Դմիտրի Վինոգրադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Վինոգրադով
ռուս.՝ Дмитрий Андреевич Виноградов
Dmitry Vinogradov 7.11.2012.jpg
Վինոգրադովը դեղագործական ընկերության պահեստի տարածքում (նոյեմբերի 7, 2012)։ Հատված ներքին վերահսկողության համար դեղագործական ընկերության պահեստում տեղադրված տեսախցիկի ձայնագրությունից
Ծնվել էօգոստոսի 20, 1983(1983-08-20) (36 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան

Դմիտրի Անդրեևիչ Վինոգրադով (ռուս.՝ Дмитрий Андреевич Виноградов, օգոստոսի 20, 1983(1983-08-20), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս զանգվածային մարդասպան, հայտնի է որպես «ռուս Բրեյվիկ»[1][2][3][4][5] և «դեղատնային հրաձիգ»[6][7]։ 2012 թվականի նոյեմբերի 7-ին Մոսկվայի Հյուսիսային Մեդվեդկովո շրջանի «Ռիգլա» դեղատնային ցանցի կենտրոնական գրասենյակում, որտեղ 4 տարի աշխատել է որպես իրավաբան, հրազենով սպանել է 6 մարդու և վիրավորել մեկին։

2013 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայի քաղաքային դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման[1]։ 2013 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանի գերագույն դատարանը հաստատել է Վինոգրադովին ցմահ ազատազրկելու վճիռը[8]։ 2014 թվականի փետրվարին նա տեղափոխվել է Պերմսկի շրջանի Սոլիկամսկ քաղաքի «Սպիտակ կարապ» ցմահ դատապարտվածների հատուկ ռեժիմով գաղութ[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Վինոգրադովը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 20-ին[10] Մոսկվայում, ուր նրա ծնողները տեղափոխվել էին Մուրմանսկից։ Հայրը՝ երկրաֆիզիկոս, գիտությունների թեկնածու Անդրեյ Վինոգրադովը, ապագա կնոջ՝ Ելենայի հետ ծանոթացել էր 1978 թվականին Սևաստոպոլում[3][11]։

Դմիտրին ծնվում է ուժեղ թթվածնային քաղցով, բժիշկները նորածնի մոտ ախտորոշում են ծննդաբերական տրավմայի հետևանքով առաջացած էնցեֆալոպատիա, ինչպես նաև ողնաշարի պարանոցային բաժնի ողերի խախտում[3][11]։ Պոլիկլինիկայում մերսման երկարատև կուրսերից հետո երեխան կարողանում է կատարել առաջին քայլերը: Շուտով ծնողները վերադառնում են Մուրմանսկ, որտեղ Դմիտրի Վինոգրադովը արշավախմբի կազմում մասնակցում է ծովի հատակի ուսումնասիրություններին[3]։

Երեխան մեծանում է ամաչկոտ և ինքնամփոփ, մանկապարտեզ չի հաճախում։ Երկու տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աուտիզմ[12]։ Չորս տարեկանում՝ զբոսանքի ժամանակ, Դմիտրին ստանում է գանգուղեղային լուրջ վնասվածք, որից հետո երկար տարիներ տանջվում է գլխացավերից[4][11]։

1989 թվականին Վինոգրադովների ընտանիքը վերջնականապես տեղափոխվում է Մոսկվա և բնակություն հաստատում Կանտեմիրովի փողոցում գտնվող մի բնակարանում, իսկ Դմիտրին ընդունվում է 981-րդ միջնակարգ դպրոցի առաջին դասարան[11]։ Ըստ Ելենա Վինոգրադովի հիշողությունների՝ որդին առաջին դասարանում չէր կարողանում գրատախտակի մոտ պատասխանել․ ամաչում էր, բառերը շփոթում կամ էլ ընդհանրապես լռում էր, նույն դասարանում մնալու վտանգ կար։ Մոր խնդրանքով ուսուցիչը տնային հանձնարարություններն սկսեց դասերից հետո առանձին հարցնել, և Դմիտրիի առաջադիմությունը բարձրացավ[3][11]։

Միջին դպրոցում Դմիտրին սովորում է հումանիտար դասարանում։ Դեռահասը նաև հաճախում է ուշուի և թենիսի խմբակների, սակայն մնում է փակ՝ պահպանելով ընկերական հարաբերություններ միայն որոշ համադասարանցիների հետ[3]։ Դասղեկ Լյուդմիլա Յարցևայի խոսքերով՝ Վինոգրադովը միշտ դասերին պատրաստ էր, նույնիսկ այն ժամանակ, երբ բացակայած էր լինում, գրում էր «պարզապես զարմանալի շարադրություններ»[13]։

9-րդ դասարանից Վինոգրադովը սովորում է Մոսկվայի տնտեսագիտության և լեզվաբանության պետական ինստիտուտում (2009 թվականից՝ Մոսկվայի հումանիտար-տեխնիկական ակադեմիա)։ 2000 թվականին նա ընդունվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի բազայի վրա ստեղծված Ակադեմիական իրավունքի համալսարանը[3]։ Մոտավորապես երրորդ կուրսում Դմիտրին դադարում է հաճախել դասերին, բայց շարունակում է ինքնուրույն ուսումնասիրել իրեն հետաքրքրող առարկաները։ Միաժամանակ նա հաճախում է Մոսկվայի Ն․ Է․ Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի ծրագրավորման դասընթացներին[11]։

Ուսուցիչների խորհրդով Դմիտրին շարունակում է իր ուսումը, սակայն տեղափոխվում է հեռակա բաժին։ 2009 թվականին ավարտում է իրավաբանական ֆակուլտետը և ստանում քաղաքացիա-իրավական առարկաների ամբիոնի մագիստրոսի աստիճան[3][11]։

Աշխատանքային գործունեությունն սկսում է 2004 թվականին՝ աշխատանքի տեղավորվելով «Կորուսկոնսալտինգ» ընկերությունում։ Այնտեղ աշխատում է երեք ամիս։ Աշխատանքը Վինոգրադովին թվում էր դժվար, և նա տեղափոխվում է «ՄեդիՌայթ» ընկերությունը, որտեղ ստանձնում է համակարգի կառավարչի պարտականությունները[3]։ 2008 թվականին աշխատանքի է ընդունվում «Ռիգլա» դեղագործական ընկերությունում («Պրոտեկ» ընկերությունների խումբ)[14]), որտեղ հաջողությամբ անցնում է հարցազրույցը, հոգեբանական և իրավաբանական փորձությունները, որից հետո նշանակվում է իրավաբանի օգնական։ Արդեն մեկ տարի անց Դմիտրին նշանակվում է իրավաբան, նրա պարտականությունն էր պայմանագրերի իրավական գրանցումը։ Աշխատավայրում բնութագրվել է դրականորեն, որպես «նրբանկատ և քաղաքավարի մարդ»[15]։

2008 թվականի հունվարի վերջին-փետրվարի սկզբին Վինոգրադովը՝ որպես կամավոր, 12 օրով մեկնում է «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» ճամբար՝ Կերչի նեղուցում նավթի հեղեղից տուժած թռչուններին օգնելու[11][16]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրդապատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պրոտեկ» ընկերությունների ցանցի գրասենյակը Չերմյանի փողոցում

«Ռիգլա» ընկերությունում աշխատելու 4 տարիների ընթացքում Վինոգրադովի առօրյա վարքագիծը նրա ղեկավարության և աշխատակիցների մոտ կասկած չի առաջացրել, թե նա կարող է ցուցաբերել ոչ ադեկվատ պահվածք։ Դմիտրին, աշխատակիցների վկայությամբ, երբեք արմատական գաղափարներ չի արտահայտել և նրանց հետ չի կիսվել իր խնդիրներով[17]։

Գրասենյակում Վինոգրադովը ծանոթանում է ֆինանսական բաժնի 26-ամյա աշխատակցուհի Աննա Կազնիկովայի հետ, որի հետ որոշ ժամանակ հարաբերություններ է ունենում[11][14][17][18][19]։ Ծանոթության պահին Աննան արդեն մի քանի տարի էր, ինչ հանդիպում էր մի երիտասարդի հետ, որին Աննայի բնակության վայրում ընդունում էին որպես նրա փաստացի ամուսին[4][20]։ Դմիտրին Կազնիկովային նվերներ է տալիս, հրավիրում կինո, նրանք միասին ուղևորվում են Սուզդալ[2], որից հետո, ըստ Դմիտրիի, նրանց հարաբերությունները սառչում են, իսկ հանդիպումները տեղի էին ունենում ոչ իր ցանկացածի պես[2][3]։ Նա նաև Աննային խանդում էր նրա աշխատակցի՝ Ալեքսանդր Բիրյուկի հանդեպ[11]։ 2012 թվականին Էդինբուրգ կատարելիք համատեղ ուղևորությունից քիչ առաջ Վինոգրադովն ու Կազնիկովան վիճում են, որից հետո Աննան սկսում է երիտասարդից ստանալ սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ և հաղորդագրություններ[11][19]։

Կազնիկովայի հետ գժտվելուց հետո Վինոգրադովն ընկնում է դեպրեսիայի մեջ[11][12]։ Մոր հետ խորհրդակցելուց հետո նա այցելում է Մոսկվայի Ն․ Ա․ Ալեքսեևի անվան հոգեբուժական № 1 հիվանդանոց։ Այնտեղ նշանակում են 3 դեղամիջոց՝ ցիտրոլեպս, ֆինլեպսին և սերդոլեկտ, ինչպես նաև նրան առաջարկվում է բուժվել ցերեկային հոգեբուժարանում։ Դրանից հետո Դմիտրին ևս 4 անգամ այցելում է հիվանդանոց, բայց բժիշկները այդպես էլ չեն կարողանում նրան համոզել գնալ բուժվելու[3]։ Ինչպես հայտնում է Հոգեկան առողջության գիտական կենտրոնի հոգեբուժության սոցիալ-ժողովրդագրական և տնտեսական խնդիրների բաժնի վարիչ Տատյանա Սալոխինան, ավելի ուշ Վինոգրադովը դիմել է ուրիշ մասնագետների, անցել բժշկական զննություն[3]։

Հարձակման շարժառիթը, ըստ քննիչների, կարող է լինել անպատասխան սերը, ինչի մասին Վինոգրադովն ինքն է պատմել հարցաքննությունների ժամանակ և դատարանում[5]։ Ինչպես նաև, ըստ իր խոսքերի, ինքը ցանկացել է ինքնահաստատվել և իրեն ցույց տալ Կազնիկովայի մոտ[2][21]։

Դմիտրին երկար և խնամքով պատրաստվում է աշխատակիցների հետ դատաստան տեսնելուն[22], զենքով սկսում է հետաքրքրվել Աննա Կազնիկովայի հետ գժտվելուց անմիջապես հետո։ 2012 թվականի մարտին ձեռք է բերում «Վեպր-12» կարաբին և Benelli M3 Super 90 ատրճանակ։ Կարաբինը 77055 ռուբլով գնել էր Վարվարկա փողոցի «Օղազրահ» խանութից, իսկ մի քանի օրից գնում է 7-րդ պուրակային փողոցի «Որսորդ» խանութը և 34750 ռուբլով գնում ատրճանակ։ Զենքից բացի նա ձեռք է բերում 300 փամփուշտ[23]։ Ավելի վաղ նա բժշկական տեղեկանք էր ձեռք բերել «Մեդսերվիս» ՍՊԸ-ի կլինիկայից, որը նրան թույլ էր տալիս փետրվարին զենք գնելու, պահելու և կրելու իրավունք ստանալ Ռուսաստանի Նագատինո-Սադովնիկի շրջանի ՆԳՆ-ից[11][24]։ Ավելի ուշ ԶԼՄ-ներում հայտնվում է ենթադրություն, որ Դմիտրին տեղեկանքը «Մեդսերվիսից» ձեռք էր բերել 900 ռուբլով՝ շրջանցելով բժշկական զննությունը[25]։ Զենքը գնելուց հետո Վինոգրադովն անդամագրվում է Պոդոլսկի հրաձգային ակումբում, բազմիցս այցելում հրաձգարան[26][27]։

