Դիտակ (թերթ, Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիտակ (այլ կիրառումներ)

«Դիտակ», կրոնական, ուսումնական և քաղաքական շաբաթաթերթ, ապա՝ երկօրյա։ Լույս է աեսել 1870-1874 թվականներին, Կոստանդնուպոլսում։ Խմբագիր՝ Ա․ Ութուճյան։ Կոստանդնուպոլսի հայ ավետարանականների հրատարակություն։ Տպագրել է գրականությանը, մանկավարժությանը և գիտությանը նվիրված հոդվածներ, առողջապահական տեղեկություններ։ Լայն տեղ է հատկացրել կրթությանն ու դաստիարակությանը, գնահատել կնոջ դերը ընտանիքի ամրապնդման գործում, աջակցել իգական կրթական հաստատություններ ստեղծելու ձեռնարկումներին։ Տպագրել է նաև քաղաքական, աշխարհագրական, բևագիտական և այլ լուրեր, արտատպել նյութեր օտար մամուլի Էջերից, ծանոթացրել եվրոպական երկրների և քաղաքների պատմությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 408 CC-BY-SA-icon-80x15.png