Դմիտրի Չերիշև
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ռուսաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 11, 1969[1][2] (55 տարեկան) | ||
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 169 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դմիտրի Նիկոլաևիչ Չերիշև (ռուս.՝ Дмитрий Николаевич Черышев, մայիսի 11, 1969[1][2], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 10 պաշտոնական (խփել է 1 գոլ) և 1 ոչ պաշտոնական հանդիպման (Ռուսաստան — ՖԻՖԱ հավաքական, 0:2)։ Իր խաղային կարիերան ավարտել է Իսպանիայում, որտեղ երկար ժամանակ ապրել և զբաղվել է մարզչական գործունեությամբ։ 2008-2009 թվականներին մարզել է «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմը, այդ ակումբի պատանեկան թիմում խաղացել է նրա ավագ որդին՝ Դենիսը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիժնի Նովգորոդի «Տորպեդո» մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Դպրոցն ավարտելուց հետո հանդես է եկել ԽՍՀՄ երկրորդ լիգայի «Խիմիկ» թիմում իր մանկության ընկեր, հետագայում ֆուտբոլային մրցավար Իգոր Եգորովի հետ։ 1989 թվականին ընկերները բանակ են զորակոչել (նրանք ծառայել են Կանտեմիրովյան դիվիզիայում)[3]։ Չերնիշևի՝ բանակից վերադառնալուց հետո Վալերի Օվչիննիկովը նրան հրավիրվել է Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ», որտեղ երկու տարի հանդես է եկել ԽՍՀՄ առաջին լիգայում, ինչպես նաև Ռուսաստանի առաջին առաջնության Բարձրագույն լիգայում (1992)։
1992/93 միջմրցաշրջանում բարձր արագությամբ աչքի ընկած հարձակվողին հրավիրվել է Մոսկվայի «Դինամո» ակումբ։ Առաջին մրցաշրջանում Չերիշևը առաջնության 22 խաղում խփել է յոթ գոլ։ Չորս տարի հանդես գալով «Դինամոյում»՝ Չերիշևը երկու անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության մրցանակակիր և Ռուսաստանի գավաթակիր, հրավիրվել է Ռուսաստանի հավաքական[4]։
1996 թվականի առաջնությունում խփելով 17 գոլ՝ Չերնիշևը երրորդ տեղն է զբաղեցրել ռմբարկուների ցուցակում՝ Ալեքսանդր Մասլովից և Օլեգ Վերետեննիկովից հետո։ Այս մրցաշրջանը Չերիշևի համար դարձել է վերջինը Ռուսաստանում։ 1996 թվականի նոյեմբերին նա տեղափոխվել է իսպանական Պրիմերայի «Սպորտինգ» (Խիխոն) ֆուտբոլային ակումբ, որտեղ արդեն խաղում էին ռուսաստանցիներ Յուրի Նիկիֆորովն ու Իգոր Լեդյախովը։ «Սպորտինգում» Չերիշևը հանդես է եկել մինչև 2001 թվականը, ինչից հետո տեղափոխվել է իսպանական երկրորդ դիվիզիոնի «Բուրգոս» ակումբ։ 2003 թվականին Դմիտրի Չերիշևը Իսպանիայի չորրորդ դիվիզիոնի «Արանհուես» ակումբում ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան որպես խաղացող մարզիչ։ Այն բանից հետո, երբ նրա որդուն հրավիրել են «Ռեալ Մադրիդ» ակումբի ֆուտբոլային դպրոց, Դմիտրին տեղափոխվել է Իսպանիայի մայրաքաղաք, որտեղ ընդունվել է մարզչական դասընթացների։ Երկուսուկես տարի անց Չերիշևը ստացել է Pro կարգի դիպլոմ և 2006 թվականին հրավիրվել է զբաղեցնելու մարզչական պաշտոն «Ռեալի» մանկական թիմում։
2010 թվականի դեկտեմբերի 13-ին նշանակվել է «Սիբիր» ակումբի մարզական տնօրեն (Նովոսիբիրսկ)[5]։
2011 թվականի հունիսի 16-ին Չերիշևը հաստատվել է «Վոլգայի» (Նիժնի Նովգորոդ) գլխավոր մարզչի պաշտոնում, որը հանդես էր գալիս Պրեմիեր լիգայում[6]։ Նրա գլխավորությամբ «Վոլգան» կարողացել է պահպանել տեղը Պրեմիեր լիգայում և դուրս գալ Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Մրցաշրջանի ավարտից հետո Չերիշևը հեռացել է ակումբից։ 2013 թվականի հուլիսի 1-ին գլխավորել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» թիմի երիտասարդական կազմը[7]։ 2014 թվականի մայիսի 24-ին հեռացել է պաշտոնից[8]։