Միջադեպից մի քանի օր առաջ սովորաբար չխմող Վինոգրադովը դադարում է ընդունել նշանակված հակադեպրեսանտները և սկսում է զբաղվել հարբեցողությամբ, որը շարունակվում է 5 օր[4][28]։ Ավելի ուշ նա ասել է, որ նախօրոք չէր պատրաստվել կրակել կոնկրետ ինչ-որ մեկի վրա և չէր պլանավորել պատահարի օրը, վերջնական որոշում ընդունել է միայն նոյեմբերի 6-ի երեկոյան[3]։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 7-ին Մոսկվայի ժամանակով (UTC+4) 4։56 Վինոգրադովը «ՎԿ» սոցիալական կայքի իր էջում տեղադրել է «Իմ հրովարտակը» վերնագրով փաստաթուղթ, որով հայտարարել է մարդկության նկատմամբ ունեցած իր ատելության մասին[4][11][29]:

Ես համոզված եմ, որ ունեմ բավարար հիմքեր ամբողջ մարդկությունը համարելու կենդանի օրգանիզմի չարորակ ուռուցքի սերտ նմանօրինակը, տվյալ դեպքում նրա դերում հանդես է գալիս մեր մոլորակը։ <…> Ես ատում եմ մարդկային հասարակությանը, և ինձ համար զզվելի է նրա մի մասը լինելը։ Ես ատում եմ մարդկային կյանքի անիմաստությունը։ Ես ատում եմ այս կյանքը։ Այն արդարացնելու միայն մի միջոց եմ տեսնում․ ոչնչացնել մարդկային կոմպոստի որքան հնարավոր է շատ մասնիկ։

Վինոգրադովը մորը հաղորդել է, որ արձակուրդ է վերցրել և գնում է հրաձգության։ Մեծ ուսապարկի մեջ փաթեթավորելով զենքն ու Fiocchi Munizioni իտալական ընկերության 12/70 մակնշման, 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտները, որոնք նախատեսված են ողորկափող զենքի համար[30]՝ դուրս է եկել տնից, նստել հոր՝ Toyota մակնիշի ավտոմեքենան և գնացել աշխատանքի[11]։ Չհասնելով մինչև Չերմյանի փողոցի գրասենյակը՝ ավտոմեքենան կանգնեցրել է Տիխոմիրովի փողոցում, մի քիչ քնել, այնուհետև ոտքով գնացել է դեպի շինությունը[3]։

8:19 Դմիտրին անցել է մուտքի պահակակետը և չաշխատող մետաղաորոնման շրջանը։ 8։20 մտել է զուգարան, որտեղ հագել է մուգ կամուֆլյաժ և ժիլետ։ Ժիլետի գրպաններում ուներ ավելի քան 230 փամփուշտ և մեկ մեծ դանակ։ Այնուհետև զանգել է Կազնիկովային և համոզվելով, որ նա իր տեղում է՝ չորրորդ հարկի № 400 աշխատասենյակում, գնացել է այնտեղ[31]։ 9:49 Վինոգրադովը, զենքը ձեռքին պահած, դուրս է եկել զուգարանից[3]։

Աստիճանների վրա Վինոգրադովը բախվել է Դենիս Մոիսեևին, որը եկել էր «Ռիգլա» ընկերությունում աշխատող կնոջ հետ խորհրդակցելու։ Կրակելով Մոիսեևի գլխին՝ շարունակել է ճանապարհը։ 9։50 մտել է № 400 առանձնասենյակը։ Այնտեղ գտնվող ֆինանսական բաժնի աշխատակիցներին ողջունելով «Ողջո՛ւյն, աշխատակիցնե՛ր» բառերով[32]՝ նրանց վրա կրակ է բացել (սկզբնապես ենթադրվել է, որ Վինոգրադովը կրակել է երկու ձեռքով[3], բայց հետագայում այն մերժվել է[11][33]

Հրաձգությունը տևել է 18 վայրկյան[14]։ 10-րդ կրակոցից հետո Վինոգրադովի փամփուշտները վերջացել են, վերալիցքավորման ժամանակ նրան փորձել են կանգնեցնել ծանր վիրավորված 29-ամյա Նիկիտա Ստրելնիկովը[4][34], այնուհետև ֆինանսա-տնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Յուրի Մարչենկոն[35]։ Ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել հրաձիգին։ Վինոգրադովին զինաթափել են և կապել կպչուն ժապավենով, այնուհետև հանձնել ոստիկանությանը[4][26][35][36]։

Առանձնասենյակում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 4 հոգի (25-ամյա Ելենա Լապշինան, 25-ամյա Նատալյա Պլեխանովան, 42-ամյա Ալեքսանդր Բիրյուկը և 33-ամյա Անտոն Տրետյակովը[37]) տեղում մահացել են, իսկ 24-ամյա Յարոսլավ Սերգենյուկը և Նիկիտա Ստրելնիկովը ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց[19], վերջինս հաջորդ առավոտյան մահացել է[17][34][38]։ Ընդհանուր առմամբ նոյեմբերի 7-ին Վինոգրադովն սպանել է 6 հոգու, որոնցից անձամբ ծանոթ էր միայն Բիրյուկի հետ[2]։ Աննա Կազնիկովան այդ պահին գտնվում էր հանցագործության վայրում, բայց Դմիտրին նրա վրա չի կրակել[19]։

Պատահարից անմիջապես հետո զանգվածային լրատվական միջոցները Վինոգրադովին անվանել են «ռուս Բրեյվիկ»։ Նորվեգիացի ահաբեկիչն Օսլոյի կենտրոնում պայթյուն և նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարում հարձակում կատարելուց առաջ նույնպես կայքում տեղադրել էր իր հրովարտակը, որը բաղկացած էր 1500 էջից և որում ներկայացրել էր իր գաղափարական հայացքները[3]։ Ավելի ուշ Վինոգրադովը հայտարարել է, որ ինքը Բրեյվիկի հետևորդը չի համարվում, քանի որ նա ու նորվեգացին ունեցել են այլ դրդապատճառներ, իսկ իր հրովարտակը, որը 2012 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ հավաքել էր ավելի քան 5000, իսկ դեկտեմբերի 27-ին՝ ավելի քան 30000 հավանում[39], անվանել է «անհեթեթություն»[40]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերի 8-ին Վինոգրադովը Բաբուշկինի շրջանից տեղափովեց Մոսկվայի դատարան։ Նրան մեղադրանք առաջադրվեց ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով («2 և ավելի անձանց կանխամտածված սպանություն») և 30-րդ հոդվածի 3-րդ մասով («մահափորձ երկու և ավելի մարդկանց նկատմամբ»)[19][22]։ Հրաձգության հետ կապված որպես խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանք[41]։ Վինոգրադովը դատարանում հայտարարել է, որ ապաշխարում է և ցավակցում իր զոհերի հարազատներին և մտերիմներին։ Սակայն նա հավելել է, որ եթե իրեն չկանգնեցնեին, ինքը կշարունակեր սպանելը, և ապա վերջում ինքնասպան կլիներ[5]։

Նոյեմբերի 12-ին Մոսկվայի քաղաքային դատախազությունը ՌԴ Գլխավոր դատախազության հանձնարարությամբ դիմեց Հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի հսկողության դաշնային ծառայությանը՝ Դմիտրի Վինոգրադովի «ՎԿ» կայքի էջ մուտք գործելը սահմանափակելու խնդրանքով[42][43]։ Դատախազի միջամտության պատճառը Վինոգրադովի կողմից տեղադրած հրովարտակն էր, որը հետագայում կցվեց քրեական գործին[22], ինչպես նաև մի շարք լուսանկարներ, մասնավորապես, թիրախի և ատրճանակով փոքրիկ սևամորթի պատկերներ՝ ստորագրված «End racism, kill everyone» (ռուս.՝ «Վերջ տուր ռասիզմին, սպանիր բոլորին») կարգախոսով[4]։ Փորձագետները հրովարտակի տեքստը ենթարկեցին հոգեբանա-լեզվական ուսումնասիրության, որի արդյունքում հաստատվեց․ «տեքստը պարունակում է կոչեր ուղղված մարդկության զանգվածային ոչնչացմանն ու այնպիսի գործողությունների արդարացմանը, որոնք ինքնին համարվում են ահաբեկչության կոչեր»[44]։

Հոգեբույժները պետք է պարզեին Վինոգրադովի գիտակցականության աստիճանը, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ 2013 թվականի փետրվարին հայտնի դարձավ Սոցիալական և դատական հոգեբուժության Վ․ Պ․ Սերբսկու անվան պետական հետազոտական կենտրոնի մասնագետների եզրակացությունը[45]։ Պարզվել էր, որ հանցագործության կատարման ժամանակ Վինոգրադովը ունեցել է շիզոտիպիկ անձնային խանգարում[46], որը սահմանափակել է իր գործողությունների փաստացի բնույթն ու հասարակական վտանգավորությունը լիարժեք գիտակցելու և դրանք ղեկավարելու ընդունակությունը, սակայն այդ փաստը չի բացառում նրա գիտակցականությունը[47]։

2013 թվականի փետրվարի 3-ին Բաբուշկինի դատարանը Վինոգրադովի ձերբակալման ժամկետը երկարացրեց ևս 2 ամսով[48]։ Ապրիլի 4-7-ը նա մնաց քննչական մեկուսարանում։ Դմիտրին այս որոշման դեմ չառարկեց, բայց խնդրեց իրեն «Բուտիրկա» № 2 քննչական մեկուսարանից տեղափոխել № 4 մեկուսարան, քանի որ այնտեղ հոգեբուժական հիվանդանոց կար։ Նախկինում Վինոգրադովը «դիստիմիա» ախտորոշմամբ հոսպիտալացվել էր այնտեղ։ Հետաքննությունը դատարան է ներկայացրել տեղեկանք № 4 քննչական մեկուսարանից, ըստ որի՝ Վինոգրադովը կարող է պահվել քննչական մեկուսարանում, իսկ նրա առողջական վիճակը բավարար է, մեղադրող կողմը համաձայնեց այդ փաստարկներին[49]։ Լսելով կողմերի փաստարկները՝ դատարանը մերժեց Վինոգրադովին տեղափոխել քննչական այլ մեկուսարան[50]։

2013 թվականի ապրիլի 22-ին Վինոգրադովին ներկայացվեց վերջնական մեղադրանք[51]։ Արդեն եղած կետերին ավելացվեց մեղադրանք հանցագործության համար՝ համաձայն Քրեական օրենսգրքի 1-ին մասի 280-րդ հոդվածի («ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր»[52]։

2013 թվականի ապրիլի 30-ին Մոսկվայի Օստանկինի շրջանային դատարանը լիովին բավարարեց Հյուսիսարևելյան վարչական շրջանի դատախազի պահանջը Վինոգրադովի վեբ-կայքը ճանաչել որպես ծայրահեղական հրապարակում։ Այն ներառվեց ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակի մեջ[53], իսկ այնտեղ մուտքն արգելափակվեց[54]։

Մայիսի 6-ի հրաձիգի կալանքը կրկին երկարաձգվեց, այս անգամ մինչև հուլիսի 6-ը[55]։ Հունիսի 11-ին դատարանը Վինոգրադովի կալանքն անփոփոխ թողեց մինչև օգոստոսի 6-ը[56]։

Հունիսի սկզբին քննչական կոմիտեն հաղորդեց, որ Վինոգրադովի քրեական գործի հետաքննությունն ավարտվել է[57], և բոլոր նյութերը ներկայացվեցին դատախազություն՝ մեղադրական եզրակացության հաստատման համար[58]։ Հունիսի 24-ին գործը հանձնվեց Մոսկվայի քաղաքային դատարան[59]։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 5-ին Մոսկվայի քաղաքային դատարանի դռնփակ նիստում տեղի ունեցան Վինոգրադովի գործի նախնական լսումները։ Հրաձիգը դիմեց միջնորդությամբ, որ գործը քննի պրոֆեսիոնալ դատարանը, այլ ոչ թե երդվյալ ատենակալների կոլեգիան[60]։ Օգոստոսի 14-ին ըստ էության սկսվեց գործի քննությունը[61]։

Օգոստոսի 15-ին Աննա Կազնիկովայի հարցաքննության ժամանակ, որ հանդես էր գալիս որպես վկա, Վինոգրադովն սկսեց իրեն պահել ոչ ադեկվատ, բռունցքներով հարվածել զրահապատ վանդակ-«ակվարիումի» ապակիներին, որտեղ դատական լսումների ժամանակ պահվում են ծանր և առավել ծանր հանցագործությունների համար մեղադրվողները, իսկ այնուհետև իր վրա կրակելու խնդրանքով դիմեց պահակախմբին։ Վինոգրադովի կողմից նման արձագանքի պատճառը անձնական բնույթի հարցերն էին, որը նրա փաստաբանը տալիս էր Կազնիկովային։ Դատավորին հաջողվեց հանգստացնել մեղադրյալին, որից հետո վերջինս Կազնիկովային հարցրեց, թե նա կցանկանար, որ իր վրա կրակեին։ Վկան բացասական պատասխան տվեց, իսկ դատավորը Վինոգրադովին բացատրեց, որ 1997 թվականից Ռուսաստանում մահապատիժ չի կիրառվում[18][62]։ Դատարանը հարցաքննեց նաև հրաձգության ժամանակ վիրավորված Յարոսլավ Սերգենյուկին և հրաձիգին վնասազերծած Յուրիա Մերչենկոյին[32]։

Վինոգրադովի կողմից 2 սպանվածների հարազատներն օգոստոսի 27-ին նրանից որպես բարոյական փոխհատուցում պահանջեցին 3,5 միլիոն ռուբլի։ Դատարանը հարցաքննեց նաև պահակախմբի անդամներին, որոնք մասնակցել էին Վինոգրադովի կալանավորմանը[35]։ Հարցաքննության ժամանակ վկաներից մեկը հայտնեց, որ գրասենյակի աշխատակիցներին Վինոգրադովի ուսապարկը կասկածելի է թվացել, սակայն վերջինս հանգստացրել է նրանց՝ ասելով, որ աշխատանքից անմիջապես հետո պատրաստվում է մեկնել Կարպատներ՝ հանգստանալու[63]։

Սեպտեմբերի 3-ին Վինոգրադովի զոհերի հարազատների կողմից ներկայացված գումարային պահանջը աճեց մինչև 5 միլիոն ռուբլի։ Ինչպես նաև այդ օրը դատարանում հանդես եկավ մարդասպանի մայրը, որը դատարանին խնդրեց իր տղային շատ խիստ չպատժել, քանի որ նա ունի ֆիզիկական թույլ առողջություն, ինքնամփոփ բնավորություն ու հոգեբանական խնդիրներ, նախկինում հակված է եղել ինքնասպանության[64]։

Սեպտեմբերի 5-ին մեղադրող կողմը դատարանից պահանջեց Վինոգրադովին դատապարտել ցմահ ազատազրկման հատուկ ռեժիմով գաղութում, ինչպես նաև սահմանել պարբերական այցելություններ պատիժը կրելու վայրի հոգեբույժի մոտ։ Մեղադրական խոսքով հանդես եկավ Մոսկվայի դատախազ Սերգեյ Կուդենեևը[65][66]։ Ըստ նրա խոսքերի՝ մեղքը, որ կրակողն ինքն է ընդունել, լիովին ապացուցված է և դատարանը չունի մեղմացուցիչ հանգամանքներ այլ վճիռ կայացնելու համար[67]։ Տուժածները պաշտպանեցին ցմահ ազատազրկելու անհրաժեշտության մասին դատախազի կարծիքը, սակայն ափսոսանք հայտնեցին, որ անհնար է նրան մահապատժի ենթարկել[68]։

Նիստի վերջում Վինոգրադովն վերջին խոսքի հնարավորություն տվեցին[46]:

Ես չեմ ցանկացել սպանել ոչ մեկին։ Հրովարտակն այդ ձևով չեմ ցանկացել գրել։ Ինչ ինքնահաստատում կարող է լինել․․․ ես ինքս եմ ցանկացել ինքնասպան լինել․․․ Կարող եմ ասել՝ ինձանից օրինակ մի՛ վերցրեք։

Դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Վինոգրադովի գործի վերջին նիստը։ Նա մեղավոր ճանաչվեց մեղադրական բոլոր կետերով և դատապարտվեց ցմահ ազատազրկման[69] ու պատիժը կրելու վայրի հոգեբուժի մոտ հարկադրական բուժման[1][70]։ Միաժամանակ Վինոգրադովը մեղավոր ճանաչվեց ծայրահեղական գործունեության կոչեր տարածելու համար, որի համար 300 հազար ռուբլի տուգանվեց[70]։ Դատարանը նաև բավարարեց սպանվածների հարազատների՝ 10 միլիոն ռուբլու քաղաքացիական հայցերը[70]։

Պաշտպանվող կողմը բողոքարկեց դատավճիռը՝ այն համարելով անհիմն և պնդելով, որ Վինոգրադովը տառապում է հոգեկան ավելի ծանր հիվանդությամբ, քան նրանք, որ հայտնաբերվել են դատա-հոգեբուժական փորձաքննության ժամանակ, և նշված գործողությունների կատարման ժամանակ գտնվել է անմեղսագիտակ վիճակում[71][72]։ Բողոքարկման փաստարկները մերժվեցին գլխավոր դատախազության կողմից, իսկ 2013 թվականի նոյեմբերի 28-ին ՌԴ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական խորհուրդը բողոքը թողեց առանց բավարարման[8]։

Կալանավայրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերագույն դատարանի դատավճռից հետ Վինոգրադովը տեղափոխվեց Սոլիկամսկի ցմահ ազատազրկվածների հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութ, որը հայտնի է որպես «Սպիտակ կարապ»։ Նա տեղավորվեց երեքտեղանի խցում[9]։

Կալանավայրում Վինոգրադովը հրապուրվեց գեղարվեստական և գիտա-հանրամատչելի գրականության ընթերցանությամբ[9], մասնավորապես անգլիացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի աշխատություններով։ Նա նաև բաժանորդագրվեց The New Times, «Դիլետանտ» և «Գիտության աշխարհում» ամսագրերին[73]։

2013 թվականի հոկտեմբերին ԶԼՄ-ում հայտնվեց 2009 թվականի ամռանը Օկայի ափին Վինոգրադովի կողմից արբալետով 2 ձկնորսների հնարավոր սպանության (նրանց կողմից բնությունը ոչնչացնելու համար վրեժ լուծելու նպատակով) մասին ենթադրություն։ Ըստ Վինոգրադովի խցակիցների հաղորդման՝ նա իբր թե ցանկություն է հայտնել գիրք գրել բնությանը մարդկության հասցրած վնասների մասին (նախկին հրովարտակի ընդլայնված տարբերակը), որը պլանավորել է սկսել իր կատարած առաջին սպանության նկարագրումով։ Վինոգրադովը փաստաբանի միջոցով լրագրողին հայտնեց, որ ոչ մի նման բան կալանավայրում չի պատմել և երբեք չի եղել Օկայի ափին[74]։ Գլխավոր դատախազությունն սկսեց գործի քննությունը, որի համար 19 տարի և 6 ամիս ազատազրկվել էր մոսկվացի Սերգեյ Դուդենկոն[75]։ 2014 թվականի հունվարին ՌԴ Կալուգայի շրջանի քննչական կոմիտեի Քննչական վարչությունը տեղեկացրեց, որ ստուգման ընթացքում հաստատվել է Վինոգրադովի անմեղությունն այդ սպանության մեջ[76]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ««Русский Брейвик» осужден пожизненно»։ РИА Новости։ 2013-09-09։ Վերցված է 2015-08-11 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Максим Солопов (2013-09-03)։ ««Я не хотел никого убивать, но весь прошлый год неважно себя чувствовал»»։ Газета.Ru։ Վերցված է 2015-08-11 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Афанасьева Ю. Убийца родом из детства // Московский комсомолец : газета. —М. — № 26090 (12 ноября 2012).
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Татьяна Зверинцева (2012-11-08)։ «Офисная мизантропия»։ Lenta.ru։ Վերցված է 2015-08-11 
  5. 5,0 5,1 5,2 «Русский Брейвик попросил прощения у родственников погибших»։ РБК։ 2012-11-08։ Վերցված է 2015-08-11 
  6. ««Аптечный стрелок» Виноградов частично признал вину»։ Интерфакс։ 2013-09-03։ Վերցված է 2015-08-11 
  7. Владимир Седов (2012-11-07)։ ««Аптечный стрелок» мог убить больше»։ Московский комсомолец։ Վերցված է 2015-08-11 
  8. 8,0 8,1 «Верховный Суд Российской Федерации утвердил пожизненный приговор в отношении Дмитрия Виноградова»։ Генеральная прокуратура Российской Федерации։ 2013-11-28։ Վերցված է 2015-08-12 
  9. 9,0 9,1 9,2 ««Московского стрелка» Виноградова поместили в трехместную камеру»։ Интерфакс։ 2014-03-19։ Վերցված է 2015-08-11 
  10. Чиханчин Ю. Организации и физические лица, включенные в Перечень организаций и физических лиц, в отношении которых имеются сведения об их причастности к экстремистской деятельности или терроризму, на основании подпунктов 6, 7 пункта 2.1 статьи 6 Федерального закона от 07.08.2001 N 115-ФЗ «О противодействии легализации (отмыванию) доходов, полученных преступным путём, и финансированию терроризма»(ռուս.) // Российская газета. Федеральный выпуск. —М. — № 6234 (15 ноября 2013).
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 Снегирев Ю. Стрельбище(ռուս.) // Российская газета. —М. — № 5937 (264; 15 ноября 2012).
  12. 12,0 12,1 «Мать Виноградова заявила, что её сын страдал от аутизма и депрессии»։ РИА Новости։ 2013-09-03։ Վերցված է 2015-08-16 
  13. «Русский Брейвик писал в школе гениальные сочинения»։ LifeNews։ 2012-11-13։ Վերցված է 2015-09-12 
  14. 14,0 14,1 14,2 «Бывшая девушка «русского Брейвика» поведала об их необычном романе. А он показал, как убивал»։ NEWSru.com։ 2012-11-08։ Վերցված է 2015-08-11 
  15. «Суд арестовал «Брейвика из Медведково» — он выглядел подавленным и говорил о суициде»։ NEWSru.com։ 8 ноября 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է 2012-11-10 
  16. «Устроивший в Москве бойню юрист был волонтером WWF 12 дней»։ РИА Новости։ 2012-11-07։ Վերցված է 2015-08-11 
  17. 17,0 17,1 17,2 «В больнице скончалась шестая жертва «Брейвика из Медведково»»։ РБК։ 2012-11-08։ Վերցված է 2015-08-11 
  18. 18,0 18,1 «"Русский Брейвик" Виноградов в суде просил освободить его и застрелить»։ РИА Новости։ 2013-08-15։ Վերցված է 2015-09-22 
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 Александр Жеглов, Олег Трутнев (2012-11-08)։ «Юрисконсульт не успел сделать мир лучше»։ Коммерсантъ։ Վերցված է 2015-08-11 
  20. «Девушка стрелка призналась,что у них не было секса»։ LifeNews։ 2013-11-07։ Վերցված է 2015-08-14 
  21. «Убивший коллег юрист заявил, что сделал это для самоутверждения»։ РИА Новости։ 2012-11-08։ Վերցված է 2012-11-10 
  22. 22,0 22,1 22,2 «В Москве Дмитрию Виноградову предъявлено обвинение и избрана мера пресечения в виде заключения под стражу»։ Следственный комитет Российской Федерации։ 2012-11-08 
  23. «Расстрел 7 человек стоил «русскому Брейвику» $4000»։ LifeNews։ 2013-11-15։ Վերցված է 2015-08-13 
  24. «Life News купил справку у врачей русского Брейвика»։ LifeNews։ 2013-11-08։ Վերցված է 2015-08-13 
  25. «Полиция проверит сведения о том, что Виноградов якобы купил справку для приобретения оружия»։ Интерфакс։ 2012-11-08։ Վերցված է 2015-08-13 
  26. 26,0 26,1 Всех убью и с ней останусь // Московский комсомолец : газета. —М. — № 26088 (9 ноября 2013).
  27. Римма Ахмирова (2013-11-13)։ «Как Дмитрий Виноградов стал «Русским Брейвиком»»։ Собеседник.ru։ Վերցված է 2015-08-13 
  28. «Массовое убийство из-за любви и ненависти»։ Интерфакс։ 2012-11-07։ Վերցված է 2014-11-18 
  29. «Убийца пяти человек в Москве выложил в интернет "манифест"»։ Lenta.ru։ 2012-11-07 
  30. Александра Крылова (2011-11-07)։ ««Русский Брейвик» раскаялся и попросил прощение у родственников погибших: «Я не видел другого выхода из жизни!»»։ Комсомольская правда 
  31. «Новые подробности бойни в Медведково»։ NEWSru.com։ 2012-11-09։ Վերցված է 2015-08-13 
  32. 32,0 32,1 Максим Солопов (2013-08-15)։ ««Хочу, чтобы меня застрелили»»։ Газета.Ru։ Վերցված է 2015-08-17 
  33. Богданов В. Пистолет не положен по возрасту(ռուս.) // Российская газета. Федеральный выпуск. —М. — № 5932 (259; 9 ноября 2012).
  34. 34,0 34,1 «До шести возросло число жертв стрельбы в офисе фармкомпании на северо-востоке Москвы»։ ИТАР-ТАСС։ 2012-11-08։ Վերցված է 2014-11-18 
