Դյուլա Ագհազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դյուլա Ագհազի
Aggházy Gyula 2.jpg
Ծնվել էմարտի 20, 1850(1850-03-20)[1][2]
ԾննդավայրDombóvár, Tolna County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էմայիսի 23, 1919(1919-05-23) (69 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Խորհրդային Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Hungary (1919).svg Հունգարիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ոճնատուրալիզմ
ՈւսուցիչՄիխայ Մունկաչի
ԶավակներTibor Aggházy?
Commons-logo.svg Gyula Aggházy Վիքիպահեստում

Դյուլա Ագհազի (հունգարերեն՝ Gyula Aggházy, մարտի 20, 1850(1850-03-20)[1][2], Dombóvár, Tolna County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - մայիսի 23, 1919(1919-05-23), Բուդապեշտ, Հունգարական Խորհրդային Հանրապետություն), հունգարացի նկարիչ և մանկավարժ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանության ու երիտասարդության տարիներին Դյուլան հավասարապես տարված է եղել նկարչությամբ ու երաժշտությամբ, այս երկու արվեստներն էլ ուսումնասիրել է, մինչև անգամ որոշ ժամանակ ջութակ է նվագել Բուդապեշտի Ժողովրդական թատրոնում։ 1869-ից 1874 թվականներին ապրել է Վիեննայում, հաճախել Ավստրիայի մայրաքաղաքի գեղարվեստի ակադեմիայում անցկացվող պարապմունքներին։ Այնուհետև կերպարվեստի գաղտնիքների մեջ խորամուխ է եղել և ավելի հմտացել ու կատարելագործվել՝ ուսումը շարունակելով Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում[3]։ Հայրենի Հունգարիա վերադառնալուց հետո մի կարճ ժամանակ անցկացրել է Սոլնոկում, որը հունգարացի նկարիչների սիրած հավաքավայրերից մեկն էր, ապա մեկնել է Փարիզ, որտեղ վարպետության դասեր է առել անվանի գեղանկարիչ Միհայ Մունկաչիից[3]։

Սկսած 1876 թվականից՝ նա իր ժամանակի մի մասն անցկացրել է Սոլնոկում, մյուս մասը՝ Բուդապեշտում. Հունգարիայի մայրաքաղաքում Դյուլա Ագհազին աշխատում էր նաև որպես արվեստների ու արհեստների թագավորական դպրոցի (ներկայումս՝ Միհայ Նագիի անվան արվեստի և դիզայնի համալսարան) ուսուցիչ[3] : 1897 թվականին նրան շնորհվել է Հունգարիայի գեղարվեստի համալսարանի պրոֆեսորի կոչում։

Անվանի նկարիչը սովորաբար չափազանց արագ է աշխատել, կարճ ժամանակում ստեղծել ժողովրդի կյանքից ժանրային տեսարաններ։ Իր ստեղծագործությունները պարբերաբար ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաքի գեղարվեստի Műcsarnok սրահում կազմակերպված ցուցահանդեսներում։

Դյուլա Ագհազիի ժանրային նկարները, որոնք գլխավորապես արված են բնապաշտական (նատուրալիստական) ոճով, ինչպես նախկինում, ներկայումս ևս չափազանց սիրված են և գնահատված։ Դրանց զգալի մասը պահվում և ցուցադրվում է Հունգարիայի ազգային պատկերասրահում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]