Դմիտրի Բագրատիոն
Դմիտրի Բագրատիոն | |
---|---|
հունիսի 13, 1863 - հոկտեմբերի 21, 1919 (56 տարեկանում) | |
Մահվան վայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան |
Գերեզման | Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Հրամանատարն էր | Savage Division? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Պարգևներ | Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան |
Իշխան Դմիտրի Բագրատիոն (ռուս.՝ Дмитрий Петрович Багратион, հունիսի 13, 1863 - հոկտեմբերի 21, 1919, Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), ռուս գեներալ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր կրթությունը ստացել է Պոլոցկի ռազմական գիմնազիայում: 1882 թվականին Նիկոլաևի հեծելազորային ուսումնարանն ավարտելուց հետո կորնետի աստիճանով ծառայության է անցել Վլադիմիրի 10-րդ ուլանական գնդում: Ավարտել է Սպայական հեծելազորային դպրոցը: 1897 թվականից եղել է Սպայական հեծելազորային դպրոցի մշտական կազմում որպես ձիավարության ուսուցիչ (23.8.1897 թվականից), սպաների պատրաստման դասընթացների վարիչի օգնական (12.11.1898 թվականից), սպայական բաժնի պետ (23.4.1902 թվականից), դպրոցի տնօրենի օգնական: 1903 թվականի մայիսի 6-ին ստացել է գնդապետի կոչում, 1906-1914 թվականներին միաժամանակ` «Ռուսական հեծելազորի տեղեկագիր» ամսագրի խմբագիր, 1913 թվականի մայիսի 25-ից` պետական Ձիաբուծության Խորհրդի Գլխավոր վարչության անդամ: Քաջածանոթ է եղել գեներալ Ալեքսեյ Բրուսիլովի հետ և օգտվել է նրա հովանավորությունից: 1909 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում[1]:
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո 23.8.1914 թվականին նշանակվել է Կովկասյան տեղաբնակների հեծելազորային դիվիզիայի 1-ին բրիգադի հրամանատար: 1915 թվականի սեպտեմբերի 23-29-ը, ժամանակավորապես փոխարինելով դիվիզիայի հրամանատարին, իրականացրել է փայլուն հակագրոհ, գերի վերցրել 450 հոգու, 5 գնդացիր և այլն, որի համար պարգևատրվել է Գեորգիևյան զենքով (8.11.1916): 1916 թվականի փետրվարի 26-ին դիվիզիայի հրամանատարի պաշտոնում փոխարինել է մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչին, 1916 թվականի հուլիսի 12-ին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում: Փետրվարյան հեղափոխությունից հետո «հին ռեժիմին նվիրվածության» մեղադրանքով Բագրատիոնը Գուչկովի կարգադրությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից և 1917 թվականի ապրիլի 19-ից հաշվառվել Կիևյան ռազմական օկրուգի շտաբի պաշտոնյաների ռեզերվում: Գերագույն գլխավոր հրամանատար նշանակված Բրուսիլովի շնորհիվ, 1917 թվականի հունիսի 30-ին Բագրատիոնը նորից նշանակվոել է իր դիվիզիայի հրամանատար: Այն բանից հետո, երբ դիվիզիայի բազայի վրա սկսվում է Կովկասյան տեղաբնակների հեծելազորային կորպուսի ծավալումը, Բագրատիոնը 1917 թվականի օգոստոսի 28-ին նշանակվում է դրա հրամանատար: 1917 թվականի սեպտեմբերի 2-ին նա փոխարինվում է գեներալ Պ. Ա. Պոլովիցկու կողմից` հաշվառվելով Պետրոգրադի ռազմական օկրուգի շտաբի պաշտոնյաների ռեզերվում: 1918 թվականի դեկտեմբերին ընդունվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի և 1919 թվականից դառնում Բարձրագույն հեծելազորային դպրոցի տնօրեն և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի ձիագլխաքանակի մատակարարման Հատուկ կենտրոնական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար: 1919 թվականի մարտից գտնվել է Գլխավոր շտաբի ենթակայության ներքո, ընդգրկվել հեծելազորային կանոնադրության մշակման հանձնաժողովում: Մահացել է 1919 թվականի հոկտեմբերի 21-ին, թաղված է Նիկոլսկի գերեզմանատանը[2]:
Եղբայրը` Ալեքսանդր Պետրովիչը (1862-1920), եղել է ռուս գեներալ:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Իշխան Դմիտրի Պետրովիչի Սպայական հեծելազորային դպրոցի տնօրենի օգնական եղած ժամանակ նրա ենթակայության ներքո ծառայել է Նորին գերազանցություն արքայազն Մյուրատ Նապոլեոն Ախիլովիչը[3]: Հաշվի առնելով նրա նախապապի և անուղղակի նախապապ Դմիտրի Պետրովիչի հակամարտությունը Նապոլեոնյան ժամանակ՝ այդպիսի համագործակցությունը ստեղծում է անեկդոտային իրավիճակ:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1906)
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1912)
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (1913)
- Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան (1915)
- Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (1916)
- Գեորգիևյան զենք (8.11.1916)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Багратион, Дмитрий Петрович, князь // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. - СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911-1915.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Список генералам по старшинству. Составлен по 15-е апреля 1914 года. - Петроград, 1914. - С. 589.
- ↑ «Русская армия в Великой войне: Картотека проекта: Багратион Дмитрий Петрович»։ www.grwar.ru։ Վերցված է 2017-06-09
- ↑ Согласно известным «Общим спискам офицеров РИА» за 1909 год он служил в Школе под началом князя
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. - М.: АСТ; Астрель, 2003. - 896 с. - 5000 экз. - ISBN 5-17-019670-9 (ACT); ISBN 5-271-06895-1 (Астрель).
- Половцов П. А. Дни затмения. Изд-во «Возрождение». - Париж, 1927.; Переиздание. ГПИБ, 1999. - ISBN 5-85209-054-9.