Դմիտրի Կայումով
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 11, 1992[1][2] (32 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռեուտով, Մոսկվայի մարզ, Ռուսաստան | |||||||||||||||||||||||
Հասակ | 174 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 58 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 27.10.2019: |
Դմիտրի Իգորևիչ Կայումով (մայիսի 11, 1992[1][2], Ռեուտով, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Ավանգարդ» ակումբի կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի «Սպարտակի» ՕՌՄՊՄԴ-ի սան է, որտեղ սկսել է մարզվել 1998 թվականին[3]։ Նրա առաջին մարզիչը՝ Վիկտոր Պետրովիչ Կեչինով[3]։ 2009 թվականին կատարել է նորամուտը թիմի երկրորդ կազմում՝ երիտասարդական առաջնությունում։ Մարտի 20-ին Կրասնոդարի «Կուբան» ակումբի դեմ խաղի երկրորդ խաղակեսում հայտվել է խաղադաշտում՝ փոխարինելով Ալեքսանդր Զոտովին[4]։ Մայիսի 1-ին բացել է իր խփած գոլերի հաշիվը՝ «Դինամոյի» դեմ խաղում գրանցելով դուբլ[5]։ Ընդհանուր առաջնությունում Կայումովը անցկացրել է 26 խաղ և աչքի է ընկել յոթ գոլով։ Հաջորդ մրցաշրջանում նույնպես եղել է թիմի մեկնարկային կազմի խաղացող, և առաջին առաջնությունում կարողացել է աչքի ընկնել ութ անգամ։ Օգոստոսի վերջին «Թերեք» ակումբի երկրորդ թիմի դեմ արտագնա խաղում ստացել է մինիսկի և խաչաձև ջլի վնասվածք, ինչի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել մինչև առաջնության ավարտը[3], որտեղ նրա թիմակիցները դարձել են ոսկե մեդալակիր։
2011 թվականի հունիսնի Կայումովը առաջին անգամ ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ մասնակցելու Պրեմիեր Լիգայի «Դինամո» ակումբի դեմ խաղին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ Հոկտեմբերի 23-ին կատարել է նորամուտը «Տոմ» ակումբի դեմ արտագնա խաղում՝ 62-րդ րոպեին փոխարինելով Դեմի դե Զեուվին և գրեթե քսան րոպե հետո խփել է Ռուսաստանի առաջնությունում իր առաջին գոլը։ Նրա հարվածից հետո գնդակը մտել է Ալեքսեյ Բոտվինևի դարպասի վերևի անկյունը[6]։
2011 թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի առաջնության «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղի 31-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման, խաղադաշտ դուրս գալուց մի քանի րոպե ետո ստացել է վնասվածք, բայց անցկացրել է խաղը մինչև վերջ, նրա համար քանի որ փոխարինումներն չէին մնացել։ Հետագայում 19 տարեկան Կայումովը ստացել է ծնկի վնասվածք։ Դեկտեմբերի 12-ին նա վիրահատվել է Գերմանիայում։
2011 թվականի նոյեմբերի 30-ին կնքել է նոր, երկարատև պայմանագիր «Սպարտակ» ակումբի հետ։
Դեկտեմբերի 15-ին երիտասարդական թիմում ԲԿՄԱ ակումբի դարփասին խփած իր գնդակը համարվել է երիտասարդական թիմի լավագույ գոլը։
2014 թվականի սեպտեմբերի 5-ին մասնակցել է «Սպարտակ» ակումբի մարզադաշտի բացման խաղին։ Մուրատ Յակինի գլխավորությամբ «Սպարտակը» խաղացել է ոչ-ոքի (1:1)[7] Սերբիայի «Ցրվենա Զվեզդա» ակումբի դեմ խաղում։ Այդ խաղում ֆուտբոլիստը ընդգրկված է եղել մեկնարկային կազմում[8]։
2016 թվականի հուլիսի 29-ին կնքել է մեկ տարվա պայմանագիր «Տամբով» ակումբի հետ[9]։ 2017 թվականի հունվարի 24-ին տեղափոխվել է «Ֆակել» ակումբ։ 2018 թվականի հունվարի 22-ին հեռացել է Վորոնեժի թիմից և փետրվարի 26-ին կնքել է պայմանագիր «Արմավիր» ակումբի հետ[10], իսկ 2019 թվականի հունվարին խզել է պայմանագիրը։
2019 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել Կուրսկի «Ավանգարդ» ակումբի հետ։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի նոյեմբերի սկզբին Կայումովը հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական՝ պատրաստվելու 2013 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարի Ալբանիայի հավաքականի դեմ խաղին[11]։ Նոյեմբերի 10-ին կայացել է Կայումովի նորամուտը հավաքականի կազմում, երբ գլխավոր մարզիչ Նիկոլայ Պիսարովը նրան դուրս է հանել խաղադաշտ խաղ 66-րդ րոպեին Անտոն Սոսինինի փոխարեն[12]։
2013 թվականի մայիսի 30-ին ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու Կազանում անցկցվող Համաշխարհային Ունիվերսիադային[13], բայց վերջնական հայտացուցակում արդեն չի ընդգրկվել[14]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2011/12
- Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող - 2010
- Ռուսաստանի երիտասարդական հավաքականի արծաթե մեդալակիր - 2009, 2011
- Երկրորդ դիվիզիոնիհաղթող («Հարավ» տարածաշրջան) (1) - 2014/15
Ռուսաստանի հավաքական (մինչև 21)
- Համագործակցության գավաթի դափնեկիր - 2013
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փոքր ոսկե վարազ» մրցանակ «Սպարտակ» ակումբի երկրպագուների վարկծով - 2011/12, 2012/13
- Համագործակցության գավաթի խաղարկության լավագույն խաղացող - 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20111011193646/http://rfpl.org/player/id12600
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 «Дмитрий Каюмов: Главная мечта — стать игроком основы «Спартака»» (ռուսերեն). rusfootball.info. 24 июля 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Кубань-мол. — Спартак-мол. (Москва) 2:2» (ռուսերեն). Sportbox.ru. 20 марта 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Спартак-мол. (Москва) — Динамо-мол. (Москва) 5:2» (ռուսերեն). Sportbox.ru. 1 мая 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Спартак (Москва) — Томь 4:0» (ռուսերեն). Чемпионат.com. 23 октября 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Championat.com — «Спартак» и «Црвена Звезда» сыграли вничью в первом матче на «Открытие Арене»
- ↑ «Championat.com — Отчёт о матче открытия стадиона «Открытие Арена» между командами «Спартак» Москва и «Црвена Звезда» Белград». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Каюмов перебрался в «Тамбов»
- ↑ Воспитанник «Спартака» Кутин перешел в «Армавир», Спорт-Экспресс (26 февраля 2018)
- ↑ «Брызгалов и Каюмов вызваны в сборную России» (ռուսերեն). Sportbox.ru. 7 ноября 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Албания (мол.) — Россия (мол.) 0:1» (ռուսերեն). RussiaTeam.ru. 10 ноября 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Беляев, Сапета и Дядюн попали в расширенный список сборной России для участия в Универсиаде-2013 Новость на сайте Sports.ru от 31 мая 2013 года
- ↑ Студенческая сборная России определилась с составом и начала подготовку к Универсиаде Новость на сайте Sports.ru от 23 июня 2013 года