Դյունայի մեսիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դյունայի մեսիան
Dune Messiah
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ
ՀեղինակՖրենկ Հերբերտ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակություն1969
ՆախորդԴյունա (վեպ)
ՀաջորդChildren of Dune

«Դյունայի մեսիան», Ֆրենկ Հերբերտի «Դյունայի ժամանակագրությունը» վիպաշարի երկրորդ վեպը: Հանդիսանում է «Դյունա» վեպի շարունակությունը: Այս գրքի և նրա շարունակության` «Դյունայի երեխաները» վեպի հիման վրա նկարահանվել է մինի-սերիալ` «Դյունայի երեխաները» վերնագրով[1]: Վեպն առաջին անգամ ռուսերեն է թարգմանվել 1992 թվականին, բայց հեղինակի հավանությանն արժանացած միակ թարգմանությունը կատարվել է Յուրի Սոկոլովի և Պավել Վյազնիկովի կողմից 1999 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տարեկան հասակում Պոլ Ատրեյդեսը դառնում է կայսր: Սակայն նրա իշխանությունը սկսում է տատանվել․ Բենե Գեսսերիտը, Տլեյլակսուն, Գիլյդիա Կոսմոնավիգացին և նույնիսկ նրա կինը` արքայադուստր Իրլուանը, նրա դեմ դաշինք են կապում: Նրանց առաջին հարվածը հատուկ ձևով վերակենդանացրած Դունկան Այդահոյին կայսերն ուղարկելն էր: Օժտված լինելով ապագան տեսնելու ունակությամբ՝ Պոլը, կարծես, առանց դժվարության կարող էր բացահայտել դավադիրներին, սակայն, ինչպես երևում է, Կայսրն ինքն էլ է ձգտում քայքայել իր իշխանությունը...[2]

Գրքում զարգանում է վիպաշարի առաջին մասում առաջ քաշված փիլիսոփայական կարևոր հարցը կանխատեսման մասին (դրություն, երբ մարդը տեսնում է ապագան)[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Herbert, Frank. Dune Messiah and Children of Dune. 1st SFBC Printing edition (2002), 592 pages. 0-7394-2399-1.
  2. Herbert Frank (1969)։ Dune Messiah։ «Muad'dib's Qizarate missionaries carried their religious war across space in a Jihad whose major impetus endured only twelve standard years, but in that time, religious colonialism brought all but a fraction of the human universe under one rule.—Excerpts from the Death Cell Interview with Bronso of IX» 
  3. "Galaxy Bookshelf", Galaxy Science Fiction, September 1976, p.110

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]