Jump to content

Դյուպոնի վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյուպոն ընկերության վերլուծության գրաֆիկական ներկայացում:

Դյուպոնի վերլուծություն (հայտնի է նաև որպես Դյուպոնի հավասարում, Դյուպոնի շրջանակ, Դյուպոնի մոդել, Դյուպոնի մեթոդ կամ Դյուպոնի համակարգ) ֆինանսական վերլուծության մեջ օգտագործվող գործիք է, որով սեփական կապիտալի եկամտաբերությունը (ROE) բաժանվում է բաղադրիչ մասերի։

Այս «տարրալուծումը» թույլ է տալիս ֆինանսական ղեկավարներին տարբեր իրավիճակներում կենտրոնանալ ֆինանսական արդյունավետության հիմնական ցուցանիշների վրա առանձին-առանձին՝ դրանով իսկ բացահայտելով ընկերության ուժեղ և թույլ կողմերը, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել[1]։ Նմանապես, այն ներդրողներին հնարավորություն է տալիս համեմատել երկու նմանատիպ ընկերությունների գործունեության արդյունավետությունը[1]։

Անվանումը ծագում է Դյուպոն ընկերությունից, որը սկսեց օգտագործել այս բանաձևը 1920-ականներին։ Դյուպոն ընկերության պայթուցիկ նյութերի վաճառող Դոնալդսոն Բրաունը 1912 թվականին իր վերադասներին ներկայացրել էր ընկերության ներքին արդյունավետության մասին զեկույց, որը ներառում էր այս բանաձևը[2][3]։

Հիմնական բանաձև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուպոն վերլուծությունը ROE-ն՝ սեփական կապիտալի եկամտաբերությունը, բաժանում է երեք հիմնական բաղադրիչի, որոնք հնարավոր է կառավարել առանձին՝

  1. Եկամտաբերություն՝ չափվում է շահութաբերության մարժայով,
  2. Ակտիվների արդյունավետություն՝ չափվում է ակտիվների շրջանառությամբ,
  3. Ֆինանսական լծակ՝ չափվում է կապիտալի բազմապատկիչով

Բանաձևը՝

Սեփական կապիտալի եկամտաբերություն = (Շահույթի մարժա)×(Ակտիվների շրջանառություն)×(Կապիտալի բազմապատկիչ)

= Զուտ շահույթՎաճառք×ՎաճառքՄիջին ընդհանուր ակտիվներ×Միջին ընդհանուր ակտիվներԿապիտալի միջին գումար = Զուտ շահույթԿապիտալ

կամ՝

Սեփական կապիտալի եկամտաբերություն = ՇահույթՎաճառք×ՎաճառքԱկտիվներ = ՇահույթԱկտիվներ×ԱկտիվներԿապիտալ կամ՝

կամ՝

Սեփական կապիտալի եկամտաբերություն = Վաճառքի եկամտաբերություն ×Ակտիվների շրջանառություն = Ակտիվների եկամտաբերություն×Ֆինանսական լծակներ

Սեփական կապիտալի եկամտաբերության վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուպոնի վերլուծությունը ROE-ն (այսինքն՝ այն եկամտաբերությունը, որ ներդրողը ստանում է յուրաքանչյուր 1 դոլար սեփական կապիտալից) բաժանում է երեք հստակ բաղադրիչի։ Այս վերլուծությունն օգնում է մենեջերներին կամ վերլուծաբաններին հասկանալ բարձր (կամ ցածր) եկամտաբերությունը՝ համեմատելով նմանատիպ ոլորտների ընկերությունների հետ (կամ տարբեր ոլորտների միջև)[4]։ Լրացուցիչ համատեքստի համար տես՝ «Սեփական կապիտալի եկամտաբերություն» հոդվածի «Դյուպոնի բանաձևը» բաժինը[4]։

Դյուպոն վերլուծությունը պակաս կիրառելի է այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են ներդրումային բանկային գործը, որտեղ բաղադրիչները էական կերպով կիրառելի չեն (տե՛ս «Ֆինանսների գնահատում» բաժինը)[4]։

Ոլորտների համար, որոնցում Դյուպոն վերլուծության ավանդական բաղադրիչները թույլ կիրառելիություն ունեն, մշակվել են որոշ տարբերակներ, օրինակ՝

Բարձր մարժա ունեցող ոլորտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ոլորտներ, ինչպես օրինակ՝ նորաձևության ոլորտը, իրենց եկամտի զգալի մասը ստանում են ոչ թե վաճառքների մեծ ծավալից, այլ բարձր մարժայով վաճառքներից։ Բարձրակարգ նորաձևության բրենդների համար վաճառքի ավելացումը՝ առանց մարժայի վրա ազդելու, կարող է կարևոր նշանակություն ունենալ։ Դյուպոնի վերլուծությունն օգնում է վերլուծել՝ ROE-ի փոփոխության հիմքում ընկած է շահութաբերությո՞ւնը, շրջանառությո՞ւնը, թե՞ ֆինանսական լծակի գործոնը[5]։

