Դմիտրի Պարֆյոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Պարֆյոնով
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 11, 1974(1974-09-11)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 1,7 մետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1990-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Չերնոմորեց (Օդեսա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Չերնոմորեց (Օդեսա) 2 (0)
1992-1997 Ուկրաինա Չերնոմորեց (Օդեսա) 164 (10)
1997 Ուկրաինա Դնեպր (Դնեպրոպետրովսկ) 13 (3)
1998-2005 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 125 (15)
2006 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 6 (0)
2006-2007 Ռուսաստան Խիմկի 15 (0)
2007-2008 Ուկրաինա Արսենալ (Կիև) 8 (0)
2009-2010 Ռուսաստան Սատուրն 17 (0)
2012 Ռուսաստան Արսենալ (Տուլա) սիրող
Ազգային հավաքական
1992-1996 Ուկրաինա Ուկրաինա (միչև 21) 23 (1)
1996-2004 Ուկրաինա Ուկրաինա 18 (0)
Մարզչական կարիերա
2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) մարզիչ
2012—2015 Ռուսաստան Տեքստիլշիկ (Իվանովո)
2015—2018 Ռուսաստան Տոսնո
2018—2020 Ռուսաստան Ուրալ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դմիտրի Վլադիմիրի Պարֆյոնով (ռուս.՝ Дмитрий Владимирович Парфёнов, սեպտեմբերի 11, 1974(1974-09-11)[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ուկրաինական և ռուսական ֆուտբոլիստ, պաշտպան, խաղացողի ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո դարձել է մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չերնոմորեց» ակումբի (Օդեսա) սան է։ Յոթ մրցաշրջան խաղացել է ակումբում, որտեղ եղել է առաջատարներից մեկը, երկու անգամ նվաճել է Ուկրաինայի գավաթը (1992, 1993/94), երկու անգամ դարձել է Ուկրաինայի փոխչեմպիոն (1994/95, 1995/96) և երկու անգամ նվաճել բրոնզե մեդալ (1992/93, 1993/94): Բազմիցս մասնակցել է Եվրագավաթների խաղերին։ Դարձել է «Չեռնոմորեցի» ռեկորդակիր Ուկրաինայի գավաթի խաղարկությունում (27) անցկացրած խաղերի քանակով։ 1995 թվականին Օդեսայում անհայտ անձինք նստել էին նրա մեքենան և դանակի սպառնալիքով ստիպել դուրս գալ քաղաքից, որտեղ խմեցրել են կլոֆելինով օղի։ Պարֆյոնովն արթնացել է միայն մի քանի ժամ անց առանց մեքենայի, փողի և փաստաթղթերի[3]։

1997 թվականի մրցաշրջանի կեսը խաղացել է Դնեպրոպետրովսկի «Դնեպրում»։

1998 թվականից խաղացել է Մոսկվայի «Սպարտակում», որի կազմում մեծ հաջողությունների է հասել (Ռուսաստանի քառակի չեմպիոն (1998-2001) և Ռուսաստանի գավաթակիր 1997/98)՝ խաղալով պաշտպանության եզրում, սակայն 2002 թվականին ստացած ծանր վնասվածքից (ոտքի կոտրվածք) հետո կարիերան անկում է ապրել, և 2005 թվականին Պարֆյոնովը հեռացել է «Սպարտակից»։ Այնուհետև հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում», «Խիմկիում», Կիևի «Արսենալում», «Սատուրնում», սակայն թիմերից ոչ մեկում չի կարողացել խաղալ նույն մակարդակի վրա։ 2012 թվականին 4 խաղ է անցկացրել Տուլայի «Արսենալի» կազմում սիրողական լիգայում («Սևծովյան» գոտի)[4]։

Ուկրաինայի հավաքականում անցկացրել է 18 հանդիպում։

Մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Պարֆյոնովը «Տեքստիլշիկ» (Իվանովո), «Վոլոգդա» հանդիպման արդյունքներին նվիրված հետխաղային մամուլի ասուլիսում, 22 ապրիլի, 2014 թվական[5]

2012 թվականի սկզբին ընդգրկվել է Ռուսաստանի պատանեկան (1994 թվականի ծնունդներ) հավաքականի մարզչական շտաբում[5]։

Նույն թվականի հունիսի վերջին գլխավորել է Իվանովոյի «Տեքստիլշչիկ» ակումբը[6]։ Առաջին մրցաշրջանում նրա ղեկավարությամբ թիմը բրոնզե մեդալներ է նվաճել երկրորդ դիվիզիոնի «Արևմուտք» գոտում։ 2013 թվականի հունիսից օգնել է Վադիմ Եվսեևին։ 2014 թվականի փետրվարին Պարֆյոնովը ստացել է «Ա» կարգի մարզչական արտոնագիր[7]։ 2015 թվականի սկզբին անցել է «PRO» արտոնագրի ուսուցման առաջին փուլը[8]։

