.
- ↑ «Peaks Mason Mints». Walter Grutchfield. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ 4,0 4,1 «Black Crows or Black Rose». Candy Professor. 2010 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Cybele (2009 թ․ սեպտեմբերի 14). «Halloween Dots: Bat, Candy Corn & Ghost». Candy Blog. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Watermelon DOTS Candy». CandyWarehouse (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Peach DOTS Candy». CandyWarehouse (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Grapefruit DOTS Candy». CandyWarehouse (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Accidentally Vegan». PETA (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Tootsie Roll Inc». tootsie.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «News». tootsie.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Tootsie Roll Goes Kosher». Orthodox Union (անգլերեն). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.