Դնևնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դնևնիկ
սլովեն.՝ Dnevnik[1]
Տեսակթերթ
Լեզուսլովեներեն[1]
Հիմնադրվել է1951
Հրատարակման վայրԼյուբլյանա
ԳրասենյակԼյուբլյանա, Սլովենիա
ISSN1318-0320 և 1581-3037
Կայքdnevnik.si
 Dnevnik (Slovenia) Վիքիպահեստում

Դնևնիկ (սլովեներեն՝ Dnevnik, հայերեն թարգմանած՝ «Օրաթերթ»), սլովենական լրագիր, որ լույս է տեսնում Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում[2][3][4]։ Ձախ-կենտրոնական ուղղությանը պատկանող պարբերական է[5], որն ամենաշատ ընթերցողներն ունի Կենտրոնական Սլովենիայում և հատկապես Լյուբլյանայի տարածաշրջանում։ Սլովենիայում հրատարակվող պարբերականների շարքում իր տարածվածությամբ, ընթերցողների ընդհանուր թվաքանակով զբաղեցնում է երկրորդ տեղը[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դնևնիկ»-ի առաջին համարը լույս է տեսել 1951 թվականի հունիս ամսին՝ «Լյուբլյանսկի դնևնիկ» (Ljubljanski dnevnik) անվանումով։ 1968 թվականից պարբերաթերթը հրատարակվել է «Դնևնիկ»՝ Dnevnik անվանումով[7]։

Օրաթերթը 2003 թվականին թողարկվել է 66 հազար օրինակ[3], 2007 թվականին՝ 58.300 օրինակ տպաքանակով (այն ժամանակ դա երրորդ ցուցանիշն էր Սլովենիայում)[8]։ 2011 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին օրաթերթի տպաքանակը ռեցեսիայի հետևանքով նվազել է, հասել 37.194-ի[9], սակայն այդ տարվա մնացած ամիսներին ու հաջորդ տարվա առաջին կիսամյակում կտրուկ աճել է և անցել 147 հազար օրինակի սահմանագիծը (ըստ տպագիր մեդիայի գործունեության պարբերական ուսումնասիրություններ իրականացնող Valicon մարքեթինգային հետազոտական ընկերության տվյալների)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 1318-0320
  2. Navedi splet|title=Družba Dnevnik|url=https://www.dnevnik.si/dd%7Cwebsite=Dnevnik%7Caccessdate=2020-04-15
  3. 3,0 3,1 Martine Robinson Beachboard; John C. Beachboard (2006). «Implications of Foreign Ownership on Journalistic Quality in a Post-Communist Society: The Case of Finance» (PDF). Informing Science Journal. 9. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «Slovenia Newspapers Magazines Journals and Weeklies». Ljubljana Slovenia Travel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. Navedi splet|title=Tednik Mladina: primer medijske tranzicije na Slovenskem • Pod črto|url=https://podcrto.si/tednik-mladina-primer-medijske-tranzicije-na-slovenskem/%7Cwebsite=Pod(չաշխատող հղում) črto|date=2019-07-02|accessdate=2020-04-15|language=sl-SI
  6. Navedi splet|title=Slovene media owned by oligarchs, corrupt politicians | Reporters without borders|url=https://rsf.org/en/news/slovene-media-owned-oligarchs-corrupt-politicians%7Cwebsite=RSF%7Cdate=2018-02-13%7Caccessdate=2020-04-15%7Clanguage=en(չաշխատող հղում)
  7. «Company information (in Slovene)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  8. «Media» (PDF). IPA Section Slovenia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. Razgledi Արխիվացված 2022-03-10 Wayback Machine (in Slovene), 1 August /2011
  10. National Reach of Printed Press (in Slovene)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դնևնիկ» հոդվածին։