Դմիտրի Ցիգանկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Ցիգանկին
Ծնվել էհոկտեմբերի 22, 1925(1925-10-22)
Մոկշալեյ, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 21, 2023(2023-11-21)[1] (98 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական և լեզվաբան
Հաստատություն(ներ)Մորդովիայի պետական համալսարան
Գործունեության ոլորտուգրո-ֆիննական ուսումնասիրություններ
Ալմա մատերՄորդովիայի պետական համալսարան (1954)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1978) և պրոֆեսոր (1979)
Տիրապետում է լեզուներինռուսերեն և էրզյաներեն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ
և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ
 Dmitrii Cygankin Վիքիպահեստում

Դմիտրի Ցիգանկին (էրզ.՝ ռուս.՝ Дмитрий Васильевич Цыганкин, հոկտեմբերի 22, 1925(1925-10-22), Մոկշալեյ, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 21, 2023(2023-11-21)[1]), խորհրդային և ռուս բանասեր, ուգրոֆիննագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1979), ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1997)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Ցիգանկինը ծնվել է 1925 թվականին Պենզայի գուբերնիայի Սարանսկի վարչական շրջանի Մոկշալեյ գյուղում (այժմ՝ Չամզինսկի շրջան, Մորդովիա)[2]։ Ազգությամբ մորդովին է (էրզիացի)[3]։ Ավարտել է Մոկշալեյի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը, որտեղ դասավանդել են էրզիաերեն, այնուհետև՝ Մեծ Մարեսևոյի միջնակարգ դպրոցը, որտեղ ուսուցումն իրականացվել է ռուսերեն[4]։

1943 թվականին մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Օրշայի, Մինսկի, Բորիսովի, Վիտեբսկի ազատագրմանը[4]։ Պատերազմի ավարտից հետո ծառայությունը շարունակել է բանակում[2]։

1950 թվականին զորացրվել է և ընդունվել Մորդովիայի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ 1954 թվականին ավարտել է համալսարանը և ստացել ռուսաց և մորդովերեն լեզուների և գրականության ուսուցչի որակավորում։ Կրթությունը շարունակել է ասպիրանտուրայում, 1958 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Էրզիա-մորդովական լեզվի շուգուրովյան բարբառը» թեմայով։ Դասավանդել է Մորդովիայի պետական համալսարանում։ 1962 թվականին ստացել է դոցենտի կոչում[2]։ 1962–1972 թվականներին եղել է Մորդովիայի պետական համալսարանի ուսումնական-գիտական գծով պրոռեկտոր[3], 1972-1980 թվականներին՝ մորդովական լեզուների և գրականության ամբիոնի վարիչ։ 1978 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գոյական անվան ձևաբանությունը էրզիական բարբառում» թեմայով։ 1979 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[2]։ 1980–1987 թվականներին եղել է Մորդովիայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան, 1991 թվականից՝ էրզիական լեզվի ամբիոնի վարիչ։

Հեղինակ է ավելի քան 200 գիտական հրապարակումների՝ հոդվածներ, մենագրություններ, բառարաններ, համալսարանների և դպրոցների դասագրքեր, ձեռնարկներ, ծրագրեր[5]:Գիտական հետազոտությունները վերաբերում են հնչյունաբանությանը, լեքսիկային, ձևաբանությանը, շարահյուսությանը, բառակազմությանը, բարբառագիտությանը, տեղանունությանը, մորդովական լեզուների պատմությանը[3]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օգարովյան մրցանակի դափնեկիր, 1980[3]
  • Մորդովիայի գիտության վաստակավոր գործիչ, 1985[3]
  • ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, 1997[3]
  • Գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում Մորդովիայի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, 2000[3]
  • Մորդովիայի նախագահի մրցանակի դափնեկիր, 2005[3]
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան[3]
  • ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ[3]
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ[5]
  • «Քյոնիգսբերգի գրավման մեդալ»[3]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жизнь в науке профессора Д. В. Цыганкина : финно-угорское языкознание / Г. С. Цыганкин. - Саранск : Мордовский гос. педагогический институт, 2011. - 249 с.
  • Дмитрий Цыганкин. Путь звукометриста по траншеям смерти. ainros.ru. Проверено 24 марта 2017.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.vsar.ru/35431_ushel_iz_jizni_izvestnyy_lingvist_mordovii_dmitriy_vasilevich_tsygankin
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Биография». Сайт Дмитрия Цыганкина. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Цыганкин Дмитрий Васильевич». Мордовский государственный университет имени Н. П. Огарёва. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  4. 4,0 4,1 Валерий Петрухин (2015 թ․ հոկտեմբերի 30). «Выдающемуся финно-угроведу, известному ученому-языковеду Дмитрию Васильевичу Цыганкину - 90 лет!». «Финно-угорская газета». Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  5. 5,0 5,1 Г. С. Самаркина (2015 թ․ հոկտեմբերի 20). «С юбилеем Дмитрий Васильевич!». REGRUSNEWS. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ցիգանկին» հոդվածին։