Դնեպր-Բուգյան ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դնեպր-Բուգյան ջրանցք
Селішча. Дняпроўска-Бугскі канал. Водападзел (15).jpg
Տեսակջրանցք
ԵրկիրFlag of Belarus.svg Բելառուս
Վարչատարածքային միավորԲրեստի մարզ
Ջրահավաքի տարածքBug Basin?
Երկարություն105 կիլոմետր

Դնեպր-Բուգյան ջրանցք (ավելի վաղ՝ Թագավորական ջրանցք) (բելառուս․՝ Дняпроўска-Бугскі канал, Dnjaproŭska-Buhski Kanal), նավարկելի ջրանցք Բելառուսում, Պոլեսիեի տարածաշրջանում։ Կառուցվել է 1775-ից 1783 թվականներին[1]։ Իրար է կապում Դնեպրի ավազանում գտնվող Պրիպյատի վտակ Պինան և Վիսլայի ավազանին պատկանող Արևմտյան Բուգ գետի վտակ Մուխավեցը։ Ընդհանուր երկարությունը 244 կիլոմետր է[2], ընդ որում՝ Բրեստ-Պինսկ հատվածինը՝ 196 կմ[3]; Գտնվում է «Դնեպր-Բուգյան ջրային ուղի» շինշահագործման ձեռնարկության հաշվեկշռում[4]։

Շինարարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիպյատի ու Բուգի ավազանները միմյանց միացնող նավարկելի ջրանցքի շինարարության գաղափարն առաջին անգամ հնչեցվել է 1655 թվականին լեհական սեյմում, Ռեչ Պոսպոլիտայի կանցլեր Եժի Օսոլինսկու կողմից[5]։ Ջրանցքի կառուցման եռանդուն կողմնակիցներից էին Լիտվական մեծ իշխանության հետման Միխայիլ Կազիմիր Օգինսկին և Պինսկ քաղաքի դատավոր Մատեուշ Բուտրիմովիչը[5]։

Ջրանցքի շինարարությունն սկսվել է 1775 թվականին՝ Ռեչ Պոսպոլիտայի վերջին արքա Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկու օրոք։ Ջրանցքի կանոնավոր սնուցումն ապահովելու նպատակով նախ կառուցվել են Բելոօզյորսկայա և Օրեխովսկայա ջրասնուցիչ համակարգերը[1]։ 1784 թվականի գարնանը[6], Մատեուշ Բուտրիմովիչի նախաձեռնությամբ, ձկնեղենով, մեղրով, մոմով և տեղական այլ ապրանքներով բեռնված առաջին նավերը Պինսկից ջրանցքով հասան Վարշավա, այնտեղից էլ՝ բալթյան Գդանսկ նավահանգիստը[5]։ Այդ նույն տարվա սեպտեմբերին ջրանցքի շինարարություն այցելեց թագավորը, պաշտոնապես բացեց ջրանցքը՝ 40 անձից բաղկացած իր շքախմբով անցնելով ջրանցքով[6]։ Նա չորս օր անցկացրեց Կոբրինի մերձակայքում՝ Գորոդեցում, և այդ ժամանակից ջրանցքին տրվեց Թագավորական անվանումը։ 1786 թվական ին, թագավորի կողմից ջրանցքի շինարարությանը դրամական օժանդակություն տրամադրվելու կապակցությամբ, հատուկ մեդալ հատվեց (հեղինակ՝ Ի. Ֆ. Հոլցհաուզեր)[6]; Ջրանցքի պահպանության համար անհրաժեշտ 100 հազարից պետական գանձարանը հատկացրեց 60 հազար լեհական զլոտի[6]։

Դարավերջին Ռեչ Պոսպոլիտային համակած համընդհանուր ճգնաժամի պատճառով ջրանցքի շինարարությունը դադարեցվեց։ Այն վերսկսվեց միայն 1837 թվականին, արդեն՝ ռուսական իշխանությունների կողմից։ Հիմնական աշխատանքներն իրականացվեցին 1846-ից 1848 թվականներին։ Կառուցվեցին փայտե հավաքովի ամբարտակներ, որոնց միջոցով ապահովվում էր նավարկության համար անհրաժեշտ ջրամակարդակ։ Պինսկից Բրեստ ընկած հատվածում մինչև 1867 թվականը կառուցվեց ու շահագործման հանձնվեց 22 ամբարտակ։ Ջրուղու հատակի լայնությունը հասցվեց 14 մետրի[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «История предприятия РУЭСП «Днепро-Бугский водный путь»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2019-04-18 
  2. Управление водными ресурсами верхней Припяти и Белоозёрской водопитающей системы Днепровско-Бугского канала / Под ред. В. Н. Корнеева и Н. Б. Денисова. Минск, 2010.
  3. Днепровско-Бугский канал // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  4. «РУЭСП «Днепро-Бугский водный путь». Общая информация»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին։ Վերցված է 2019-04-18 
  5. 5,0 5,1 5,2 Павел Куницкий. Кобрин между двух морей // Вечерний Брест
  6. 6,0 6,1 6,2 6,3 Аляксандр Доўнар. Каралеўскі канал // Вялікае княства літоўскае : Энцыклапедыя ў 2 т. / Пад рэд. Г. П. Пашкова і інш. — Мінск: БелЭН, 2007. — Т. 2. 2-е выд.. — С. 47.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: «Советская энциклопедия», 1989. — 592 с. — ISBN 5-85270-057-6
  • Аляксандр Доўнар. Каралеўскі канал // Вялікае княства літоўскае : Энцыклапедыя ў 2 т. / Пад рэд. Г. П. Пашкова і інш. — Мінск: БелЭН, 2007. — Т. 2. 2-е выд.. — С. 47.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]