Դիտորդի կարգավիճակ
| Ենթակատեգորիա | • person or organization • իրավաբանական անձ • կազմակերպության անդամ | |
|---|---|---|
| Մասն է | membership organization | |
| Գործունեության հմտություններ | Հոգեբանական դիտում | |
Դիտորդի կարգավիճակ, որոշ կազմակերպությունների կողմից այդ կազմակերպության անդամ չհանդիսացող կազմակերպություններին տրված արտոնություն, որպեսզի նրանք ի վիճակի լինեն մասնակցել այդ կազմակերպության գործնեությանը։ Դիտորդի կարգավիճակը տրվում է միջկառավարական կազմակերպությունների կողմից այն միջազգային հասարակական կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են վերոհիշյալ միջազգային կազմակերպության գործնեությամբ։ Դիտորդները սովորաբար ունեն սահմանափակ մասնակցական կարողություններ միջազգային կազմակերպությունում, չունեն քվեարկելու կամ որոշումներ կայացնելու հնարավորություն։
Միավորված ազգերի կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան կարող է կազմակերպություններին շնորհել դիտորդի կարգավիճակ։ Միավորված ազգերի կազմակերպությունը (այսուհետ՝ ՄԱԿ) որպես դիտորդ հյուրընկալում է բազմաթիվ միջազգային գործակալությունների, կազմակերպությունների, ինչպես նաև երկու ՄԱԿ-ի ոչ անդամ պետությունների՝ Պաղեստինի և Սուրբ Աթոռի (Holly see) ներկայացուցիչներին[1]։ Դիտորդները իրավունք ունեն խոսել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստերում, սակայն չեն կարող քվեարկել որոշումների ընդունմանը։ Ոչ անդամ դիտորդ պետություններն ազատ են իրենց ցանկությամբ հայտ ներկայացնել և որպես լիիրավ անդամ միանալ: Ներկայումս Պաղեստինի Պետությունը և Սուրբ Աթոռը ՄԱԿ-ի դիտորդ պետություններն են։ Սուրբ Աթոռը ներառում է և՛ պետություն՝ որպես Վատիկան քաղաք, և՛ որպես ինքնիշխան կազմավորում: Շվեյցարիան նույնպես ուներ նման կարգավիճակ մինչև ՄԱԿ-ի անդամ պետություն դառնալը: Մալթայի Ինքնիշխան Ռազմական Միաբանությունը և Եվրոպական միությունը նույնպես ունեն դիտորդի կարգավիճակ. նրանք միջազգային իրավունքի համաձայն պետություններ չեն, բայց ինքնիշխան կազմավորումներ են[2][3]:
Դիտորդի կարգավիճակը շնորհվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ որոշակի պահի: Այլ միջազգային կազմակերպություններ (ներառյալ ՄԱԿ-ի այլ գործակալություններ) նույնպես կարող են շնորհել դիտորդի կարգավիճակ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնադրությունը չի ճանաչում դիտորդի կարգավիճակ, սակայն այս կազմակերպության բարձրագույն որոշում կայացնող մարմնի՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կանոնակարգը գլխավոր տնօրենին իրավունք է տալիս դիտորդներ հրավիրել տարեկան ասամբլեայի նիստին, եթե դրանք անդամակցության դիմում ներկայացրած պետություններ են, տարածքներ են, որոնց անունից ներկայացվել է անդամակցության դիմում, կամ պետություններ, որոնք ստորագրել, բայց չեն ընդունել կանոնադրությունը։
Չինաստանի Հանրապետություն (Թայվան)
1997-ից 2008 թվականներին Չինաստանի Հանրապետությունը, առավել հայտնի որպես Թայվան, ամեն տարի դիմում էր առողջապահության համաշխարհային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար հանդիսանալով տարբեր անուններով, այդ թվում՝ «Չինաստանի Հանրապետություն», «Թայվանի առողջապահական կազմակերպություն» և «Թայվան»։ Այս բոլոր ջանքերը ձախողվել են, հիմնականում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (Չինաստան) կողմից ներկայացված կոշտ առարկությունների պատճառով, որը չի ճանաչում Թայվանը և այն համարում է իր նահանգներից մեկը։ 2008 և 2009 թվականներին հարաբերությունները Չինաստանի և Թայվանի կառավարությունների միջև զգալիորեն բարելավվեցին, և Չինաստանի կառավարությունը համաձայնեց բանակցություններ վարել այս հարցի շուրջ։ 2009 թվականի ապրիլի 29-ին գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը Թայվանի առողջապահության նախարարությանը հրավիրեց մասնակցելու 2009 թվականի Առողջապահության համաշխարհային ասամբլեային «Չինական Թայբեյյ» անվան տակ[4][5]։ Դա փոխզիջումային անվանում էր, որը ընդունում են և՛ Չինաստանը, և՛ Թայվանը։ Այս կարգավիճակը տևեց ընդամենը ութ տարի և ավարտվեց 2016 թվականին՝ Թայվանում Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ցայ Ին-վենի ընտրվելուց հետո[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Non-member States, Permanent Observers, General Assembly of the United Nations (retrieved July 20, 2020).
- ↑ ՄԱԿ-ում գործող մշտական ներկայացուցիչների ցանկում երեք մշտական դիտորդները ներկայացված են մշտական ներկայացուցիչների այբբենական ցանկի ներքևում։
- ↑ «Permanent Observers». United Nations. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Herington, J; Lee, K (2014 թ․ հոկտեմբերի 1). «The limits of global health diplomacy: Taiwan's observer status at the world health assembly». Globalization and Health. 10: 71. doi:10.1186/s12992-014-0071-y. PMC 4197227. PMID 25270977.
- ↑ «WHO invites Taiwan to attend World Health Assembly as observer». Chinataiwan.org. Xinhua Agency. 2009 թ․ ապրիլի 29. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Ching, Nike (2020 թ․ մարտի 30). «US Supports Taiwan's World Health Assembly Observer Status». Voice of America. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.