Դիք Քինգ-Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիք Քինգ-Սմիթ
Ծնվել էմարտի 27, 1922(1922-03-27)[1][2][3][…]
ԾննդավայրԲիտթոն, Հարավային Գլուսթերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էհունվարի 4, 2011(2011-01-04)[5][1][3][…] (88 տարեկան)
Վախճանի վայրԲաթ, Սոմերսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանChurch of St Margaret, Queen Charlton
Մասնագիտությունմանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[2][4]
ԿրթությունՄարլբորոյի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներThe Sheep-Pig?
Պարգևներ
Կայքdickkingsmith.com
 Dick King-Smith Վիքիպահեստում

Դիք Քինգ-Սմիթ (անգլ.՝ Dick King-Smith, իրական անունը՝ Ռոնալդ Գորդոն Քինգ-Սմիթ, անգլ.՝ Ronald Gordon King-Smith, մարտի 27, 1922(1922-03-27)[1][2][3][…], Բիտթոն, Հարավային Գլուսթերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 4, 2011(2011-01-04)[5][1][3][…], Բաթ, Սոմերսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի մանկագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գլոսթերշիրի Բիտթոն գյուղում, մեծացել է ագարակում և որոշել հետագա կյանքը նվիրել գյուղատնտեսությանը։

1943 թվականին նա ամուսնացել է (Ռոնալդն ու նրա կինը` Միրլը, ունեցել են երեք երեխա)[6], բայց երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Քինգ-Սմիթը գնացել է բանակ։

Խաղաղ ժամանակ, նա համատեղել է հողագործությունն ու դասավանդումը, ավելի ուշ նա տեղափոխվել է Քուին Չարլտոն գյուղը (Բրիստոլից ոչ հեռու) և զբաղվել հանրային գործունեությամբ՝ դառնալով Avon Wildlife Trust-ի փոխնախագահ։ Քինգ-Սմիթը կենդանիների մեծ սիրահար է եղել։ Նա պահում էր տնային առնետներ, մկներ, դեկորատիվ փասիաններ, շներ, սագեր, խայտահավեր, ծովախոզուկներ և ճագարներ[6]։

Գրողն այրիացել է 2000 թվականին, հետո ամուսնացել է երկրորդ անգամ։ Նա ունեցել է 14 թոռ։ Երկարատև հիվանդությունից հետո, 88 տարեկան հասակում, Դիկ Քինգ-Սմիթը մահացել է Սոմերսեթում (Մեծ Բրիտանիա)[6]։

Քինգ-Սմիթն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է, երբ արդեն 50 տարեկան էր, ինքն իր գործերն անվանել է «ֆանտազիաներ ագարակից»։ Նրա առաջին գիրքը՝ «The Fox Busters»-ըտ, հրատարակվել է 1973 թվականին։ Ընդհանուր նա գրել է 113 գիրք, որոնք թարգմանվել են աշխարհի 12 լեզուներով և դարձել են մանկական դասական գրականություն։ Դիք Քինգ-Սմիթը նաև գրել է սցենարներ չորս ֆիլմի համար, վարել է «Rub a Dub Dub» մանկական ծրագրի կենդանիների մասին խորագիրը[6][7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգ-Սմիթը և «The Sheep-Pig»-ը 1984 թվականին շահել են Guardian Children's Fiction Prize մանկապատանեկան գեղարվեստական մրցանակը, իր կյանքում առաջին գրքի մրցանակ՝ մրցանակ մեծագույն գրքի համար, որը շնորհվել է բրիտանացի մանկագիրների կողմից[8]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թագուհու քիթը» (The Queen's Nose, 1983)
  • «Ոչխար-խոզ» (The Sheep-Pig, 1983; US title, Babe: The Gallant Pig)
  • «Նոյի եղբայրը» ( Noah's Brother, 1984)
  • «Հարիի խելագարությունը» (Harry's Mad, 1984)
  • «Կայծակ Ֆրեդ» (Lightning Fred, 1985)
  • «Ձագուկ» (Dumpling, 1986)
  • «Ընկերներ և եղբայրներ» (Friends and Brothers, 1987)
  • «Մսագործ մուկը» (The Mouse Butcher, 1988)
  • «Էմիլիի ոտքերը» (Emily's Legs, 1988)
  • «Հանճարեղը» (The Jenius, 1988)
  • «Սոֆի» (Sophie)
    • «Սոֆիի խխունջը» (Sophie's Snail, 1988)
    • «Սոֆին թամբի մեջ» (Sophie in the Saddle, 1993)
  • «Մարտինի մկները» (Martin's Mice, 1991)
  • «Դիկ Քինգ-Սմիթի Թրիֆիկական խոզերի գիրքը» (Dick King-Smith's Triffic Pig Book, 1991)
  • «Գտեք սպիտակ ձին» (Find the White Horse, 1991)
  • «Հորացիոսն ու Մորիսը» (Horace and Maurice, 1991)
  • «Դիկ Քինգ-Սմիթի ջրային ժամացույցը» (Dick King-Smith's Water Watch, 1992)
  • «Անտեսանելի շունը» (The Invisible Dog, 1993)
  • «Բոլոր խոզերը գեղեցիկ են» (All Pigs Are Beautiful, 1993)
  • «Միշմաշի ծառերի տակ» (Under the Mishmash Trees, 2005)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://web.archive.org/web/20170323083749/http://jeugdliteratuur.org/auteurs/dick-kingsmith
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 http://www.guardian.co.uk/books/2011/jan/05/dick-king-smith-obituary
  6. 6,0 6,1 6,2 6,3 Dick King-Smith obituary
  7. «Rub-a-Dub-Tub». IMDb. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. "Guardian children's fiction prize relaunched: Entry details and list of past winners". guardian.co.uk 12 March 2001. Retrieved 4 August 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիք Քինգ-Սմիթ» հոդվածին։