Դմիտրի Բելյաևի քաղաքային դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Դմիտրի Բելյաևի քաղաքային դաստակերտ
Ryumin 2 Jan 2010 02.jpg
Տեսակտեսարժանություն և կալվածք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա և Ռյումինի նրբանցք
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն և մոդեռն
Հիմնադրված է1903
ՃարտարապետԱլեքսանդր Գալեցկի
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ

Դմիտրի Բելյաևի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Дмитрия Беляева), շենք Մոսկվայի կենտրոնում (Ռյումինի նրբանցք, տուն 2)։ Վերակառուցվել է ավելի հին շենքից 1903 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Գալեցկու նախագծով[1] արդուզարդ վաճառող, Մոսկվայի ժառանգական պատվավոր քաղաքացի Դմիտրի Ֆեոդորովիչ Բելյաևի պատվերով։ Ունի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտի կարգավիճակ[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ryumin 2 Jan 2010 05.jpg

Երկհարկանի առանձնատունը կառուցված է մոդեռն ոճով[3]։ Շենքի ճակատը երեսպատված է մոխրագույն-կանաչ կերամիկական սալիկներով։ Պատուհանների երկու շարքը բաժանված է հորիզոնական գոտիով։ Կենտրոնական ելունը աննշան առաջ է եկած, այն պսակված է համատարած ատտիկոսով։ Ձախից գտնվում է կախովի մետաղական հովարով շքամուտքը։ Մուտքային որմնանցքի երկու կողքերին տեղադրված են կալունակների վրա փոքր սյուներ։ Այգու կողմից ճակատը զարդարում է կոր կիսաէլիպսաձև շրջանակի մեջ «Կակաչները մայրամուտին» խճանկարային մեծանկարը[4]։

Մոսկվյան մոդեռնը գնահատողների համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում առանձնատան մետաղյա ցանկապատը նրբանցքի կողմից և այգու դռնակը[4]։ Այդ ցանկապատը կարող էր պատրաստած լինել անձամբ ճարտարապետ Ա. Ա. Գալեցկին կամ, վարկածներից մեկի համաձայն, պատրաստվել է Ֆեոդոր Շեխտելի անհայտ նկարներից մեկի հիման վրա[5]։ Ցանկապատն ունի անսովոր արտահայտիչ զարդանախշ, որը, ենթադրվում է, ոգեշնչված է բելգիացի ճարտարապետ Վիկտոր Օրտի աշխատանքներով, մասնավորապես, «Մտրակի հարվածով»[4]։ Շենքի ներսում պահպանվել են առաստաղների բնօրինակ ծեփվածքը և մի շարք այլ դեկորատիվ տարրեր[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Нащокина М. В. Московский модерн. — 2-е изд. — М.: Жираф, 2005. — С. 417. — 560 с. — 2500 экз. — ISBN 5-89832-042-3
  2. Городская усадьба Д. Ф. Беляева, XIX — нач. XX вв., арх. А. А. Галецкий
  3. Сергей Романюк Покровка. От Малой Дмитровки в Заяузье. — М.: Litres, 2017.
  4. 4,0 4,1 4,2 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, [М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 427. — 512 с. — ISBN 5-274-01624-3
  5. Нащокина М. В. Архитекторы московского модерна. Творческие портреты. — Изд. 3-е. — М.: Жираф, 2005. — С. 137. — 536 с. — 2500 экз. — ISBN 5-89832-043-1
  6. И.Л. Бусева-Давыдова, М.В. Нащокина, М.И. Астафьева-Длугач Архитектурные прогулки по Москве. — М.: Ворон, 1996. — С. 193. — ISBN 5-901024-01-X