2014 թվականի հոկտեմբերի 27-ին գլխավորել է ղազախական «Իրտիշ» (Պավլոդար) ակումբը[9]։ 2015 թվականի մայիսի 8-ին Պավլոդարի ակումբը պաշտոնապես հայտարարել էր Դմիտրի Չերիշևի հրաժարականի մասին[10]։ 2015 թվականի հուլիսի 28-ին Չերիշևն ընդգրկվել է իսպանական «Սևիլիայի» մարզչական շտաբում[11]։ 2016 թվականի հունիսից[12] մինչև 2017 թվականի հունվար[13] գլխավորել է Սարանսկի «Մորդովիան»։ 2018 թվականի հուլիսի 11-ին գլխավորել է «Նիժնի Նովգորոդը»[14], 2019 թվականի հոկտեմբերի 15-ին պաշտոնանկ է արվել[15][16]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 1994
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 1993
- Ռուսաստանի գավաթակիր – 1994/1995
- Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (3) – № 1 (1996), № 2 (1994), № 3 (1992)
- Զբաղեցրել է երկրորդ տեղը երկրորդ հարձակվողների ցանկում՝ ըստ «Սպորտ Էքսպրեսի» – 1996 (միջին միավորը՝ 6,30)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Игорь Егоров о знакомстве с Дмитрием Черышевым. Արխիվացված 2007-10-11 Wayback Machine Блог Игоря Егорова о футболе, 18 июня 2007.
- ↑ Ultras Action (2018 թ․ հունիսի 18). «Сан-Марино 0-7 Россия. Отборочный матч чемпионата Европы-1996. Гол Дмитрия Черышева». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Контракт с Дмитрием Черышевым подписан». Официальный сайт ФК «Сибирь». 13.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 13 декабря 2010-ին.
- ↑ «Черышев утверждён на посту главного тренера «Волги»». Чемпионат.com. 16.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 16 июня 2011-ին.
- ↑ Черышев возглавил молодёжный состав «Зенита», Радимов — «Зенит-2»
- ↑ Дмитрий Черышев покидает молодёжную команду «Зенита»
- ↑ Дмитрий Черышев возглавил «Иртыш»
- ↑ «Черышев отправлен в отставку». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Дмитрий Черышев вошёл в тренерский штаб «Севильи»
- ↑ Черышев возглавил «Мордовию»
- ↑ «В руководящем составе ФК «Мордовия» произошли изменения». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Дмитрий Черышев назначен тренером ФК «Нижний Новгород»». Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ ««Нижний Новгород» отправил Черышева в отставку и выбрал нового тренера». 2019 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Дмитрий Черышев отправлен в отставку с поста главного тренера ФК «Нижний Новгород»». 2019 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը Մոսկվայի «Դինամո» ակումբի երկրպագուների կայքում
- Ֆուտբոլիստի էջը legioner.kulichki.com կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Հոդվածներ, հարցազրույցներ
- «Наш человек в „Реале“», «Спорт-Экспресс Футбол», 22 декабря 2006
- «Сын в десять раз сильнее меня», «Спорт-Экспресс», 10 апреля 2008
- [1], [2] «Наш человек в „Реале“», «Спорт-Экспресс», 17.01.2011
|
- Մայիսի 11 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիժնի Նովգորոդ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներ
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ ՖԱ մարզիչներ
- Ռուս ֆուտբոլային մարզիչներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Խիխոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով