Դմիտրո Բելոուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրո Բելոուս
Ծնվել էապրիլի 24, 1920(1920-04-24)
ԾննդավայրԿուրմանի, Ռոմնիի գավառ, Պոլտավայի նահանգ
Վախճանվել էհոկտեմբերի 13, 2004(2004-10-13) (84 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրական քննադատ, բանաստեղծ, թարգմանիչ և մանկագիր
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ
ԱնդամակցությունՈւկրաինայի գրողների ազգային միություն
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Աշխատանքային արիության համար» մեդալ «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին դասի մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Order for Bravery 3rd Class of Ukraine Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան և «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան

Դմիտրո Բելոուս (ուկրաիներեն՝ Дмитро́ Григо́рович Білоу́с, ապրիլի 24, 1920(1920-04-24), Կուրմանի, Ռոմնիի գավառ, Պոլտավայի նահանգ - հոկտեմբերի 13, 2004(2004-10-13), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի բանաստեղծ, թարգմանիչ, գրական քննադատ, մանկագիր։ ԽՄԿԿ անդամ՝ 1948 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը։ 1934 թվականին աշխատել է էլեկտրագործարանում և միաժամանակ կրթությունը շարունակել Խարկովի մանկական աշխատանքային կոմունայում, որտեղ ուսումնական գործը ղեկավարում էր Անտոն Մակարենկոն։

1938 թվականին ընդունվել է Խարկովի պետական համալսարան։ Պատերազմի սկզբից մեկնել է ռազմաճակատ և ուսանողական գումարտակի կազմում մասնակցել մարտերին։ Ծանր վիրավորվելուց և ապաքինվելուց 1943 թվականի գարնանից սկսել է աշխատել «Խորհրդային Ուկրաինա» և «Պարտիզանկա» ռադիոկայաններում, որոնք հաղորդումներ էին կազմակերպում ուկրաինական պարտիզանների մասին։

1945 թվականին ավարտել է Կիևի պետական համալսարանը, իսկ ավելի ուշ՝ ասպիրանտուրան։ 1948 թվականին Պավլո Տիչինայի հետ միասին եղել է Հայաստանում և մասնակցել Խաչատուր Աբովյանին նվիրված հոբելյանական հանդեսներին։

Հրատարակել է բանաստեղծությունների և պոեմների ավելի քան 30 ժողովածու, որոնցից մի քանիսը թարգմանվել են ռուսերեն, բելոռուսերեն, բուլղարերեն։ Ուկրաիներեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Ավետիք Իսահակյանի, Յակուբ Կոլասի, Յանկա Կուպալայի, Մաքսիմ Տանկի և այլ գրողների ստեղծագործություններ։

Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 60։