Դոդո Անթաձե
Դոդո Անթաձե վրաց.՝ დოდო კონსტანტინეს ძე ანთელავა | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11 (24), 1900 |
Ծննդավայր | Վարձիա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան |
Մահացել է | ապրիլի 18, 1978[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Դոդո (Իսաակ) Կոնստանտինի Անթաձե (վրաց.՝ დოდო კონსტანტინეს ძე ანთაძე, հոկտեմբերի 11 (24), 1900, Վարձիա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - ապրիլի 18, 1978[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային դերասան, թատրոնի ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)[2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսաակ Անթաձեն ծնվել է 1900 թվականի սեպտեմբերի 28-ին (հոկտեմբերի 11, այլ տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին[3]) Վրաստանի Վարձնա գյուղում (այժմ՝ Իմերեթի մարզ, Վրաստան)։
1919-1920 թվականներին սովորել է Թիֆլիսում Գ. Ջաբադարիի թատերական ստուդիայում, հետո սովորել է Կոնստանտին Մարջանիշվիլու մոտ[4]։
1920 թվականից Թիֆլիսի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնում աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ, իսկ 1925-1927 թվականներին՝ որպես ռեժիսոր։ 1927-1928 թվականներին եղել է Թիֆլիսի բանվորական թատրոնի ռեժիսոր։ 1928 թվականին ղեկավարել է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնը։
1928 թվականին մասնակցել է Քութայիսում երկրորդ պետական դրամատիկական թատրոնի (այժմ՝ Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոն) հիմնադրմանը։ Նույն թվականից մինչ 1933 թվականը եղել է այդ թատրոնի ռեժիսորը, ներկայացումներ է բեմադրել Կոնստանտին Մարջանիշվիլու հետ համատեղ։ 1930 թվականին թատրոնը տեղափոխվել է Թիֆլիս։ 1933-1938 թվականներին Դոդո Անթաձեն եղել է այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։
1938-1952 թվականներին Իսաակ Անթաձեն եղել է Քութայիսի Լ. Մեսխիշվիլու անվան թատրոնի, 1952-1957 թվականներին՝ Թիֆլիսի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի, իսկ 1957-1962 թվականներին՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն[4]։
Իսաակ Անթաձեն նաև եղել է ներկայացումների բեմադրող ռեժիսոր։
1962-1974 թվականներին եղել է Վրաստանի թատերական միության նախագահ։
Իսաակ Անթաձեն մահացել է 1978 թվականի ապրիլի 18-ին Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։
Կորչումներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1940)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)
- Վրացական ԽՍՀ Կ. Մարջանիշվիլու անվան պետական մրցանակ (1977 - «Մարջանիշվիլու կողքին» գրքի համար, 1975)
- 4 շքանշան
- մեդալներ
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերական բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիֆլիսի Շոթա Ռուսթավելու անվան թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1925 - «Երկրաշարժ Լիսաբոնում», Պոլիկարպ Կակաբաձե
- 1927 - «Վիլհելմ Տելլ», Ֆրիդրիխ Շիլլեր
- 1961 - «Քարթլիի կրակները», Վ. Կանդելակի
- 1962 - «Քութայիսցիներ», Լ. Սինիկիձե
Թիֆլիսի բանվորական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիֆլիսի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1928 - «Հոպ-լյա, մենք ապրում ենք», Էռնստ Տոլլեր (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
- 1928 - «Ոչխարի աղբյուր», Լոպե դե Վեգա (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
- 1929 - «Ով էր նա», Կառլո Կալաձե (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
- 1931 - «Տուն Կուրի ափին», Կ. Կալաձե (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
- 1932 - «Համրերը խոսեցին», Հերցել Բաազով
- 1933 - «Արևի խավարում Վրաստանում», Զուրաբ Անտոնով (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
- 1934 - «Գուրիա Նինոշվիլի», Շալվա Դադիանի
- 1934 - «Շամիլ», Իոնա Վակելի (Չելիձեի հետ համատեղ)
- 1936 - «Հեռավորը», Ալեքսանդր Աֆինոգենով
- 1937 - «Իցկա Ռաժինաշվիլի», Հերցել Բաազով
Քութայիսի Լ. Մեսխիշվիլու անվան թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1939 - «Ասք նրանց մասին», Վ. Գաբեսկիրիա
- 1939 - «Երեկվանը», Շալվա Դադիանի
- 1939 - «Օթելլո», Վիլյամ Շեքսպիր
- 1941 - «Արքա Լիր», Վիլյամ Շեքսպիր
- 1944 - «Կրիչինսկու հարսանիքը», Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին
- 1948 - «Ավազակներ», Ֆրիդրիխ Շիլլեր
- 1952 - «Ռևիզոր», Նիկոլայ Գոգոլ
- «Կայծից», Շալվա Դադիանի
- «Կիկվիձե», Վ. Դարասելի
Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 - «Խևիսբերի Գոչա», Սանդրո Շանշիաշվիլի
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օրեր ոչ վաղ անցյալից», խորհրդային շրջանի վրացական թատրոնի պատմության վերաբերյալ (2 հատորով, 1966—1962 թվականներ)
- «Մարջանիշվիլու կողքին», Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի հիմնադրի հետ համատեղ աշխատանքի մասին (1975)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Антадзе Додо Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Аатадзе Исаак Константинович в Словопедии
- ↑ Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссер
- ↑ 4,0 4,1 Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 - М.: Советская энциклопедия, 1961, 1214 стб. с илл., 12 л. илл.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոդո Անթաձե» հոդվածին։ |
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Վրաստանում ծնվածներ
- Ապրիլի 18 մահեր
- 1978 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Վրացի ռեժիսորներ
- Թատրոնի վրացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