2015 թվականի օգոստոսի 7-ին հայտարարվել է Պարֆյանովի՝ «Տեքստիլշչիկի» հեռանալու մասին[9],։ Օգոստոսի 12-ին նա երկու տարվա պայմանագիր է կնքել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Տոսնո» ակումբի հետ[10]։ Պարֆյոնովի ղեկավարությամբ «Արսենալը» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Պրեմիեր լիգա՝ ժամկետից շուտ զբաղեցնելով երկրորդ տեղը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում 2016/17 մրցաշրջանում։ 2018 թվականի մայիսի 9-ին «Տոսնոն» Ռուսաստանի Գավաթի եզրափակչում հաղթել է Կուրսկի «Ավանգարդին» և նվաճել տիտղոսը, որը Պարֆյոնովի համար առաջինն էր նրա մարզչական կարիերայում։ Սակայն արդեն չորս օր անց «Տոսնոն» դուրս է մնացել Պրեմիեր լիգայից՝ զբաղեցնելով 15-րդ տեղը և շուտով լուծարվել է։

Մայիսի 21-ին նշանակվել է Պրեմիեր լիգայի «Ուրալ» ակումբի գլխավոր մարզիչ[11], որի հետ հասել է Ռուսաստանի գավաթի 2018/19 մրցաշրջանի եզրափակիչ։

2020 թվականին հուլիսի 19-ին հրաժարական է տվել Ռուսաստանի Գավաթի կիսաեզրափակում «Խիմկի» ակումբի դեմ խաղում 1:3 հաշվով կրած տնային պարտությունից հետո[12]։ Հաջորդ օրը հրաժարականն ընդունվել է[13]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ուկրաինա «Չերնոմորեց»

  • Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր - 1994/95, 19995/96
  • Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր - 1992/93, 1993/94
  • Ուկրաինայի գավաթի դափնեկիր - 1992, 1993/94
  • Ընդհանուր՝ 2 մրցանակ

Ռուսաստան «Սպարտակ»

  • Ռուսաստանի չեմպիոն (4) - 1998, 1999, 2000, 2001
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2005
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2002
  • Ռուսաստանի Գավաթի դափնեկիր - 1997/98
  • Ընդհանուր՝ 5 մրցանակ

Ռուսաստան «Խիմկի»

  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի հաղթող - 2006
  • Ընդհանուր։ 1 մրցանակ

Անձնական

  • Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում - 1994/95 - № 2
  • Ուկրաինայի 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (5) - 2004 - № 1, 1999, 2000 - № 2, 2002, 2002 - № 3

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ռուսաստան «Տոսնո»

  • Ռուսաստանի գավաթի դափնեկիր - 2017/18
  • Ընդհանուր՝ 1 մրցանակ

Ռուսաստան «Ուրալ»

  • Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 2018/19

Մարզչային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հուլիսի 9-ի դրությամբ

Ակումբ Երկիր Սկսել է աշխատել Վերջացրել է աշխատել Արդյունքներ
Խ Հ Ո Պ ԽԳ ԲԹԳ Ա Հ%
Տեքստիլշչիկ Ռուսաստան 27 հունիսի 2012 7 օգոստոսի 2015 96 54 22 20 157 90 +67 56,25
Տոսնո Ռուսաստան 12 օգոստոսի 2015 21 մայիսի 2018 100 42 21 37 137 129 +8 42,00
Ուրալ Ռուսաստան 21 մայիսի 2018 19 հուլիսի 2020 67 26 18 23 84 99 -15 38,80
Ընդհանուր 263 122 61 80 378 318 +60 46,38

Մրցաշրջանի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Հավաքական Խաղեր Գոլեր
1991 «Չերնոմորեց» Օդեսա 2 0
1992 12 0
1992/93 28 0
1993/94 32 3
1994/95 33 6
1995/96 34 0
1996/97 25 1
1997/98 «Դնեպր» Դնեպրոպետրովսկ 13 3
1998 «Սպարտակ» Մոսկվա 29 1
1999 17 0
2000 25 4
2001 26 4
2002 16 2
2003 1 0
2004 9 4
2005 2 0
2005 «Դինամո» Մոսկվա 6 0
2006 (1դ) «Խիմկի» Մոսկովյան տարածաշրջան 6 0
2007 9 0
2007/08 «Արսենալ» Կիև 8 0
2009 «Սատուրն» Մոսկովյան տարածաշրջան 4 0
2010 13 0
2011/2012 «Արսենալ» (Տուլա) 4 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Разговор по пятницам. Дмитрий Парфёнов — «Спорт-Экспресс», 22 января 2010
  4. Арсенал — Госуниверситет-Русичи — 0:0 arsenal-tula.ru
  5. 5,0 5,1 Парфёнов вошёл в тренерский штаб юниорской сборной России
  6. Парфёнов возглавил ивановский «Текстильщик»
  7. Тренеры сдали экзамены(չաշխատող հղում)
  8. Дмитрий Парфёнов вернулся с учёбы на PRO(չաշխատող հղում)
  9. «ПАРФЁНОВ ПОКИНУЛ «ТЕКСТИЛЬЩИК»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  10. «ДМИТРИЙ ПАРФЁНОВ — ГЛАВНЫЙ ТРЕНЕР «ТОСНО»!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  11. «ГЛАВНЫМ ТРЕНЕРОМ «УРАЛА» НАЗНАЧЕН ДМИТРИЙ ПАРФЁНОВ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  12. Олег Толокевич. «Парфёнов: я покидаю «Урал», но теперь у этого клуба стало на одного болельщика больше». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  13. Олег Толокевич. ««Урал» объявил об отставке Дмитрия Парфёнова». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Պարֆյոնով» հոդվածին։