Դնեպրի դրամայի և կատակերգության ակադեմիական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դնեպրի դրամայի և կատակերգության ակադեմիական թատրոն
Տեսակթատրոն և թատերախումբ
ղեկավարի պաշտոնԼեոնիդ Ֆուրսենկո
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Գտնվելու վայրըԴնեպր
Հիմնադրման ամսաթիվ1927
Անվանված է

Մաքսիմ Գորկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Դնեպրոպետրովսկու ռուսական դրամայի ակադեմիական թատրոն
Գեղարվեստական ղեկավարԺան Մելնիկով
Կայքdramicom.dp.ua(ուկր.)
 Comedy and Drama Theatre in Dnipro[1] Վիքիպահեստում

Դնեպրի դրամայի և կատակերգության ակադեմիական թատրոն (ուկրաիներեն՝ Дніпровський академічний театр драми і комедії), հիմնադրվել է 1927 թվականին Դնեպր քաղաքում։ Թատրոնի շենքը՝ նախկին Ձմեռային թատրոնը (1906-1907 թվականներ), ազգային նշանակության ճարտարապետության հուշարձան է։

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Գորկու անվան ռուսական դրամայի թատրոնը հիմնադրվել է 1927 թվականին Դնեպր քաղաքում, քաղաքային գործադիր խորհրդի որոշմամբ, Մոսկվայի Փոքր թատրոնի մի մասի հիման վրա։

Ուկրաինայի ամենահին թատրոններից մեկն է, որը նշանակալի դեր է խաղացել ուկրաինական մշակույթի զարգացման գործում։

Նոր թատրոնի ղեկավարն էր դարձել Փոքր թատրոնի ռեժիսոր և դերասան Վլադիմիր Յերմոլով-Բորոզդինը։ Նրա ստեղծագործական հայեցակարգը գոյություն ունի առ այսօր՝ «Ժամանակակցի մասին խոսել ժամանակակից լեզվով» ստեղծագործության մեջ։

Թատրոնը բացվել է 1927 թվականի աշնանը, Կոնստանտին Տրենյովի «Անպտուղ սեր» պիեսի պրեմիերայով։ 1920-ականների վերջին և 1930-ականների սկզբին Մաքսիմ Գորկու գրեթե բոլոր պիեսները բեմադրվել են թատրոնի բեմում, ինչը պատճառ դարձավ 1934 թվականին թատրոնը կոչել թատերագրի անվամբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ թատրոնի կոլեկտիվը տեղափոխվել է Բարնաուլ, որտեղ անցկացրել են 3 տարի։ 1944 թվականի հուլիսին թատրոնը վերաբացվել է Դնեպրում։

1997 թվականին դարձավ միակ թատրոնը Ուկրանիայում, որը տնտեսական բարդ իրավիճակում ներկայացումներ էր ցույց տալիս՝ Նիկոլաևում, ՍևաստոպոլՈՒՄ, Սիմֆերոպոլում, Եվպատորիայում։

Ամեն տարի թատրոնը ներկայացումներով հանդես է գալիս Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Բելառուսում։

Դեկոմունիզացիայի որոշման շրջանակներում, Դնեպրի շրջանային խորհրդի նիստում որոշվում է թատրոնի անունը վերափոխել Մաքսիմ Գորկի[2][3]։ Սակայն թատրոնի կոլեկտիվը շարունակեց թատրոնն անվանել Դնեպրովսկու անվան դրամատիկական և կատակերգության թատրոն։

Թատրոնի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը ղեկավարում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ժան Մելնիկովը, թատրոնի տնօրենն էր Ուկրաինայի մշակույթի գործիչ Լեոնիդ Ֆուրսենկոն։

Թատրոնի թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի ժողովրդական արտիստ
    • Լյուդմիլա Վերշինինա
    • Անատոլի Դուդկա (2009—2017)
    • Ժան Մելնիկով
    • Վլադիմիր Սարանչուկ
  • Ուկրաինայի վաստակավոր արտիստներ
    • Լյուդմիրա Վորոնինա
    • Ալեքսանդր Գոլուբենկո
    • Վիկտոր Զախարով
    • Նելլի Մարսալսկայա
    • Անդրեյ Մելնիկով
    • Իլոնա Սոլյանիկ
  • Առաջատար բեմի վարպետներ
    • Նինել Ամուտնիխ
    • Վալենտինա Բատաևա
    • Արսեն Բոսենկո
    • Ելենա Վոլոդինա
    • Վլադիմիր Ժևորա
    • Տատյանա Զախարովա
    • Եվգենի Զվյագին
    • Եվգենի Մազուր
    • Ալեքսանդր Միշին
    • Անատոլի Մորմիշկա
    • Նատալյա Նովոստրոյնայա
    • Ելենա Պոպովա
    • Լիյա Պուդալովա
    • Յակով Տկաչենկո
    • Սերգեյ Ֆեդորենկո
    • Նիկոլայ Ֆիլենկո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]