Անխել դի Մարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դի Մարիա Անխելից)
Անխել դի Մարիա
իսպ.՝ Ángel Di Maria
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Իտալիա
Մականուն Angelito[1]
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1988(1988-02-14)[2][3][4][…] (36 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 1.80 սմ
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պարի Սեն-Ժերմեն
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004–2006 թթ.
2007–2010
2010-2014
2014-2015
2015-մ.ժ.
ԱրգենտինաՌոսարիո Ցենտրալ
ՊորտուգալիաԲենֆիկա
ԻսպանիաՌեալ Մադրիդ
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
ՖրանսիաՊարի Սեն-Ժերմեն
35 (6)
76 (7)
124 (22)
21 (3)
60 (16)
Ազգային հավաքական
2008-ներկա Արգենտինա Արգենտինա 71 (16)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23:12, 14 Սեպտեմբեր,2014 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 3 Սեպտեմբեր, 2014 (UTC)

Անխել Ֆաբիան Դի Մարիա Էռնանդես (իսպ.՝ Ángel Fabián Di María Hernández, փետրվարի 14, 1988(1988-02-14)[2][3][4][…], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), Արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանդես է Արգենտինայի հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսարիո Ցենտրալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դի Մարիան սկսել է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան 2005 թվականին, երբ նա իր դեբյուտը նշեց Ռոսարիո Ցենտրալ ֆուտբոլային ակումբում։ 2007 թվականի հունվարին, նա կարող էր խաղալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող Ռուբին Կազան ֆուտբոլային ակումբում։ Սկզբում նա համաձայնեց, բայց դրանից հետո, նա փոխեց իր միտքը և մերժեց առաջարկը[5]։ Իսկ դրանից հետո նրա ուշագրավ ելույթները ՖԻՖԱ Մ-20 Աշխարհի Առաջնությունում թույլ տվեց, որ Եվրոպական թիմերը սևերեն ուշադրությունը նրա վրա, և վերջում նա տեղափոխվեց Բենֆիկա։

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դի Մարիան Բենֆիկայի կազմում 2007 թվականին

Դի Մարիան տեղափոխվեց Պորտուգալական Բենֆիկա 2007 թվականի հուլիսին, նա ակումբում խաղում էր որպես կիսապաշտպան։

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դի Մարիան Ռեալ Մադրիդ տեղափոխվեց 2010 թվականի հունիսի 28-ին 25.000.000 եվրոի դիմաց։ Տեղափոխվելուց հետո նա հայտարարեց. «Ես շատ ուրախ եմ, որ դարձել եմ Ռեալի ֆուտբոլիստ։ Շատ երկար ժամանակ երազում էի դառնալ Եվրոպական առաջատար առաջնությունների ֆուտբոլիստ։ Այս փաստը ինձ ավելի մեծ ուժ կտա Արգենտինայի հավաքականի խաղերում և Աստված տա, որ ես Մադրիդ վերադառնամ որպես չեմպիոն»։ Ռեալի կազմում իր դեբյուտը նշեց օգոստոսի 28-ին «Մալյորկայի» դեմ, իսկ առաջին գոլը Ռեալի կազմում խփեց Սեպտեմբերի 18-ին Ռեալ Սոսիեդադի դարպասին։ 10 օր հետո նա խփեց իր առաջին գնդակը Չեմպիոնների Լիգայում «Օսեր» Ֆուտբոլային ակումբին, որը հաղթանակ բերեց Ռեալին։ 2010 թվականի դեկտեմբերի 19-ին Դի Մարիան գոլ խփեց Սևիլյային, որը նույնպես հաղթանակ բերեց Ռեալին։ 3 օր հետո նա 3 գոլային փոխանցում կատարեց Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի շրջանակներում. մեկը Կրիշտիանու Ռոնալդուին, 2-ը Կարիմ Բենզեմային։ 2014 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում Դի Մարիան հիանալի խաղ ցուցաբերեց։ Նա իր ներդրումը ունեցավ Ատլետիկո Մադրիդին հաղթելու մեջ (4-1)։

