Դիֆերենցիալ ռենտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դիֆերենցիալ ռենտա, կապիտալիզմի ժամանակ, լրացուցիչ շահույթ, ստացվում է հարաբերականորեն լավ և միջին որակի հողամասերում աշխատանքի բարձր արտադրողականության կամ լրացուցիչ ներդրված կապիտալի բարձր արտադրողականության շնորհիվ և յուրացվում հողասեփականատիրոջ կողմից, հողային ռենտայի ձև, որի առաջացման հիմքը հողի, որպես կապիտալիստակաև տնտեսության օբյեկտի, մենաշնորհն է։ Դիֆերենցիալ ռենտաի գոյացման պայմանը հավասար ծախսերի դեպքում հողամասերի բերրիությունից ու տեղադրությունից կախված աշխատանքի արտադրողականության տարբերությունն է։ Հողը աշխատանքի արդյունք չէ, և, հետևաբար, սահմանափակ է ոչ միայն նրա ընդհանուր տարածքը, այլև տարբեր որակի հողամասերի չափերը։ Թեև ցածր բերրիության հողամասերը հնարավոր է փոխարկել ավելի բերրիի, բայց ամեն մի տվյալ ժամանակաշրջանում որոշակի որակի հողամասերի քանակը սահմանափակ է։ Կապիտալիստ-ֆերմերները մշակում են ոչ միայն լավագույն, այլև միջին և վատորակ հողամասերը։ Քանի որ գյուղատնտեսական արդյունքների նկատմամբ բնակչության և արդյունաբերության պահանջները հնարավոր չէ բավարարել միայն լավ և միջին որակի հողամասերի հաշվին, օգտագործվում են նաև վատորակ հողամասերը, ուստի գյուղատնտեսական արդյունքների արտադրության հասարակական գները կարգավորվում են այդ հողամասերի վրա կատարվող միջին ծախսերով։ Արտադրության հասարակական գները հավասար են վատորակ հողամասերի վրա կատարվող արտադրության միջին ծախսերի և միջիև շահույթի գումարին։ Բայց տարբեր հողամասերում արտադրանքի յուրաքանչյուր ցենտների արտադրության անհատական ծախսերը, հետևաբար արտադրության անհատական գները, տարբեր են։ Հարաբերականորեն լավ և միջիև որակի հողամասերում տնտեսու֊թյուն վարող կապիտալիստները, բացի միջին շահույթից, ստանում են լրացուցիչ շահույթ, որը հողի մասնավոր սեփականության հիման վրա, որպես դիֆերենցիալ ռենտա անցնում է հողասեփականատիրոջը։ Հարբերում են դիֆերենցիալ ռենտա I և դիֆերենցիալ ռենտա II։ Դիֆերենցիալ ռենտա I կապված է հողամասերի բնական բերրիության ու տեղադրության տարբերությունների հետ։ Գյուղատնտեսական արդյունքների արտադրության հասարակական գների և հարաբերականորեն լավ ու միջին որակի հողամասերից ստացված արդյունքների արտադրության անհատական գների տարբերությունը կազմում է ըստ բերրիության դիֆերենցիալ ռենտա I։ Որպես արտադրության հասարակական գին հանդես է գալիս շուկայից համեմատաբար հեռու գտնվող հողամասերից ստացված արտադրանքի արտադրության անհատական գինը, որը տեղափոխման ծախսերի հետևանքով ավելի բարձր է։ Շուկային հարաբերականորեն մոտ գտնվող հողամասերում առաջանում է ըստ տեղադրության դիֆերենցիալ ռենտա I։ Դիֆերենցիալ ռենտա II պայմանավորված է հողամասերում կապիտալի ավելի արտադրողական, լրացուցիչ, հաջորդական ներդրումներով։ Այն առաջանում է գյուղատնտեսության ինտենսիվացման հիման վրա։ Լրացուցիչ կապիտալ ներդրումից ստացված գերշահույթը ժամանակավորապես յուրացնում է վարձակալկապիտալիստը։ Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այն որպես դիֆերենցիալ ռենտա II անցնում է հողասեփականատիրոջը։ Այդ պատճառով վարձակալ-կապիտալիստը ձգտում է պայմանագիր կնքել երկար ժամկետով, իսկ հողասեփականատերը՝ կարճ։ Սոցիալիզմի ժամանակ ապրանքափողային հարաբերությունների առկայությունը և որպես տնտեսության օբյեկտ հողի մենաշնորհի օգտագործումը պայմանավորում են այդ եկամտի փոխարկվելը դիֆերենցիալ ռենտաի և, հետևաբար, առաջացնում ռենտային հարաբերություններ։ Դիֆերենցիալ ռենտա I ստացվում է բարձր և միջիև բերիություն ունեցող և լավ տեղադրություն ունեցող հողամասերում աշխատանքի բարձր արտադրողականության շնորհիվ։ Ավելի բերրի հողամասեր մշակող գյուղատնտեսները ձեռնարկությունները վատորակ հողամասեր օգտագործող ձեռնարկությունների համեմատ հողատարածության միավորից ստանում են ավելի շատ արտադրանք, որը միասնական գոտային գնով վաճառելու դեպքում փոխարկվում է լրացուցիչ եկամտի՝ դիֆերենցիալ ռենտա I-ի։ Իրենց արտադրանքի իրացման շուկաներին, ինչպես նաև մեքենաների վառելիքի, պարարտանյութերի և արտադրանյուփերի այլ արդյունքների գնման բազաներին մոտ գտնվող ձեռնարկությունները մյուսների համեմատ փոխադրական ծախսեր քիչ են կատարում և այդ պատճառով նույնպես ստանում են դիֆերենցիալ ռենտա I։ Դիֆերենցիալ ռենտա II ստացվում է ավելի ինտենսիվ տնտեսություն վարող գյուղատնտեսական ձեռնարկություններում աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ։ Դիֆերենցիալ ռենտաի մի մասը մնում է գյուղատնտեսական ձեռնարկություններին, մյուս մասը գոտային գների և եկամտահարկի համակարգի միջոցով անցնում է պետությանը։ Դիֆերենցիալ ռենտա գոյություն ունի նաև արդյունահանող արդյունաբերության և շինարարության մեջ։ Այն գոյանում է օգտակար հանածոների, անտառների և մշակման և օգտագործման բնական պայմանների տարբերությամբ պայմանավորված աշխատանքի բարձր արտադրողականության հետևանքով։ Այդ ռենտան հասարակությանն է, օգտագործում են պետությունն ու արդյունահանող արդյունաբերության ձեռնարկությունները։ Որպես արժեքային կատեգորիա դիֆերենցիալ ռենտա կվերանա ապրանքա֊փողային հարաբերությունների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 417 CC-BY-SA-icon-80x15.png