  35. 35,0 35,1 35,2 Максим Солопов (2013-08-27)։ ««Это я, я его задержал!»»։ Газета.Ru։ Վերցված է 2015-08-13 
  36. Дмитрий Мандровский, Елена Шереметова (2012-11-07)։ «Убийца рассказал, зачем застрелил 5 человек»։ LifeNews։ Վերցված է 2014-11-18 
  37. Марина Давыдова (2012-11-07)։ «Установлены личности 5 человек, расстрелянных на складе на северо-востоке Москвы»։ LifeNews։ Վերցված է 2014-11-18 
  38. «Подругу убийцы пяти человек допросят как свидетеля»։ Lenta.ru։ 2012-11-07։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2012-11-08 
  39. «В «Манифесте Виноградова» нашли призывы к терроризму»։ Lenta.ru։ 2012-12-27։ Վերցված է 2015-08-18 
  40. «Виноградов заявил, что у него и Брейвика были разные мотивы»։ РИА Новости։ 2013-02-06։ Վերցված է 2015-08-17 
  41. «Суд в Москве арестовал юриста, расстрелявшего шесть человек»։ РИА Новости։ 2012-11-08։ Վերցված է 2015-08-15 
  42. «Генпрокуратура проверит манифест Дмитрия Виноградова на экстремизм»։ 2012-11-28։ Վերցված է 2015-08-15 
  43. «Прокуратура г. Москвы потребовала от Роскомнадзора закрыть доступ к интернет-странице Дмитрия Виноградова, обвиняемого в массовом убийстве»։ Генеральная прокуратура Российской Федерации։ 2013-11-12։ Վերցված է 2015-08-12 
  44. «Прокуратура нашла призывы к терроризму в манифесте юриста, устроившего бойню в офисе фармкомпании»։ Интерфакс։ 2012-12-27։ Վերցված է 2015-08-16 
  45. «Дмитрию Виноградову, расстрелявшему своих сослуживцев, назначена психиатрическая экспертиза»։ ИТАР-ТАСС։ 2012-11-20։ Վերցված է 2015-08-16 
  46. 46,0 46,1 Максим Солопов (2013-09-05)։ ««Не берите с меня пример»»։ Газета.Ru։ Վերցված է 2015-08-18 
  47. «Виноградова, расстрелявшего шесть человек в Москве, признали вменяемым»։ РИА Новости։ 2013-02-08։ Վերցված է 2015-08-16 
  48. «Арест расстрелявшего коллег московского юриста Виноградова продлен до 6 апреля»։ Интерфакс։ 2013-02-06։ Վերցված է 2015-08-16 
  49. «Дмитрий Виноградов, расстрелявший своих коллег в офисе фармкомпании в Москве, просит перевести его из «Бутырки»»։ ИТАР-ТАСС։ 2013-04-04։ Վերցված է 2015-08-16 
  50. ««Русскому Брейвику» продлили арест»։ Интерфакс։ 2013-04-04։ Վերցված է 2015-08-16 
  51. «Предъявлены окончательные обвинения Виноградову, расстрелявшему коллег»։ РИА Новости։ 2013-04-22։ Վերցված է 2015-08-16 
  52. ««Московского стрелка» ждут в суде»։ Интерфакс։ 2013-07-23։ Վերցված է 2015-08-16 
  53. «Федеральный список экстремистских материалов»։ Министерство юстиции Российской Федерации։ Վերցված է 2015-08-17 
  54. «К пожизненному лишению свободы приговорен юрист Дмитрий Виноградов, расстрелявший людей в офисе ООО «Ригла»»։ Прокуратура города Москвы։ 2013-04-04։ Վերցված է 2015-08-16 
  55. «Арест Виноградова, расстрелявшего коллег в Москве, продлен до 6 июля»։ РИА Новости։ 2013-05-06։ Վերցված է 2015-08-16 
  56. ««Русский Брейвик» просидит под арестом до 6 августа»։ Росбалт։ 2013-06-11։ Վերցված է 2015-08-16 
  57. «СК завершил расследование дела «русского Брейвика»»։ РИА Новости։ 2013-06-07։ Վերցված է 2015-08-17 
  58. «Дело Виноградова, устроившего стрельбу в офисе, передано в прокуратуру»։ РИА Новости։ 2013-06-02։ Վերցված է 2015-08-17 
  59. Анна Шубина, РАПСИ (2013-07-24)։ «Дело Виноградова, застрелившего шестерых коллег, поступило в суд»։ РИА Новости։ Վերցված է 2015-08-17 
  60. «Дело Виноградова рассмотрят без участия присяжных»։ РИА Новости։ 2013-08-05։ Վերցված է 2015-08-17 
  61. «Мосгорсуд начнет рассмотрение по существу дела Дмитрия Виноградова, расстрелявшего сослуживцев в аптеке»։ ИТАР-ТАСС։ 2013-08-14։ Վերցված է 2015-08-16 
  62. «Убийца шести человек в московском офисе попросил застрелить его»։ Lenta.ru։ 2013-08-15։ Վերցված է 2013-09-07 
  63. «В Москве от убийцы шестерых коллег потребовали 3,5 миллиона рублей»։ Lenta.ru։ 2013-08-27։ Վերցված է 2013-09-07 
  64. «Сумма исков к юристу-убийце Виноградову выросла до пяти миллионов рублей»։ Lenta.ru։ 2013-09-03։ Վերցված է 2013-09-07 
  65. Гришина Ю. Прокурор Москвы: «В борьбе с преступностью есть масса уловок» // Московский комсомолец : газета. —М. — № 26815 (17 августа 2015).
  66. «Прокурор Москвы выступает с обвинительной речью по делу Виноградова»։ РИА Новости։ 2013-09-05։ Վերցված է 2015-08-17 
  67. «Прокурор попросил пожизненный срок для убийцы шести человек в московском офис»։ Lenta.ru։ 2013-09-05։ Վերցված է 2013-09-07 
  68. «Родные погибших от рук Виноградова сожалеют об отсутствии в РФ казни»։ Российское агентство правовой и судебной информации։ 2013-09-05։ Վերցված է 2013-09-07 
  69. «Суд приговорил юриста Дмитрия Виноградова к пожизненному заключению»։ ИТАР-ТАСС։ 2013-09-09։ Վերցված է 2013-09-09 
  70. 70,0 70,1 70,2 «Виноградов заплатит 10 млн руб родственникам убитых коллег — Мосгорсуд»։ Российское агентство правовой и судебной информации։ 2013-09-09։ Վերցված է 2013-09-09 
  71. «Мосгорсуд огласит приговор Виноградову, расстрелявшему коллег в офисе»։ РИА Новости։ 2013-09-09։ Վերցված է 2013-09-09 
  72. «Суд приговорил юриста Дмитрия Виноградова к пожизненному заключению»։ ИТАР-ТАСС։ 2013-09-23։ Վերցված է 2015-08-17 
  73. ««Русский Брейвик» в тюрьме увлекся астрономией»։ LifeNews։ 2014-06-23։ Վերցված է 2015-08-15 
  74. Микуляк Л. «Русский Брейвик» Дмитрий Виноградов причастен к серии убийств из арбалета? // Московский комсомолец : газета. —М. — № 26356 (19 октября 2013).
  75. «Верховный суд РФ не смягчил приговор охотнику на рыбаков»։ Росбалт։ 2011-09-23։ Վերցված է 2013-10-19 
  76. ««Московский стрелок» Виноградов непричастен к серии убийств в Калужской области»։ Интерфакс։ 2014-01-14։ Վերցված է 2015-08-17 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мальцев Н. Н. Глава 2, 3 — О распаде личности и манифесте Виноградова // Смысл жизни человека и вселенной. Философия религии и науки. — М.: ООО «Издательство Алгоритм», 2013. — 480 с. — ISBN 5457445607, 9785457445604

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]