Դիտակ Բյուզանդական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիտակ բյուզանդական
Տեսակհանդես
ԵրկիրԻտալիս

«Դիտակ բյուզանդական», շաբաթաթերթ, ապա՝ երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել 1812-1816 թվականներին, Վենետիկում։ Խմբագիրներ՝ Գրիգոր Գապարաճյան, Մադաթիա Փյուսկյուլճյան, Մանվել Ջախջախյան։ Տպագրել է բանասիրական, կրոնական բնույթի հոդվածներ, մշակութային լուրեր։ Աշխատակցել են Խ. Սյուրմելյանը, Հարություն Ավգերյանը և ուրիշներ[1][2]։

Հրատարակվել է Արշակունյաց հրատարակությունում։ Խմբագիրներն են եղել Գ. Գապարաճյանը, Մ. Փյուսկուլյանը, Մ. Ջախջախանյանը։ Շաբաթաթերթում լուսաբանվել է ժամանակի քաղաքական, ռազմական իրադարձությունները (Նապոլեոնի արշավանքը Ռուսաստանում) հաղորդել տեղեկություններ համաշխարհային անցուդարձերի, տարբեր երկրների տնտեսական ու քաղաքական վիճակի մասին։ Տպագրել է բանասիրական, կրոնական բնույթի հոդվածներ, մշակութային լուրեր։ Աշխատակցել են Խ. Սյուրմելյանը, Հ. Ավագերյանը և ուրիշները։ 1808 թվականին Վենետիկում հրատարակվել է նույն անունով և բովանդակությամբ թերթ (մեկ համար)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԴԻՏԱԿ ԲԻՒԶԱՆԴԵԱՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։