Դյուլոնգի և Պտիի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուի Դյուլոնգ

Դյուլոնգի և Պտիի օրենք, էմպիրիկ կանոն, որի համաձայն բոլոր պարզ պինդ մարմինների ատոմական ջերմունակությունը (տեսակարար ջերմունակության և ատոմական զանգվածի արտադրյալը) կախված չէ ջերմաստիճանից[1] և մոտավորապես հավասար է 6 կալ/աստ։ Ձևակերպել են ֆրանսիացի գիտնականներ Պ․ Դյուլոնգը և Ա․ Պտին (1819)։ Դյուլոգի և Պտիի օրենքի բավարար ճշտությամբ կիրառելի է սենյակային ջերմաստիճանների համար։ Ցածր ջերմաստիճանների տիրույթում, երբ աճում է քվանտային երևույթների դերը, այն ճիշտ չէ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 424 CC-BY-SA-icon-80x15.png