Դհանպաթրայ Շրիվասթավ
Դհանպաթրայ Շրիվասթավ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1880[1][2] |
Ծննդավայր | Վարանասի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1936[1][2] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Վարանասի, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մասնագիտություն | վիպասան, սցենարիստ և գրող |
Լեզու | հինդի, Ուրդու և հինդի-ուրդու |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան |
Գրական ուղղություններ | Progressive Writers' Movement? |
Ուշագրավ աշխատանքներ | Godaan?, Bazaar-e-Husn?, Karmabhoomi? և Shatranj ke khiladi? |
Ամուսին | Shivarani Devi? |
Զավակներ | Amrit Rai? |
Ազգականներ | Sara Rai? |
Premchand Վիքիպահեստում |
Դհանպաթրայ Շրիվասթավ (հինդի՝ धनपत राय श्रीवास्तव հուլիսի 31, 1880[1][2], Վարանասի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 8, 1936[1][2], Վարանասի, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն, կեղծանունը՝ Պրեմ Չանդ, Մունշի Պրեմչանդ), հնդիկ գրող, սցենարիստ, հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դ․ Շրիվասթավը ծնվել է 1880 թվականի հուլիսի 31-ին Հնդկաստանի Բենարես շրջանի Լամհի գյուղում։ Աշխատել է որպես ուսուցիչ, ապա դպրոցական տեսուչ։ Ստեղծագործել է ուրդու և հինդի լեզուներով[3]։ Հեղինակել է 13 վեպ ու վիպակ, պատմվածքներ, հրապարակախոսական աշխատանքներ։ Նրա կինը՝ Շիվ Ռանի Դևին, նույնպես գրող է։ Ունեցել է մեկ որդի՝ Շրիպատ Ռայ անունով։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրողի պատմվածքների առաջին ժողովածուն լույս է տեսել 1909 թվականին, սակայն անգլիական գաղութարար ղեկավարությունը հրամայել է այրել դրանք։ Պրեմչանդի վեպերն արտացոլել են Հնդկաստանի քաղաքական իրադարձությունները, գաղութացման դեմ շարժումն ու տարիներ շարունակ մղվող պայքարը՝ հանուն սոցիալական իրավունքի։
Պրեմչանդը հանդես է եկել գաղութարար ու ֆեոդալական ղեկավարության դեմ քննադատությամբ,ուշադրություն է հրավիրել ավանդական մշակույթի թույլ կողմերին, ահազանգել կրոնական ծայրահեղ մոլեռանդության կործանարար ազդեցության մասին։ Այս առումով ուշագրավ են «Յոթ լոտոս» (1917) և «Մարտական ուղի» (1932) ժողովածուները։ Շրիվասթավը բազմիցս ենթարկվել է քաղաքական հետապնդման և հալածանքների։
Գրողի 250-ից ավելի կարճ պատմվածքները նորություն էին Հյուսիսային Հնդկաստանի գրական կյանքում[4]։
Պրեմչանդի ղեկավարությամբ լույս են տեսել «Հանս» (1930-1936) և «Ջագարան» (1932-1934) ամսագրերը։
1936 թվականին եղել է Հնդկաստանի առաջադեմ գրողների ընկերակցության հիմնադիրներից մեկը։
Պրեմչանդը նաև զբաղվել է թարգմանչական գործունեությամբ,մասնավորապես թարգմանել է ռուս գրող Լև Տոլստոյի ստեղծագործությունները[5]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին Հնդկաստանում Պրեմչանդի հիշատակին թողարկվել է փոստային նամականիշ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1903-1905 | Աստծո բնակավայրի գաղտնիքը | Devasthan Rahasya |
1924 | Խաղահրապարակ | Rangbhoomi |
1925 | Երկրորդ կինը | Nirmala[6] |
1936 | Կովի նվերը | Godaan[7] |
1936 | Մանգալսուտր(անավարտ) | Mangalsootra |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Պրեմչանդի մասին հոդվածը|http://urdufigures.blogspot.com/ Արխիվացված 2021-02-27 Wayback Machine կայքում
- ↑ https://www.britannica.com/biography/Premchand
- ↑ https://istina.msu.ru/conferences/presentations/235365056/
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Nirmala_(novel)
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Godaan
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Азарх А. Э., Прем Чанд. Биобиблиографич. указатель. - М., 1962;
- Рахбар Хансрадж. Жизнь и творчество Премчанда. - М., 1963;
- Балин В. Премчанд-новеллист. - Л., 1973;
- Гаврюшина Н. Д. Премчанд и роман хинди XX века. - М., 2006;
- Раджешвар Гуру. Премчанд. Экадхъяян. - Бхопал, 1958;
- Камар Раис. Премчанд ка танкиди мутала. - Алигарх, 1959;
- Амритрай. Премчанд. Калам ка сипахи. - Аллахабад, 1962;
- Madan Gopal. Munshi Premchand. A literary biography. - N. Y., 1964.
- Компанцев И. Прем Чанд // Прем Чанд. Жертвенная корова / Пер. с урду. - М.: Гос. изд-во худ. лит., 1956. - С. 3-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դհանպաթրայ Շրիվասթավ» հոդվածին։ |
|