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի Օգոստոսի 26-ին Դի Մարիան 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ։ Տրանսֆերի արժեքը՝ 59,7 միլիոն ֆունտ ստեռլինգ, որը դարձավ ռեկորդային անգլիական ակումբների համար։ Թիմում Դի Մարիան ստացավ «7» համարը։ Իր դեբյուտային խաղը նա անցկացրեց օգոստոսի 30-ին Բըռնլի ակումբի դեմ։ Իսկ իր առաջին գոլը նա խփեց սեպտեմբերի 14-ին Քուինս Պարկ Ռեյնջերս ի դարպասին, և այդ խաղի ժամանակ նա նաև կատարեց մեկ գոլային փոխանցում Խուան Մատային։ Նոյեմբերի 29-ին Հալլ Սիթիի հետ խաղում արգենտինացին վնասվածք ստացավ և ստիպված եղավ մի քանի խաղ բաց թողնել։ Հունվարի 4-ին Դի Մարիան վերադարձավ խաղադաշտ և Յովիլ Թաունի դեմ խաղում փոխարինեց Ռադամել Ֆալկաոին և 90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ամրապնդելով Մանչեսթեր Յունայթեդի հաղթանակը (2-0)։

Պարի Սեն–Ժերմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանչեստր Յունայթեդ»-ում անհաջող մրցաշրջանից հետո Անխել Դի Մարիան որոշեց հեռանալ Անգլիայից և 2015 թվականի օգոստոսի 6-ին Դի Մարիան դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, կնքելով պայմանագիր մինչև 2019 թվական։ Տրանսֆերն արժեցավ 63.000.000 եվրո։ Եվ այժմ Դի Մարիան ՊՍԺ-ի հիմնական կազմի ֆուտբոլիստ է։

Վիճակագրության ներկայացում

2017 թվական, հունվարի 20-ի դրությամբ
Ակումբային կարիերա
Ակումբ Եղանակ Լիգա Գավաթ
Երկրներ[6]
Գավաթ լիգայի[7] Մայր.
խաղեր[8]
Այլ[9] Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռոսարիո Սենտրալ 2005/06 10 0 4 0 0 0 14 0
2006/07 25 6 0 0 0 0 25 6
Ընդհանուր 35 6 0 0 0 0 4 0 0 0 39 6
Բենֆիկա 2007/08 26 0 5 0 3 0 11 1 0 0 45 1
2008/09 24 2 1 0 5 1 5 1 0 0 35 4
2009/10 26 5 1 0 4 1 13 4 0 0 44 10
Ընդհանուր 76 7 7 0 12 2 29 6 0 0 124 15
Ռեալ Մադրիդ 2010/11 35 6 8 0 10 3 0 0 53 9
2011/12 23 5 0 0 7 2 2 0 32 7
2012/13 32 7 7 1 11 0 2 1 52 9
2013/14 34 4 7 4 11 3 0 0 52 11
2014/15 0 0 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 124 22 22 5 0 0 39 8 5 1 190 36
Մանչեսթեր Յունայթեդ 2014/15 27 3 5 1 0 0 0 0 32 4
Ընդհանուր 27 3 5 1 0 0 0 0 0 0 32 4
Պարի Սեն-Ժերմեն 2015/16 29 9 4 0 4 2 10 3 1 0 48 14
2016/17 16 1 1 1 1 0 5 2 1 0 24 4
Ընդհանուր 45 10 5 1 5 2 15 5 2 0 72 18
Ամբողջ կարիերան 307 48 39 7 17 4 87 19 7 1 457 79

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Պորտուգալիա Բենֆիկա

Իսպանիա Ռեալ Մադրիդ

Ֆրանսիա ՊՍԺ

Արգենտինա Արգենտինա

  • Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող – 2007
  • Օլիմպիական չեմպիոն2008
  • Աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից – 2014
  • Ամերիկայի գավաթի եզրափակչի մասնակից (2) – 2015, 2016

Լավագույն

  • Տարվա ֆուտբոլիստ Արգենտինայում – 2014
  • Իսպանիայի առաջնության լավագույն Ասիստենտ – 2013/14
  • Ֆրանսիայի առաջնության լավագույն ասիստենտ – 2015/2016
  • ՈՒԵՖԱ չեմպիոների լիգայի եզրափակչի լավագույն խաղացող – 2014
  • ՈՒԵՖԱ առաջնության լավագույն ասիստենտ – 2013/14
  • Ընդգրկվել է ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում – 2013/14
  • Ընդգրկվել է աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում – 2014
  • Ընդգրկվել է աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում ըստ ՈՒԵՖԱ – 2014
  • Ընդգրկվել է աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում ըստ ՖԻՖԱ – 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. «Kurban Berdyev's press conference» (Russian). FC Rubn official website. 2007 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Պորտուգալիաի գավաթ, Իսպանիաի գավաթ, Անգլիաի գավաթ.
  7. Պորտուգալիաի լիգաի գավաթ, Լիգայի ֆուտբոլային գավաթ.
  8. Գավաթ Լիբերտադորեսի, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Գավաթ УЕФА,ՈՒԵՖԱՅԻ լիգա Եվրոպա .
  9. Իսպանիաի սուպեռ գավաթ .