Դյունուայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամրոց
Դյունուայի ամրոց
Château de Beaugency
Beaugency06.jpg
Երկիր Ֆրանսիա
Կոորդինատներ: 47°46′39.9″ հս․ լ. 1°38′0.4″ ավ. ե. / 47.777750° հս․. լ. 1.633444° ավ. ե. / 47.777750; 1.633444

Դյունուայի ամրոց (ֆր.՝ Château Dunois), միջնադարյան ամրոց կենտրոնական Ֆրանսիայում, Բոժանսի քաղաքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյունուայի ամրոցը գտնվում է Բոժանսի հին ու փոքրիկ քաղաքում, Լուարե դեպարտամենտում, Օռլեանից 20 կիլոմետր արևմուտք: Բոժանսիի կենտրոնում Սեն-Ֆիրմին հրապարակի մոտ 11-17-րդ դարերի այլ կառույցներին կից, վեր է խոյանում է 36 մետրանոց Դոնժոնը: Վերջինս նույնպես կառուցվել է 11-րդ դարում։ Այս խոշոր ամրոցի հարակից տարածքում 15-րդ դարի կեսերին Ժան դե Դյունուան, որը հայտնի է որպես «Օռլեանի ապօրինածին», կառուցում է ներկայիս ամրոցը: Մարի դ'Արկուրի հետ ամուսնությունից հետո Ժան դե Դյունուան դառնում է Բոժանսիի սենյոր։ Նա ապրել է ամրոցում 1440-1457 թվականներին, որից հետո իր նստավայրը տեղափոխում Շատոդյոն:

Մինչև 1789 թվականը ամրոցը պատկանում էր Դյունուա-Լոնգվիլ ընտանիքին և նրա ժառանգներին: Երբ սկսվեց Ֆրանսիական հեղափոխությունը, և արիստոկրատ ընտանիքներին սկսեցին հետապնդել, ամրոցը լքվեց: Ավելի ուշ, այն որոշ ժամանակ օգտագործվեց որպես անօթևաների բնակավայր և հանգստավայր, ապա իր հարկի տակ ընդունեց «Օռլեանի արվեստի և ավանդույթներին շրջանային թանգարան»-ին: Եռահարկ շենքում ներկայացված են ցուցանմուշներ, որոնք պատմում են տեղացիների կյանքի և սովորույթների մասին, ինչպես նաև Էժեն Սյուի ստեղծագործական կյանքը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյունուայի ամրոցը 15-16-րդ դարերի տիպիկ ֆեոդալական նստավայր է՝ առանձնացված պատուհաններով և փականներով, պահակադիտանոցով, կամարներով շրջապատված աշտարակով: Ներքին շինությունները վերջին երկու դարերի ընթացքում բազմիցս վերակառուցվել են: Սկզբնական վիճակում պահպանվել են միայն վերին հարկերի սենյակները:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]