Դիրք (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգլիական պարային բառապաշարում (անգլ.՝ position) բառը բացարձակապես ճշգրիտ համարժեք չէ ռուսերեն «позиция » բառին, քանի որ առաջինի հետ նաև օգտագործվում է (անգլ.՝ pose) բառը։ Այս բառագործածման տարբերությունը կարելի է տեսնել հաջորդ մեկնաբանության միջոցով (հոդված Dance position):

  • Պարային դիրք (անգլ.՝ Dance position) պարող կամ պարային զույգերի ընդհանուր դիրք, որը նրանք զբաղեցնում են պարի ընթացքում։ Համապատասխան պարային դիրքերի նկարագրությունը և մշակումը պարի տեխնիկայի կարևոր մասն են կազմում։
  • Պարային դիրքեր (անգլ.՝ Dance positions) առանձին պարողներ կարող են մանրամասն մշակել հատուկ դիրքերի նկարագրություններ (positions) մարմնի, գլխի, ոսկրերի, ձեռքերի, ոտքերի։
  • Պարային դիրքեր ( անգլ.՝ Dance positions) զույգը լրացուցիչ բնութագրվում է կապի տեսանկյունից (connection), զույգերի հարաբերական կողմնորոշմամբ և նրանց շարժումների ուղղությամբ (փաստացի կամ ենթադրյալ)։
  • Բալետում (անգլ.՝ pose) տերմինը օգտագործվում է ստատիկ պարային դիրքեր նկարագրելու համար, որոնցից կարևորները համարակալված են առաջին (First position) մինչև հինգերորդ դիրքերը (Fifth position), որոնք նկարագրվում են բալետի տերմինաբանական բառարանում։

Ինչպես երևում է շարադրանքից, չնայած այն հանգամանքին, որ բալետում «դիրքը=position» և թափանցում է անգլերեն, այլ լեզուներ, այնուամենայնիվ պարողի ստատիկությունը այս կամ այն բալետային դիրքում, ավելի համարժեք նկարագրում է անգլերեն (pose) տերմինը։