Դոդեկաֆոնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դոդեկաֆոնիա (<հուն․ δώδεΧα— տասներկու և φωνή VII—հնչյուն, բառացի՝ տասներկու հնչյուն), երաժշտություն հորինելու մեթոդ։ Սկզբնավորվել է 1910-ական ովականներին, կապված ատոնաւ երաժշտության զարգացման հետ։ Առաջին փորձերը կատարել է ավստրիացի կոմպոզիտոր Յո․ Մ․ Հաուերը, մշակել և կիրառել են ավստրիացի կոմպոզիտոր Ա․ Շյոնբերգը և նրա աշակերտները (Ա․ Վեբեռն և ուրիշներ)։ Դոդեկաֆոնիա մեթոդով գրված ստեղծագործությունը հենվում է խրոմատիկ հնչյունաշարի բոլոր տասներկու հնչյուններից (առանց կրկնվելու) կազմված որոշակի շարքի վրա («սերիա»), որը դառնում է ստեղծագործության ինտոնացիոն հիմքը և շարունակ ձևափոխվելով՝ կրկնվում է։ Ունի կիրառման չորս ձև՝ հիմնական և դրա խեցգետնաքայլը, շրջված («ինվերսիա») և վերջինի խեցգետնաքայլը ընթացքով։ Մի շարք կոմպոզիտորներ դոդեկաֆոնիա տեխնիկան կիրառում են երաժշտության լադատոնայնական հիմքի վրա։ Հիշատակելի է Ա. Բաբաջանյանի դանշամուրային «Վեց պատկեր» շարքը, ուր սերիա-թևմաները բխեցված են նաև ժողովրդական երաժշտության ինտոնացիաներից։ Դոդեկաֆոնիաի հետագա զարգացումը հանգեցրեց սերիական երաժշտության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 429 CC-BY-SA-icon-80x15.png