Բարձր շրջանառությամբ ոլորտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մանրածախ գործունեության տեսակներ՝ մասնավորապես խանութները, կարող են ունենալ շատ ցածր շահութաբերություն և չափավոր ֆինանսական լծակ։ Սակայն օրինակ՝ մթերային խանութները կարող են ունենալ շատ բարձր շրջանառություն՝ տարեկան մի քանի անգամ գերազանցելով իրենց ակտիվները։ Այդպիսի կազմակերպությունների ROE-ն հիմնականում կախված է ակտիվների շրջանառությունից, և այդ գործակիցը կարող է խորը վերլուծության ենթարկվել թերակատարումը կամ գերակատարումը գնահատելու համար։ Օրինակ՝ շատ մանրածախ ցանցերի դեպքում կարևոր ցուցանիշ է համարվում նույն խանութների վաճառքների աճը, քանի որ այն ցույց է տալիս՝ արդյոք ընկերությունը կարողանում է ավելացնել շահույթը առանց նոր խանութներ բացելու[5]։

Բարձր ֆինանսական լծակ ունեցող ոլորտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ոլորտներ՝ հատկապես ֆինանսական ոլորտը, հիմնականում հենվում են բարձր ֆինանսական լծակի վրա՝ ընդունելի ROE ապահովելու համար։ Մինչդեռ այլ ոլորտների համար նման լծակները չափազանց ռիսկային կարող են համարվել։ Դյուպոնի վերլուծությունը հնարավորություն է տալիս անկախ վերլուծաբաններին՝ հիմնվելով բացառապես ֆինանսական հաշվետվությունների վրա, համեմատել տարբեր ընկերությունների լծակային դիրքերը[4]։

Ակտիվների եկամտաբերության և սեփական կապիտալի եկամտաբերության հարաբերակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվների եկամտաբերության ցուցանիշը (ROA), որը սկզբնապես մշակվել էր Դյուպոն ընկերության ներքին օգտագործման համար, այժմ լայնորեն կիրառվում է տարբեր կազմակերպությունների կողմից՝ գնահատելու, թե որքան արդյունավետ են օգտագործվում ընկերության ակտիվները[6]։

Սեփական կապիտալի եկամտաբերության գործակիցը (ROE) չափում է բաժնետերերի ստացած շահույթի մակարդակը։ ROE-ի տարրալուծումը՝ ըստ այն գործոնների, որոնք ազդում են ընկերության գործունեության վրա, հաճախ կոչվում է Դյուպոնի համակարգ[7][8]։

Այս տարրալուծումը ներկայացնում է տարբեր հարաբերակցություններ, որոնք օգտագործվում են հիմնարար վերլուծության մեջ[6]:

Ցույց է տալիս, թե ինչ մասնաբաժին է պահպանվում շահույթից հարկերի վճարումից հետո։

Եթե ընկերությունն առանց պարտք/պարտավորություն է, ապա այս ցուցանիշը հավասար է 1։

Ցույց է տալիս՝ որքան շահույթ է ստացվում յուրաքանչյուր 1 դրամի վաճառքից։

Ցույց է տալիս՝ որքան եկամուտ են ստեղծում ակտիվները։

Ցույց է տալիս ընկերության ֆինանսական լծակն ու վարկային կախվածությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Marshall Hargrave (2022). Dupont Analysis, Investopedia.
  2. Phillips, Matt (2015 թ․ դեկտեմբերի 9). «The DuPont invention that changed how things work in the corporate world». Quartz (publication). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. Higgins, R. C. (2012). Analysis for Financial Management (10th ed.). McGraw-Hill Education.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Stickney, C. P., Brown, P., & Wahlen, J. M. (2009). Financial Reporting, Financial Statement Analysis, and Valuation: A Strategic Perspective (7th ed.). South-Western Cengage Learning.
  5. 5,0 5,1 Palepu, K. G., Healy, P. M., & Peek, E. (2016). Business Analysis and Valuation: IFRS Edition (5th ed.). Cengage Learning.
  6. 6,0 6,1 Groppelli, Angelico A.; Ehsan Nikbakht (2000). Finance, 4th ed. Barron's Educational Series, Inc. էջեր 444–445. ISBN 0-7641-1275-9.
  7. Bodie, Zane; Alex Kane; Alan J. Marcus (2004). Essentials of Investments, 5th ed. McGraw-Hill Irwin. էջեր 458–459. ISBN 0-07-251077-3.
  8. Brigham, E. F., & Ehrhardt, M. C. (2016). Financial Management: Theory & Practice (15th ed.). Cengage Learning.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]