Դիրք (խորեոգրաֆիա)
Դիրք, ոտքերի և ձեռքերի հիմնական դրությունը խորեոգրաֆիայում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգանալով` դասական բալետը ստեղծել է իր դպրոցը` հիմնվելով հիմնական դիրքերի վրա, որը հիմք և սկիզբ է հանդիսացել մյուս բոլոր պարային քայլերի համար:
Առաջին խորեոգրաֆը, որը սկսել է ստեղծել բալետի տերմինաբանությունը, եղել է ֆրանսիական թագավոր Լուի XIV-ի պարի ուսուցիչը` Պիեր Բոշանը: Այդ մշակումները վերաբերում են 17-րդ դարին: Ֆրանսիական բալետի դպրոցը 1725 թվական դարձել է իր «Պարի վարպետ» (Le Maître à danser) գրքի առաջին պրոֆեսիոնալ բալետային ուսումնարանը (1661 թվականին եղել է երաժշտական ակադեմիա, այնուհետև, 1672 թվականին եղել է թագավորական երաժշտական ակադեմիային կից պարային ակադեմիա, սկսել է ստեղծել բալետային տերմինաբանություն և սահմանել է հիմնական բալետային դիրքերը, որոնք հետագայում դարձել են դասական: Հիմնական դասական բալետի տերմինները, առաջին հերթին` իտալականները, ամրապնդվել են ֆրանսիական բալետային բառապաշարում, որը մինչև այսօր օգտագործվում է նույն ձևով:
Բալետում ոտքի հինգ հիմնական դիրքերը առաջին անգամ սահմանել է ֆրանսիացի պարող, Իսպանիայի թագուհի Մարիա Լուիզա Սավոյացիի, այնուհետև` Ֆրանսիայի թագուհի Մարի Լեշինսկու պալատում պարի ուսուցիչ Պիեռ Ռամոն (1674-1748 թվականներ)): Գիրքը վերահրատարակվել է երկու անգամ` 1734 և 1748 թվականներին, իսկ 1744 թվականին Ջոն Էսսեքսը թարգմանել է այն անգլերեն The Dancing-Master (Պարող վարպետը) վերնագրով:
Բալետային դիրքերի կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասական հիմնական դիրքերն օգնում են արտիստներին ճշգրիտ քայլեր կատարելու գործում` տալով պարին արտահայտչականություն և նրբություն: Հիմնական դիրքերից ստեղծվում են բազմաթիվ այլ պարային կեցվածքներ[1]: Բալետային դիրքերը կատարվում են կանգնած դիրքից` միաժամանակ ձգելով բոլոր մկանները, որովայնը, հավաքելով նստատեղը և կեցվածքը պահելով ուղիղ: Խորեոգրաֆիայի ուսուցումը սկսվում է դանդաղ տեմպով դիրքերի կատարումից: Դասական բալետում բոլոր դիրքերն արտաշրջված են en dehors (ֆրանսերենից` «դուրս»), միաժամանակ ոտքերը պետք է ձգված լինեն ամբողջ երկայնքով՝ ազդրից մինչև ոտնաթաթ:
Ոտքի դիրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինգ «բաց» դասական պարի դիրքերը խիստ կանոնակարգված են և կատարվում են ոտքերի առավելագույն արտաշրջված վիճակում: Բոլոր դիրքերում ամբողջ մարմի ծանրությունը հավասարաչափ բախշված է երկու ոտքի վրա:
I դիրք Կրունկները միասին են, թաթերը ուղղված են դեպի կողք (ուսերի ուղղությամբ) այնպես, որ հատակին ստացվի մեկ ուղիղ գիծ:
II դիրք Պահպանվում է առաջին դիրքի ուղիղ գիծը, սակայն կրունկները մեկը մյուսից հեռանում են մեկ ոտնաթաթ կամ ավելի:
III դիրք Մի ոտքը գտնվում է մյուս ոտքի առջև միացրած այնպես, որ մեկ ոտքի կրունկը գտնվի մյուս ոտքի կրունկի մեջտեղում (մեկ ոտքի ոտնաթաթը կիսով չափ փակում է մյուսին): III դիրքը լայն կիրառում ունի պատմակենցաղային պարերում, նաև այս դիրքից է սկսվում դասական պարի հիմունքների ուսուցումը. աստիճանաբար զարգացնելով արտաշրջվածքը և մկանների ամրությունը` նաև անցում է կատարվում հինգերրորդ դիրքով վարժությունների կատարմանը:
IV դիրք Մեկ ոտքը գտնվում է մյուս ոտքի առջև, միաժամանակ մեկ ոտքի թաթը գտնվում է մյուս ոտքի կրունկի ուղղությամբ, ոտնաթաթերի միջև հեռավորությունը կազմում է մեկ ոտնաթաթ կամ գերազանցում է այն. արևմտյան դպրոցում այս դիրքը անվանվում է որպես խաչված դիրք (croisé), ի տարբերություն IV բաց դիրքի, որի կատարման ժամանակ երկու կրունկներն էլ գտնվում են մեկ գծի վրա:
V դիրք Մեկ ոտքը գտնվում է մյուս ոտքի առջև, ոտնաթաթերը ամուր կպած են իրար, միաժամանակ մի ոտքի թաթը ամուր կպած է մյուս ոտքի կրունկին: Այս դիրքը նաև անվանվում է sus-sous (թարգմանաբար` «վեր-վար»:
20-րդ դարում բալետմաստեր և մանկավարժ Սերժ Լիֆարը սկսել է օգտագործել ոտնաթաթեր համար այնպիսի դիրքեր, ինչպիսիք են վեցերորդ և յոթերորդ դիրքերը:
VI դիրք Կրունկները միասին են, ոտքի թաթերը միացված են ոտնաթաթի նեքին հատվածով. այս դիրքը նաև կոչվում է զուգահեռ կամ I ուղիղ դիրք:
VII դիրք Ընդարձակ IV դիրքն է, սակայն կատարվում է կիսամատների, մատների կամ կրնկավոր կոշիկների վրա: Կա երկու VII դիրք` կախված այն բանից, թե որ ոտքն է գտնվում առջևում` աջը թե ձախը:
Բացի արտաշրջված (բաց) դասական դիրքերից, կան ուղիղ (զուգահեռ) և փակ դիրքերը, որոնք լայն կիրառում ունեն ակադեմիական, բնորոշ, ժողովրդական բեմական և ժամանակակից պարերում:
Ձեռքերի դիրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձեռքերի հիմնական դիրքերը հետևյալն են. ձեռքի դաստակը թուլացած է, բութ մատը և ցուցամատը զուգահեռ են, մնացածը միասին են, բայց միաժամանակ ազատ:
Ձեռքերի փոփոխումը դիրքից դիրք կոորդինացիայով և գլխի և հայացքի ուղեկցությամբ կոչվում է port de bras (տեղափոխել՝ porter):
Ֆրանսիական բալետային դպրոցն օգտագործել են յոթ ձեռքի դիրք` կլորացված (arrondi) և երկարացրած (allongé) ձևերով:
- Առաջին դիրք՝ ձեռքերը կլորացված իջեցրած են ներքև, ափերն ուղղված են վերև:
- Երկրորդ դիրք՝ ձեռքերը առաջին դիրքից սահուն բարձրանում են որովայնի բարձրության, ուսերը հանգիստ են և իջեցված ներքև:
- Երրորդ դիրք՝ ձեռքերը երկրորդ դիրքից սահուն բարձրանում են գլխից վեր, դաստակները պահպանում են բալետային դիրքը:
- Չորրորդ դիրք՝ մեկ ձեռքը գտնվում է երկրորդ դիրքում (որովայնի բարձրության), մյուս ձեռքը` երրորդ դիրքում (գլխի վերևում):
- Հինգերրորդ դիրք՝ մի ձեռքը երրորդ դիրքում է մյուսը՝ ուղիղ, քիչ թեքած դեպի մարմնի ուղղությամբ:
- Վեցերորդ դիրք՝ մի ձեռքը մնում է մարմնի մոտ, մյուսը սահուն իջնում է ներքև, երկրորդ դիրք:
- Յոթերրորդ դիրք՝ երկու ձեռքերն ուղղված են կողքի` ստանալով շրջան արմունկից մինչև դաստակը:
Այս դասական ֆրանսիական մեթոդից (7 դիրք) բացի մանկավարժ և բալետմաստեր Էնրիկո Չեկետին առաջ է բերել ձեռքերի հետևյալ դիրքերը.
- Առաջին դիրք՝ ձեռքերը կլորացված իջեցրած են ազդրերի բարձրության (դիպչելով պարազգեստին):
- Երկրորդ դիրք՝ ձեռքերը ուղղված են կողքի` անկյունագծով ներքև և առաջ, ափերն առաջ: Արմունկները գտնվում են ուսերից մի փոքր ներքև,իսկ դաստակներն ավելի ներքև են, քան արմունկները: Միջին դիրքը, որը գտնվում է առաջին և երկրորդ դիրքերի միջև, կոչվում է կիսաերկրորդ դիրք (demi-seconde):
- Երրորդ դիրք՝ մի ձեռքը գտնվում է առաջին դիրքում, երկրորդը՝ կիսաերկրորդ (demi-seconde):
- Չորորդ դիրք՝ կա երկու չորրորդ դիրք 1. առաջ չորորդ դիրք (en avant), որի ժամանակ մի ձեռքը երկրորդ դիրքում է, մյուսը՝ առաջ` հինգերորդ դիրքում (en avant) 2. վերև չորրորդ դիրք (en haut), երբ մի ձեռքը երկրորդ դիրքում է, մյուսը՝ վերև` հինգերրորդ դիրքում (en haut):
- Հինգերրորդ դիրք՝ ձեռքերը ձվաձև են: Կա ներքև հինգերրորդ դիրք (en bas), առաջ (en avant) դիրքը համապատասխանում է ռուսական և ֆրանսիական առաջին դիրքին, վերև (en haut) դիրքը համապատասխանում է ռուսական երրորդ դիրքին:
Ագրիպինա Վահանովան իր «Դասական պարի հիմք» աշխատությունում սահմանել է ձեռքերի երեք հիմնական դիրք.
- I դիրք՝ կլորացված ձեռքերը գտնվում են ստոծանու բարձրության վրա:
- II դիրք՝ ուղղված են կողք ուսերի բարձրության:
- III դիրք՝ գտնվում են գլխավերևում:
Այս երեք դիրքերից բաղկացած բանաձևը ժամանակակից դասական բալետի հիմքն է:
Դասական բալետը ժամանակակից բառարաններում սահմանվում է` հիմք ընդունելով հիմնական հինգ ոտքի դիրքերը և երեք ձեռքի դիրքերը[1][2]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |