Դոբոյի ճամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոբոյի ճամբար
սերբ.՝ Добојски логор
Տեսակհամակենտրոնացման ճամբար
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՎայրԴոբոյ
ՀասցեԴոբոյ
ԲԾՄ44°44′ հս․ լ. 18°08′ ավ. ե.HGЯO մ
Սեփականատեր Ավստրո-Հունգարական կայսրություն (1869-1918)
Բնակիչ45 791 (սերբ բանտարկյալներ)
մոտ 12 000 (զոհվածներ)
Սկսել է աշխատել1915 թվականի դեկտեմբերի 27
Դադարել է աշխատել1917 հուլիսի 5
Պաշտոնական կայք

Դոբոյի ճամբար (սերբ.՝ Добојски логор), համակենտրոնացման ճամբար, որը ստեղծվել է ավստրո-հունգարական իշխանությունների կողմից 1915 թվականի դեկտեմբերի 27-ին Բոսնիա և Հերցեգովինայի Դոբոյ քաղաքում[1]։

Նախատեսված է եղել սերբ ռազմագերիների համար, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի հետ սահմանակից Սերբիայի և Չեռնոգորիայի շրջանների սերբ քաղաքացիական բնակչության համար։ Նրանցից բացի Դոբոյի ճամբար են ուղարկվում նաև Սերբիայի և Չեռնոգորիայի այլ տարածքների ազգությամբ սերբ քաղաքացիական անձինք։ Դոբոյի ճամբարում ընդհանուր առմամբ հայտնվել է 45 791 սերբ, այդ թվում` կանայք, երեխաներ, ծերեր։ Ազատազրկման պայմանները ծանր են եղել, մարդիկ զանգվածաբար մահանում էին սովից ու ծեծից։ Հայտնի է, որ միայն 1916 թվականի ապրիլին ճամբարում մահացել է 643 երեխա։ Ընդհանուր թվով ճամբարում զոհվել է մոտ 12 000 մարդ։

Փակվել է 1917 թվականի հուլիսի 5-ին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 27-ին Սերբական Հանրապետությունում Դոբոյի ճամբարի զոհերի հիշատակի օր է։

2016 թվականի հուլիսի 1 - ին Դոբոյում բացվել է ճամբարի զոհերի հուշարձան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Добој: Годишњица оснивања аустроугарског логора за Србе». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  • «У Добоју откривен споменик жртвама "Добојског логора"». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  • «Обиљежено страдање Срба у аустроугарском логору у Добоју». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.