Դյորդ Գենդել
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 20, 1959[1] | ||
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2] | ||
Մահվան ամսաթիվ | հունվարի 16, 2021[3] (61 տարեկան) | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դյորդ Գենդել (հունգ.՝ Handel György, մարտի 20, 1959[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2] - հունվարի 16, 2021[3]), հունգարացի նախկին ֆուտբոլիստ, կարիերայի մեծ մասն անց է կացրել «ՄՏԿ Հունգարիա» և «Դյոր» ֆուտբոլային ակումբներում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«ՄՏԿ Հունգարիա» սիրողական ակումբում հանդես է եկել 1980-1984 թվականներին, անցկացնել է 108 խաղ, դարձել 32 գոլի հեղինակ։ 1981/82 մրցաշրջանում նրա ակումբը շահել է երկրորդ դիվիզիոնի ուղեգիր, իսկ Գենդելը 21 գոլով ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Իր կարիերայի ընթացքում Հունգարիայի Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 186 հանդիպում և դարձել 39 գոլի հեղինակ։
1987 թվականին նա մեկ խաղ է անցկացրել Հունգարիայի ազգային հավաքականի կազմում՝ Լեհաստանի դեմ 1988 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում․ նա խաղադաշտ է դուրս եկել 81-րդ րոպեին, սակայն չի չկարողացել օգնել ակումբին խուսափել 3-2 հաշվով պարտությունից։
Կարիերայի ավարտին նա խաղացել է Մալթայում[4]։ 1991 թվականին նա դարձել է «Լուկա Սենտ Էնդրյուսի» ֆուտբոլիստ, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան։ Դրանից հետո Գենդելը տեղափոխվել է «Նադուր Յունստերս» ակումբ, որտեղ երկու մրցաշրջանում դարձել է 43 գոլի հեղինակ և համարվել ակումբի պատմության լավագույն խաղացողներից մեկը։
Ավելի ուշ նա հանդես է եկել «Օրատորի Յաս», «Գոցո», «Լիա Ատլետիկ» և «Կորմի» ակումբների կազմում[5]։
Մահացել է կորոնավիրուսից, 2021 թվականի հունվարի 16-ին[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 PIM identifier
- ↑ 3,0 3,1 3,2 Gyász: elhunyt az egyszeres válogatott futballista, Handel György (հունգ.)
- ↑ Málta — a rejtelmes sziget. Nemzeti Sport, VIII. évf. 15. sz. (1997. jan. 16.) 16. o.
- ↑ Gyász: Handel Györgyöt Máltán is gyászolják Nemzeti Sport Online, 2021. január 17.
- ↑ «Gyász: elhunyt az egyszeres válogatott futballista, Handel György» (հունգարերեն)։ 16 January 2021։ Վերցված է 17 January 2021
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|