Դմիտրի Դոնսկոյի տաճար (Նիժնի Տագիլ)
Դմիտրի Դոնսկոյի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նիժնի Տագիլ |
Թեմ | Նիժնի Տագիլի թեմ |
Ճարտարապետական նկարագրություն | |
Հիմնադրված | 2000 |
Կոորդինատներ: 57°55′34.298400100009″ հս․ լ. 60°5′49.099200100003″ ավ. ե. / 57.92619400002777752° հս․. լ. 60.09697200002777606° ավ. ե. |
Մեծ իշխան Դմիտրի Դոնսկոյի Սուրբ ավետման տաճար հուշարձան (ռուս.՝ Храм-памятник во имя Святого Благоверного Великого князя Дмитрия Донского), Նիժնի Տագիլ քաղաքի Ձերժինսկի շրջանում գտնվող Նիժնիտագիլի թեմի ռուսական ուղղափառ եկեղեցու տաճար: Կառուցվել է «Ուրալվագոնգործարանի» գլխավոր մուտքի մոտ, Արևելյան մայրուղու 28/6 հասցեում[1][2]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր անվանման համար տաճարը պարտական է «Դմիտրի Դոնսկոյ» տանկային շարասյանը, որը պատրաստվել է Նիժնի Տագիլի գործարանում հավատացյալների հանգանակած միջոցների հաշվին: 2000 թվականին Սուրբ Դմիտրի Դոնսկոյի տաճարի կառուցմամբ Ուրալվագոնգործարանի ղեկավարությունը որոշեց հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, ովքեր դրամական միջոցներ էին հավաքել «Դմիտրի Դոնսկոյ» տանկային շարասյան ստեղծման համար և մարտնչել այդ տանկերով:
Տաճարը կառուցվել է «Ուրալվագոնգործարանի» կենտրոնական մուտքի մոտ, 2000 թվականի սեպտեմբերի 25-ին: Տաճարի հիմքում դրված առաջին քարը օծվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի երկրորդի կողմից: 2003 թվականի հունիսի 1-ին կառուցված տաճարը օծվել է Եկատերինբուրգի և Վերխոտուրսկի եպիսկոպոս Վիկենտիի կողմից և այդ ժամանակից էլ այնտեղ սկսվել են ծառայություններ մատուցվել: 2004 թվականին հուշարձան-տաճարը «Ուրալվագոնգործարանի» ղեկավարությունից ստացավ Հուշամատյան, որում թվարկված էին գործարանի հետ կապված ավելի քան 33000 խորհրդային քաղաքացիների անուններ, որոնք Ստալինի ժամանակ ենթարկվել էին բռնաճնշումների և հալածանքների: 2010 թվականի ապրիլի 17-ին հանդիսավոր պայմաններում մասնակցությամբ պատրիարք Կիրիլի, նախագահի լիազոր ներկայացուցիչ Նիկոլայ Վիննիչենկոյի, Սվերդլովսկի մարզի վարչակազմի, «Ուրալվագոնգործարանի» գլխավոր տնօրեն Օլեգ Սիենկոյի և Եկատերինբուրգի ու Վերխնոտուրսկի արքեպիսկոպոսի Դմիտրի Դոնսկոյի հուշարձան տաճարը հանձնվեց Եկատերինբուրգի թեմին:
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Դմիտրի Դոնսկոյի հուշարձան-տաճարը կառուցվել է 11-14-րդ դարերի ռուսական ճարտարապետության ավանդույթներով, իշխանական խաչագմբեթային եկեղեցու ձևով: Այն իրենից ներկայացնում է քառասյուն, միագմբեթ եռաելուստ աղյուսից պատրաստված եկեղեցի: Նախագծի հեղինակն է ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու Վյաչեսլավ Նիկոլաևիչ Իժիկովը: Տաճարի գեղանկարչությունը իրականացված է հնագույն գեղանկարիչ Դիոնիսոսի ոճով: Տաճարի մուտքի մոտ տեղադրված են եռակամար դարբնագործական եղանակով պատրաստված դռներ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Церковь Димитрия Донского в Нижнем Тагиле»։ temples.ru։ Վերցված է 2018-06-12
- ↑ «Храм во имя св. блгв. кн. Димитрия Донского (г. Нижний Тагил) | Официальный приходской сайт»։ donskoy-ntagil.cerkov.ru (ru-RU)։ Վերցված է 2018-06-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Свято-Дмитриевское архиерейское подворье» (ռուսերեն)։ Нижнетагильская епархия Русской Православной Церкви։ Վերցված է 2016-04-01
- Храм Дмитрия Донского